Շախմատային Օլիմպիադա 2022

Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադա, ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված բաց և կանանց շախմատային մրցաշար, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Այն իր մեջ ներառել է նաև շախմատի մասսայականացմանն ուղղված տարբեր միջոցառումներ։ Սկզբում մրցաշարը նախատեսված էր անցկացնել Խանտի Մանսիյսկում, որտեղ տեղի է ունեցել 2010 թվականի շախմատի օլիմպիադան, սակայն հետագայում ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցաշարի անցկացման վայրը տեղափոխել է Մոսկվա։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի օգոստոսի 5-17-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով այն հետաձգվել է։

Շախմատային օլիմպիադա 2022
Շախմատային Օլիմպիադա 2022
ՎայրՉեննայ
Շախմատիստների քանակ1736
Բացման արարողությունհուլիսի 28, 2022
Փակման արարողությունօգոստոսի 10, 2022
chennai2022.fide.com
Շախմատային օլիմպիադա 2018 45th Chess Olympiad?

Ուկրաինա ռուսների ներխուժման կապակցությամբ ՖԻԴԵ֊ն հանդես է եկել Ռուսաստանից մրցաշարերը հանելու հայտարարությամբ։

2022 թվականի մարտի 15-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան հանդես է եկել օլիմպիադայի անցկացման վայրի մասին նոր հայտարարությամբ՝ այն առաջին անգամ անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում։

Օլիմպիադային մասնակցել է 1733 շախմատիստ, որոնցից 935-ը բաց մրցաշարին, 798-ը՝ կանանց։

Մրցաշարի բաց հատվածում հաղթող է ճանաչվել Ուզբեկստանի հավաքականը, որը եղել են մրցաշարի միակ անպարտելի թիմը՝ ութ հաղթանակ, երեք ոչ-ոքի՝ ընդհանուր 19 միավոր։ 19 միավոր է վաստակել նաև երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը, որը 9-րդ տուրում Ուզբեկստանից կրած պարտության և ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի ։ Օլիմպիադայի բրոնզե մեդալը բաժին է հասել Հնդկաստանի երկրորդ թիմին։

Կանանց մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Ուկրաինայի հավաքականը, որը յոթ հաղթանակից և չորս ոչ-ոքիից հետո վաստակել է 18 միավոր։ Երկրորդ տեղը 18 միավորով գրավել է Վրաստանի հավաքականը, որը ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի։ Հնդկաստանի առաջին թիմը մրցաշարի ընթացքում վաստակել է 17 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ 17 միավոր են վաստակել նաև Միացյալ Նահանգների և Ղազախստանի հավաքականները, սակայն ավելի ցածր գործակիցների պատճառով զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը։

Քաղաքի ընտրության կանոնակարգ

2015 թվականի վերջին սկսվել է 44-րդ շախմատային օլիմպիադայի անցկացման վայրի հայտերի ներկայացման ընթացակարգը։ Մրցաշարով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաք պետք է մինչև 2016 թվականի մարտի 31-ը հայտ ներկայացներ ՖԻԴԵ-ին։ Հայտերը պետք է համապատասխաներ ՖԻԴԵ֊ի կանոնակարգին։

Օլիմպիադայի անցկացման համար հայտ է ներկայացրել Խանտի Մանսիյսկը։ Բացի Խանտի Մանսիյսկից, շախմատի օլիմպիադայի անցկացման համար հետաքրքրություն են ցուցաբերել Արգենտինայի և Սլովակիայի ազգային ֆեդերացիաները։

Վերջնական որոշումը կայացվել է ՖԻԴԵ-ի 87-րդ կոնգրեսում, որը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերին, Բաքվում․ ՖԻԴԵ-ի այդ ժամանակվա նախագահ Կիրսան Իլյումժինովը հավանություն է տվել Խանտի Մանսիյսկի հայտին։

Խնդիրներ և տարաձայնություններ

COVID-19 համավարակ

2019 թվականի նոյեմբերին Համբուրգում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի Շախմատի համաշխարհային Գրան-պրիի խաղի բացման արարողության ժամանակ ՖԻԴԵ֊ի նորընտիր նախակահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ շախմատի 44֊րդ օլիմպիադան Խանտի Մանսիյսկից կտեղափոխվի կտեղափոխվի Մոսկվա, ավելին՝ Խանտի-Մանսիյսկում պետք է տեղի ունենար մրցաշարի բացման արարողությունն ու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված անդրանիկ խաղերը։

2020 թվականի մարտի 24-ին ՖԻԴԵ-ն պաշտոնական հայտարարել է, որ COVID-19 համաճարակի աճման պատճառով օլիմպիադան կհետաձգվի և այն տեղի կունենա 2021 թվականի ամռանը՝ նույն վայրերում։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա

2022 թվականի փետրվարի 25-ին՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման հաջորդ օրը ՖԻԴԵ֊ն հանդես է եկել նոր հայտարաությամբ՝

Շախմատային Օլիմպիադա 2022  ՖԻԴԵ֊ի խորհուրդը որոշել է, որ 44-րդ շախմատային օլիմպիադան, հաշմանդամություն ունեցող շախմատիստների մրցույթը և ՖԻԴԵ-ի կոնգրեսը տեղի չեն ունենա Ռուսաստանում։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գտնենք օլիմպիադայի կազմակերպիչ երկրին և ժամանակին տեղեկատվություն տրամադրենք ՖԻԴԵ-ի 2022 թվականի կոնգրեսի անցկացման վայրի և ժամկետների մասին։
-
Շախմատային Օլիմպիադա 2022 

2022 թվականի մարտի 15-ին ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ մրցաշարը տեղի կունենա Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Շախմատի միջազգային ֆեդերացիան նաև հավելել է, որ Ռուսաստանի հավաքականը զրկված է օլիմպիադայում հանդես գալու իրավունքից։

Մասնակից թիմեր

Մրցաշարին մասնակցել են 186 ազգային ֆեդերացիա ներկայացնող 188 թիմ, ինչը սահմանել է նոր ռեկորդ։ Հնդկաստանը, որպես հյուրընկալող երկիր, ներկայացրել է երեք թիմ։ Կանանց մրցաշարին մասնակցել են 160 ֆեդերացիա ներկայացնող 162 թիմ։

Չինաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք սովորաբար համարվում են ֆավորիտներ, հրաժարվել են մասնակցել մրցաշարին՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ռիսկերի պատճառով։

Շախմատի 44-րդ օլիմպիադայի մասնակից թիմեր
    Նշումներ

Առաջին տասնյակի արդյունքներ

Բաց մրցաշար
# Երկիր Մասնակիցներ Միջին
վարկանիշ
Միավոր Բերգերի գործակից
Շախմատային Օլիմպիադա 2022  Շախմատային Օլիմպիադա 2022  Ուզբեկստան Նոդիրբեկ Աբդուսատորով, Նոդիրբեկ Յակուբոև Ժավոխիր Սինդարով, Ջահոնգիր Վախիդով, Շամսիդին Վոխիդով 2625 19 435.0
Շախմատային Օլիմպիադա 2022  Շախմատային Օլիմպիադա 2022  Հայաստան Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան 2642 19 382.5
Շախմատային Օլիմպիադա 2022  Շախմատային Օլիմպիադա 2022  Հնդկաստան-2 Գուկեշ Դոմարաջու, Նիհալ Սարին, Ռամեշբաբու Պրագնանանդհա, Բասկարան Ադհիբան, Ռաունակ Սադհվանի 2649 18 Կաղապար:CNone
4 Շախմատային Օլիմպիադա 2022  Հնդկաստան Պենտալա Հարիկրիշնա, Սանտոշ Գուջրատի Վիդիտ, Արջուն Էրիգայսի, Սունիլդուտ Լինա Նարայանան, Կրիշնան Սաշիկիրան 2696 17 409.0
5 Շախմատային Օլիմպիադա 2022  ԱՄՆ Ֆաբիանո Կարուանա, Լևոն Արոնյան, Ուեսլի Սո, Լենիեր Դոմինգես, Սամուել Շանկլանդ 2771 17 352.0
6 Շախմատային Օլիմպիադա 2022  Մոլդովա Իվան Սկիցկո, Անդրեյ Մակովեյ, Վլադիմիր Խամիցևիչ, Յուլիան Բալգատ, Դրագոշ Չերեշ 2462 17 316.5
7 Շախմատային Օլիմպիադա 2022  Ադրբեջան Շահրիար Մամեդյարով, Ռաուֆ Մամեդով, Գադիր Հուսեյնով, Վասիֆ Դուրարբեյլի, Նիջաթ Ազադ օղլի Աբասով 2680 16 351.5
8 Շախմատային Օլիմպիադա 2022  Հունգարիա Վիկտոր Էրդյոս, Ֆերենց Բերկես, Թամաշ Բանուս, Գերգեյ Կանտոր, Պետեր Աչ 2607 16 341.5
9 Շախմատային Օլիմպիադա 2022  Լեհաստան Յան Քշիշտոֆ Դուդա, Ռադոսլավ Վոյտաշեկ, Կացպեր Պերուն, Վոյցեխ Մորանդա, Մատեուշ Բարտել 2683 16 322.5
10 Շախմատային Օլիմպիադա 2022  Լիտվա Թոմաս Լաուրուշաս, Տիտաս Ստրեմավիչուս, Կարոլիս Յուկշտա, Պաուլուս Պուլտինևիչուս, Վալերի Կազակովիչ 2540 16 297.0

Անգլիացի Դեյվիդ Հաուելը ցուցաբերել է լավագույն արդյունք, նա 8 հնարավորից վաստակել է 7½։ Յուրաքանչյուր խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացած շախմատիստներն ըստ հերթականության

Կանանց մրցաշար
# Երկիր Մասնակիցներ Միջին
վարկանիշ
Միավոր Բերգերի գործակից
Շախմատային Օլիմպիադա 2022  Շախմատային Օլիմպիադա 2022  Ուկրաինա Մարիա Մուզիչուկ, Աննա Մուզիչուկ, Աննա Ուշենինա, Նատալիա Բուկսա, Յուլիա Օսմակ 2478 18 413.5
Շախմատային Օլիմպիադա 2022  Շախմատային Օլիմպիադա 2022  Վրաստան Նանա Ձագնիձե, Նինո Բացիաշվիլի, Լելա Ջավախիշվիլի, Սալոմե Մելիա, Մերի Արաբիձե 2475 18 392.0
Շախմատային Օլիմպիադա 2022  Շախմատային Օլիմպիադա 2022  Հնդկաստան Համպի Կոներու, Հարիկա Դրոնավալլի, Ռամեշբաբու Վայշալի, Տանյա Սաչդև, Բհակտի Կուլկարնի 2486 17 396.5
4 Շախմատային Օլիմպիադա 2022  ԱՄՆ Գուլրուխբեգիմ Թոխիրջոնովա, Իրինա Կրուշ, Կարիսա Յիպ, Աննա Զատոնսկիխ, Տաթև Աբրահամյան 2390 17 390.0
5 Շախմատային Օլիմպիադա 2022  Ղազախստան Ժանսայա Աբդումալիկ, Բիբիսարա Ասաուբաևա, Խենիա Բալաբաևա, Գուլիսխան Նախբաևա, Նազերկե Նուրգալի 2365 17 352.0
6 Շախմատային Օլիմպիադա 2022  Լեհաստան Ալինա Կաշլինսկայա, Մոնիկա Սոցկո, Օլիվիա Կիոլբասա, Մարիա Մալիչկա, Միխալինա Ռուդզինսկա 2423 16 396.0
7 Շախմատային Օլիմպիադա 2022  Ադրբեջան Գյունայ Մամեդզադեն, Գյունար Մամադովա, Գովխար Բեյդուլլաևա, Խանիմ Բալաջաևա, Ուլվիա Ֆաթալիևա 2399 16 389.0
8 Շախմատային Օլիմպիադա 2022  Հնդկաստան֊2 Վանտիկա Ագրավալ, Պադմինի Ռութ, Սումյա Սվամինաթան, Մարի Ան Գոմես, Դիվյա Դեշմուխ 2351 16 369.5
9 Շախմատային Օլիմպիադա 2022  Բուլղարիա Նուրգյուլ Սալիմովա, Գերգանա Պեյչևա, Բելոսլավա Կրաստևա, Գաբրիելա Անտովա, Վիկտորյա Ռադևա 2319 16 361.0
10 Շախմատային Օլիմպիադա 2022  Գերմանիա Էլիզաբեթ Պետց, Ժոզեֆին Հայնեման, Հաննա Մարի Քլեկ, Դինարա Վագներ, Յանա Շնայդեր 2383 16 344.5

Յուրաքանչյուր խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացած շախմատիստներն ըստ հերթականության

Արտաքին հղումներ

Tags:

Շախմատային Օլիմպիադա 2022 Քաղաքի ընտրության կանոնակարգՇախմատային Օլիմպիադա 2022 Խնդիրներ և տարաձայնություններՇախմատային Օլիմպիադա 2022 Մասնակից թիմերՇախմատային Օլիմպիադա 2022 Առաջին տասնյակի արդյունքներՇախմատային Օլիմպիադա 2022 Արտաքին հղումներՇախմատային Օլիմպիադա 2022COVID-19 համավարակԽանտի ՄանսիյսկՀնդկաստանՄոսկվաՇախմատային օլիմպիադա 2010ՉեննայՖԻԴԵ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտավազդ Ա ՄամիկոնյանՄեծ ՀայքՖոտոսինթեզՍեպսիսԼևոն ՇանթԱլեն ՍիմոնյանՉեխիաԱրյան շրջանառությունԱբեղախոտՀայաստանի թռչունների ցանկԳորտերՓսորիազՀաննիբալՄարտի 27ԿատաղությունԵրկրորդ համաշխարհային պատերազմՆար-ԴոսՀայոց ցեղասպանությունՕպերացիոն համակարգՀրազդան մարզադաշտՀայկական դիցաբանությունՄիավորված ազգերի կազմակերպությունԲրոնխիալ ասթմաՔրեական ֆիլմՄարդու առնանդամի չափսՏասնաբանյաԾնեբեկՀայաստանի լեռներՇրթունքի հերպեսԱպրոքսիմացիաԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԿուսությունՀայաստանի զինանշանԾաղկազարդՌուսաստանՀայկ նահապետԱրյունԼեյկոցիտՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՆևրոզներԽոր ՎիրապՋոան ՌոուլինգԳլանՀայկյան տոմարՎագինիզմՊարզ նախադասությունԵվրոպաՓարվանա (բալլադ)ՄեդիագրագիտությունԻսպանիաԱլբերտ ԱյնշտայնՉինաստանԹռչուններՃապոնիաՀեշտոցՀայաստանի ձկների ցանկՆորավանքՀայերենի կետադրությունԴաունի համախտանիշԲույսերԱրեգակնային համակարգԻսրայել ՕրիԿիլիկիայի հայկական թագավորությունՍրտի ռիթմի խանգարումներՀայաստանի զինված ուժերՌևմատոիդ արթրիտՎերք Հայաստանի (վեպ)Հայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀին ԵգիպտոսՎահան ՏերյանՔաղաքագիտությունՇունԼոգիստիկա🡆 More