Գաղափար

Գաղափար (գեղարվեստական ստեղծագործության գաղափար), պատկերվող իրականության նկատմամբ հեղինակի վերաբերմունքը, նրա արտահայտած գնահատականն ու եզրակացությունը։ Երկի գաղափարը, նրա թեմայի հետ միասին, կազմում է ստեղծագործության թեմատիկ-գաղափարական հիմքը կամ բովանդակությունը։

Գաղափար
Պլատոն, Ero vor@ daje chgiti vonca drvun gaxabar bar@։

Փիլիսոփայության մեջ իդեաները կամ գաղափարները սովորաբար դիտարկվում են որպես որևէ օբյեկտի մտավոր երևակայական պատկերներ։ Իդեաները կարող են լինել նաև վերացական գաղափարներ, որոնք չեն կարող ներկայացվել որպես մտավոր պատկերներ։ Շատ փիլիսոփաներ գաղափարները համարում են գոյաբանական հիմնարար կատեգորիաներ։ Գաղափարների իմաստը հասկանալու և ստեղծագործելու կարողությունը համարվում է էական և մարդուն բնորոշ հատկանիշներ։

Գրական-գեղարվեստական երկի գաղափարական բովանդակությունը բարդ և բազմաշերտ հասկացություն է։ Դրա մեջ, նախ, պետք է տարբերել հիմնական գաղափարը։ Դա հեղինակի արտահայտած գլխավոր, նվիրական միտքն է, որ երբեմն կոչում են նաև պաթոս։ Բայց, դրա հետ միասին, սովորաբար արտահայտվում են նաև այլ՝ առընթեր գաղափարներ, որոնք խորացնում և հարստացնում են ստեղծագործության հիմնական գաղափարը։ Այսպես, Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի գլխավոր միտքը բարի գործի անմահության գաղափարն է, որն ավելի խոր և ամբողջական է դառնում շնորհիվ պոեմում արտահայտված մյուս գաղափարների՝ հայրենասիրության և դավաճանության հակադրություն, սիրո ոգևորող և կործանիչ ուժի հաստատում, մարդկային կյանքի անցողիկության միտքը և այլն։

Ստուգաբանություն

Իդեա բառը սերում է հունարեն՝ ἰδέαц, գաղափար "ձև, օրինակ," ἰδεῖν idein "տեսնել" արմատից։

Բնածին և պատահական իդեա

Իդեաների բնույթի մասին կա մի տեսակետ, որ գոյություն ունեն որոշ իդեաներ (բնածին իդեաներ), որոնք այնքան ընդհանուր և վերացական են, որ չէին կարող առաջ գալ որպես ինչ որ օբյեկտի մեր երևակայության պատկեր, այլ որոշ իմաստով միշտ գոյություն ունեն։

Ըստ մեկ այլ տեսակետի, մենք գաղափարները բացահայտում ենք մեր անձնական փորձից՝ այնպես, ինչպես իրական աշխարհն ենք բացահայտում։ Տեսակետը, որ մարդիկ իրենց բոլոր իրենց բնավորությունը և վարքագծերը ձեռք են բերում դաստիարակության, կյանքի փորձի արդյունքում հայտնի է որպես տաբուլա ռազա ("դատարկ տախտակ")։ Իդեա տերմինի իմաստի տարբեր մեկնաբանություններն առաջանում են քանի որ այն կիրառվում է թե որպես մեր ընկալման պատկեր և թե՝ կոնցեպտուալ մտածողության օբյեկտ։

Փիլիսոփայություն

Պլատոն

Պլատոնը հնագույն փիլիսոփաներից մեկն էր, ով ներկացրել էր իդեայի մանրամասն քննարկումը (հարկ է նշել, որ Պլատոնյան հունարենում իդեա բառը էապես տարբեր իմաստ է կրել, քան ժամանակակից անգլերենում )։ Պլատոնը իր մի շարք երկխոսություններում՝ «Սիմպոզիում», «Հանրապետություն» և այլն, պնդում էր, որ կա գաղափարների և ձևերի աշխարհ, որ գոյություն ունի անկախ նրանից, թե որևէ մեկը ունի այդ գաղափարներն իր գլխում, թե ոչ, և դրանք այն գաղափարներն են, որ տարբերակում են կարծիքը գիտելիքից, ի տարբերություն նյութականի, որոնք անցողիկ են, գաղափարները անփոփոխ են և հենց այն են ինչ կան։ Հետևաբար Պլատոնը կարծես պնդում էր նյութական միայն կարող է լինել կարծիքը, իրական գիտելիքը կարող է միայն կազմված լինել անփոփոխ գաղափարներից։ Ի հավելումն գաղափարները Պլատոնի համար համընդհանուր են։

Ռենե Դեկարտ

Դեկարտը «իդեայի» իմաստը հաճախ, բայց ոչ միշտ ներկայացնում էր որպես պատկեր կամ երևակայական նկարագիր մտքում։

Տես նաև

Գաղափար 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գաղափար հոդվածին

Աղբյուրներ

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 63

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 664 Գաղափար 

Tags:

Գաղափար ՍտուգաբանությունԳաղափար Բնածին և պատահական իդեաԳաղափար ՓիլիսոփայությունԳաղափար Տես նաևԳաղափար ԱղբյուրներԳաղափար ԾանոթագրություններԳաղափարԲովանդակություն և ձևԹեմաՀեղինակՍտեղծագործություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴիլիջանՎանա լիճԱլեքսանդր ՇիրվանզադեՄաշկ (մարդ)ԴեղաբույսերԼիբանանԴիզայնԿտավատԻբուպրոֆենՎահանագեղձՄեծ Հայքի նահանգների ցանկԵվրոպայի դրոշներԱնտարկտիդաԱրամ ԽաչատրյանԷրիթրոցիտներՌոբերտ ԱբաջյանԱնուղղակի խնդիրԱղբյուր ՍերոբԵրեքնուկԱստղՀայկական լեռնաշխարհՈւղղանկյուն եռանկյունՕվկիանոսՍիլվա ԿապուտիկյանՖեռնան ՄագելանՊյութագորասՄարսողական համակարգՀայաստանի անկախության հռչակագիրՎարդան Ղուկասյան (Դոգ)Գուգլ (որոնողական համակարգ)Սառը պատերազմՈւրցՄարի ԱնտուանետՓոքրիկ իշխանըԼիտրՊոլ ՄորֆիԹոքաբորբԵրկկենցաղներՀայաստանի ազգային հերոսՀայկ նահապետՎարդՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայկական մշակույթՀայկական բանակ (1918-1920)ՍիրտԵվրասիական տնտեսական միությունՈրդանման ելունի բորբոքումՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱղերՀայ-վրացական պատերազմԶուգահեռագիծՑեղասպանությունԲարդիԳլխուղեղՇաքարային դիաբետՎերածնունդԱյբուբենՍննդային շղթաՕլիմպիական խաղերՄեր թաղը (պատմվածաշար)Օրալ սեքսԵզդիներՀայոց պատմությունԿոտորակ (մաթեմատիկա)Թվաբանական պրոգրեսիաԵրվանդ ՔոչարԼոռու մարզՀարավային ԿորեաՀայաստանի Ազգային ժողովՄամփրե արքանԱրտույտների ագարակըԼյարդԻոսիֆ ՍտալինՍատուրն (մոլորակ)ԿիստաՄուտացիաՁի🡆 More