Պարադիգմ, (հին հունարեն՝ παράδειγμα, «շաբլոն, օրինակ, նմուշ», παραδείκνυμι — «ներկայացնել»), նշանակում է հասկացությունների հատուկ շարք կամ մտածողության ձևեր՝ ներառյալ տեսությունները, հետազոտության մեթոդները, կանխադրույթները և ստանդարտները, որոնց համաձայն իրականացվում են հետագա կառուցումները, ընհանրացումներն ու փորձերը ոլորտում։ Գիտության և փիլիսոփայության մեջ։
Ի սկզբանե բառը գործածվել է լեզվաբանության և հռետորության մեջ։ ԲԵՀԲ-ում այս տերմինը սահմանվում է հետևյալ կերպ․ «Քերականական բառ է, որ նշանակում է խոնարհման կամ հոլովման աղյուսակ», հռետորության մեջ՝ «օրինակ, որը համեմատության նպատակով վերցված է պատմությունից»։ Merriam-Webster բառարանը 1900 թ․ նմանատիպ սահմանում է տվել միայն քերականական համատեքստում կամ բնորոշում է որպես առակները լուսաբանող տերմին։
1960-ականների վերջերից այս տերմինը հիմնականում գործածվում է գիտության փիլիսոփայության և գիտության սոցիոլոգիայի մեջ՝ ցույց տալու գաղափարների առաջատար համակարգը, տեսակետները և հասկացությունները, հայեցակարագային դիագրամի, մոդելի խնդիրների առաջադրման և դրանց լուծման, գլխավորապես գիտական միջավայրում սահմանված ժամանակի ընթացքում (գիտական մեթոդաբանություն, հետազոտական մեթոդներ)։
Հասկացության առաջին և առավել հայտնի հիշատակումներից մեկին հանդիպում ենք Պլատոնի դիալոգներում, որտեղ նա այն գործածել է տիեզերքի նախատիպի ինքնազարգացման նշանակությամբ՝ տիեզերք։
Այս հասկացությունը, բառի ժամանակակից իմաստով, ներկայացված է ամերիկացի ֆիզիկոս և գիտության պատմաբան Թոմաս Կունի կողմից, որը առանձնացրել է գիտական դիսցիպլինի (գիտության ճյուղ) զարգացման տարբեր էտապները․
Ըստ Կունի՝ պարադիգմը այն է, ինչը միավորում է գիտական միջավայրի անդամներին և հակառակը, գիտական միջավայրը կազմված է մարդկանցից, որոնք ընդունում են որոշակի պարադիգմ։ Որպես կանոն, պարադիգմը գրանցված է դասագրքերում, գիտնականների աշխատություններում և երկար տարիներ սահմանում է խնդիրների ու մեթոդների շրջանակը գիտության այս կամ այն բնագավառում, գիտական դպրոցում։ Պարադիգմը ներառում է, օրինակ, Արիստոտելի հայացքները, նյուտոնյան մեխանիկան և նման այլ օրինակներ։
«Պարադիգմներ ասելով՝ ես հասկանում եմ ձեռքբերած բոլոր գիտական նվաճումների համընդհանուր ճանաչում, որոնք սահմանված ժամանակի ընթացքում գիտական աշխարհին տալիս են խնդիրների առաջադրման և դրանց լուծման մոդելը»
«Ներկայացնելով այս տերմինը՝ ես հասկանում եմ, որ փաստացի հետազոտական պրակտիկայի որոշ ընդունված օրինակներ այնպիսին են, որ ներառում են օրենք, տեսություն, դրանց գործնական կիրառություն և անհրաժեշտ գործիքներ,— այս ամբողջությունը տալիս է մեզ մոդելներ, որոնցից առաջանում են գիտական հետազոտությունների հատուկ ավանդույթներ։»
Պարադիգմի տեղաշարժը իրենից ներկայացնում է գիտական հեղափոխություն կամ էվոլյուցիոն անցում։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պարադիգմ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.