Նեոդիմ: քիմիական միացություն

Նեոդիմ (լատին․՝ Neodymium), քիմիական տարր է, որի նշանն է Nd, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի քիմիական տարր։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում է լանթանիդներին։ Կարգահամարը՝ 60, ատոմային զանգվածը՝ 144,24։ Ատոմի արտաքին էլեկտրոնային՝ թաղանթների կառուցվածքն է 4s24p64d104f2 5s2 5p6 6s2։ K, L, M թաղանթները լրացված են։ f տարր է։ Նեոդիմը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է։ Օգտագործվում է ինքնաթիռների և հրթիռների արտադրությունում, որպես ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքների բաղադրիչ։

60 Պրազեդիում

Նեոդիմ Պրոմեթիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
60Nd
Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ
Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ
Նեոդիմ
Արծաթափայլ, ոսկեգույն բծերով մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՆեոդիմ/ Neodymium (Nd), Nd, 60
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
144,242(3) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f4 6s2
Ատոմի շառավիղ182 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ184 պմ
Իոնի շառավիղ99,(+3e) 5 պմ
Էլեկտրաբացասականություն1,14 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալNd←Nd3+ −2,32В
Nd←Nd2+ −2,2В
Օքսիդացման աստիճաններ0
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 531,5(5,51) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1294 Կ
Եռման ջերմաստիճան3341 Կ
Մոլյար ջերմունակություն27,42 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ20,6 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=3,658 c=11,80
C/a հարաբերություն3,23
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) (16,5) Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
60
Նեոդիում
144,24
4f46s2

Պատմություն

Նեոդիմն առաջինն ստացել է ավստրիացի քիմիկոս Կ․ Աուեր ֆոն Վելսբախը (1885) նախկինում քիմիական տարր համարվող դիդիմից (նեոդիմի և պրազեոդիմի խառնուրդ)։ Նեոդիումը մաքուր վիճակում ստացվել է պրազեդիմից անկախ, միայն 1952 թվականին։

Անվանում

«Նեոդիմ» անվանումը (լատին․՝ Neodymium) կազմված է հունարեն՝ νέος - նոր և δίδυμος «կրկնակ, երկվորյակ», որը կապված է տարի բացահայտման պատմության հետ։

Բնության մեջ

Պարունակությունը երկրակեղևում 2,5-103% (ըստ զանգվածի), օվկիանոսի ջրում՝ 9,2×10−6 մգ/լ։

Հանքավայրեր

Նեոդիմը մտնում է լանդանիդների կազմի մեջ, հանքավայրերը հիմ անկանում գտնվում են՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում, Չինաստանում։

Ստացում

Նեոդիմը ստանում են քլորիդը կամ ֆտորիդը աղային հալույթների լուծույթներում էլեկտրոլիզի ենթարկելով, մաքուրը (99,34 %)՝ կալցիումով վերականգնելով։

      Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 

Pr (III) և Nd (III) բռախնուրդը անվանում են դիդիմ։ Մետաղական նեոդիմը ստանում են հալոգենիդների հալույթի էլեկտրոլիզով։ NdF3 կամ NdCl3 համաձուլվածքների էլեկտրոլիզը կատարվում է 1000 °C ջերմաստիճանում։

Ֆիզիկական հատկություններ

Մաքուր նեոդիմը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 7010 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1024 °С, եռմանը՝ 3027 °С։ Միացություններում եռարժեք է։

Քիմիական հատկություններ

Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից ձախ։ Ջրածնի հետ առաջացնում է հիդրիդ՝ NdH3։ Նեոդիմը միանում է հալոգենների.

      Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 
      Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 
      Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 
      Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 

Տաքացնելիս նաև՝ ծծմբի, ազոտի, ածխածնի հետ։

Գներ

Մաքուր՝ 99-99,9 %, նեոդիմի գները 2011 թվականին կազմել են մոտ 110 ԱՄՆ դոլլար։

2014 թվականին 1 կգ մաքուր՝ 99%, նեոդիմի գինը կազմել է 70 ԱՄՆ դոլլար։

Կիրառություն

Նեոդիմը օգտագործվում է հիմնականում մետալուրգիայում։ Նեոդիմի օքսիդը ջերմային ընդարձակման փոքր գործակից ունեցող դիէլեկտրիկ է և օգտագործվում է էլեկտրոնային սարքեր պատրաստելիս, մտնում է լուսաչափերում օգտագործվող օպտիկական ապակու բաղադրության մեջ։

Nd+3 իոնները ակտիվ խառնուրդ են լազերային ապակիներում։ 147Nd-ը ռադիոակտիվ ինդիկատոր է։

Իզոտոպներ

Բնական նեոդիմը բաղկացած է 142-146, 148 և 150 զանգվածի թվերով իզոտոպներից։ Ռադիոակտիվ է միայն 144Nd(Т1/2= 5•1015 տարի)։ Արհեստականորեն ստացվել են 138-141, 147, 149 և 151 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները։

2003 թվականին ստացվել 124 մինչև 161՝ 31 արհեստական անկայուն նեոդիմի իզոտոպներ, ինչպես նաև 13 մետակայուն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • The Industrial Chemistry of the Lanthanons, Yttrium, Thorium and Uranium, by R. J. Callow, Pergamon Press, 1967.
  • Lindsay Chemical Division, American Potash and Chemical Corporation, Price List, 1960.
  • Chemistry of the Lanthanons, by R. C. Vickery, Butterworths, 1953.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 225 Նեոդիմ: Պատմություն, Անվանում, Բնության մեջ 

Tags:

Նեոդիմ ՊատմությունՆեոդիմ ԱնվանումՆեոդիմ Բնության մեջՆեոդիմ ՍտացումՆեոդիմ Ֆիզիկական հատկություններՆեոդիմ Քիմիական հատկություններՆեոդիմ ԳներՆեոդիմ ԿիրառությունՆեոդիմ ԻզոտոպներՆեոդիմ Տես նաևՆեոդիմ ԾանոթագրություններՆեոդիմ ԳրականությունՆեոդիմ Արտաքին հղումներՆեոդիմԱլյումինԱտոմԼանթանիդներԼատիներենՀրթիռներՄագնեզիումի համաձուլվածքներՄետաղՊարբերական համակարգՔիմիական տարր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿայծակՄատյան ողբերգությանՎարդԵրկիր ՆաիրիԲուլինգՍասնա ծռերում գործող անձանց անուններՆեմեսիս գործողությունՀայրենական մեծ պատերազմԵվրասիաՎիքիպեդիաԲացահայտիչԻսրայելԽոր ՎիրապՍերգեյ ՓարաջանովՕրալ սեքսԱպրիլի 24ԱրծիվներԷլեկտրական հոսանքԳյումրիՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԴերբայՖուտբոլՇիկացման լամպԿոռուպցիաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հիսուսի ծնունդԿենդանիներՎերք Հայաստանի (վեպ)ԵրևանՀաղարծնի վանքՄակդիրՀեկտարԱվարայրի ճակատամարտԱշտարակ (քաղաք)Երևանի թանգարանների ցանկԱծխաջուրԺողովրդավարությունԻմ անունն Արամ էՎանի թագավորությունԳառնու հեթանոսական տաճարԱկրոստիքոսՄեծապատիվ մուրացկաններԳևորգ ԷմինԱդրբեջանՀունաստանԱրքիմեդի օրենքՍպիտակի երկրաշարժՄաշկային հիվանդություններԷվոլյուցիաԲրոնխաբորբՍատուրն (մոլորակ)ԻսլամՀատկացուցիչՂազախստանՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՓողԹբիլիսիՀականիշԲանաստեղծական կայուն ձևերԱզատի ջրամբարՄարքեթինգԳարունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՊյոտր ՉայկովսկիԱկսել ԲակունցՓորլուծությունՈւրցԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՀայկական դրամՎրաստանՄեր թաղը (պատմվածաշար)Ալպիական մանուշակ (պատմվածք)Քիմիական ռեակցիաներՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՓոխաբերությունԱնդրանիկ ՕզանյանԹուրք-հայկական պատերազմ (1920)🡆 More