Օրանգուտան

ԴասակարգումըՎիքիցեղերում

Օրանգուտան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ցեղ Պանտերա
Տեսակ Օրանգուտան
Լատիներեն անվանում
Pongo
Արեալ
պատկեր

Օրանգուտան
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183803
NCBI 9689

Օրանգուտան (լատին․՝ Pongo, մալայերեն orang-utan – անտառային մարդ), խոշոր մարդանման կապիկ։Ունի 2 ենթատեսակ։

  • Կալիմանտանյան օրանգուտան (P․ p․ pygmaeus)
  • Սումատրայան օրանգուտան (P․p, abelii)

Նկարագրություն

Սեռական երկձևությունը լավ է արտահայտված։ Կալիմանտան կղզու օրանգուտանի արուի զանգվածը մինչև 189 կգ է, էգերինը 81 կգ։ Առանձին անհատներ ունեն մինչև 200–250 կգ զանգված։ Սումատրա կղզու օրանգուտանի ներկայացուցիչներն ավելի փոքր են։

Մազածածկը կոշտ է, կարմրաշիկավուն, երկար, հատկապես ուսերին և ձեռքերի վերին մասում։ Դեմքը մերկ է, լայն, ականջները՝ փոքր։ Գանգը բարձր է, ուղեղի ծավալը 400–500 սմ3։

Պոչ և նստատեղային կոշտուկներ չունեն։ Ձեռքերը շատ երկար են (բացված վիճակում մինչև 3մ), ափը լայն Է, երկար, ետ զարգացած մեծ մատով։ Ոտքերը համեմատաբար կարճ են, ոտնաթաթը նեղ՝ երկար մատներով, կառչող։

Տարածում

Ապրում են ճահճոտ անտառներում, ծառերի վրա։ Գետնի վրա քայլում են 4 վերջույթներով։ Լինում են ոչ մեծ խմբերով, գիշերելու համար բներ են պատրաստում։ Սնվում են պտուղներով, թռչունների ձվերով։

Բազմացում

Սեռահասուն են դառնում 10–12 տարեկանում։ հղիությունը 275 օր է, ծնում են 1 ձագ (1200–1600 գ), որը մինչև 3–4 տարի սնվում է մոր կաթով։ Ազատության մեջ ապրում են մինչև 30 տարի։ Որպես հազվադեպ անհետացող կենդանի գրանցված են բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Օրանգուտան 
Օրանգուտան Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանգուտան» հոդվածին։
Օրանգուտան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանգուտան» հոդվածին։

Tags:

Օրանգուտան ՆկարագրությունՕրանգուտան ՏարածումՕրանգուտան ԲազմացումՕրանգուտան ՊատկերասրահՕրանգուտան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Չարլզ ԴարվինՀղիություն (մարդ)ՍինդրիկԲաժանարարների աղյուսակԱրևածաղիկԻսլամՍեռական հարաբերությունՄատենադարանԹոքաբորբՋորջ ԲայրոնԵլակԿառլես ՊուչդեմոնՎերածնունդԵրակների վարիկոզ լայնացումԱրտաշեսյանների թագավորությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄակերեսԲարդ համադասական նախադասությունԲնական թիվՀայկական ատոմային էլեկտրակայանԲանակում (հեռուստասերիալ)ՈւկրաինաԵղնջացանՀաստատուն բաղադրության օրենքԾխախոտԿանաչ դաշտը (պատմվածք)Օրալ սեքսԵրաժշտական գործիքներԹթվածինԱզգային ժողովրդավարական բևեռԻսպանիաԱրտիստը (Շիրվանզադե)Օրգազմtgpa2ԱրմավիրԴերբայՄհեր ՄկրտչյանՕսմանյան կայսրությունԴվինՀայկական դրամՇունԱնրի ՎեռնոյՎանի թագավորության արքաների ցանկԱյրվածքՄայիսի 1 (տոն)Սեղան (երկրաչափություն)Գագիկ ԲԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԻնդոնեզիաԼյարդի հիվանդություններՍրտային անբավարարությունՀոմանիշԱրցախյան ազատամարտՂազարոս ԱղայանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայկական մանրանկարչությունԼուսինԲանաստեղծությունԽաչատուր ԱբովյանՍայաթ-ՆովաԹութակներ (ընտանիք)Պարզ թիվՆախադասությունԱվտոմեքենաՍննդային ալերգիաԿրիաներԿենդանիների հատկանիշների ցանկՔրոմոսոմՎարդան Ղուկասյան (Դոգ)44-օրյա պատերազմԵվրասիական տնտեսական միությունԱլերգիաՖեռնան ՄագելանԵրիկամՄիացյալ ԹագավորությունԵրկկենցաղներԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀամախառն ներքին արդյունք🡆 More