Յոհան Կեպլեր (գերմ.՝ Johannes Kepler, դեկտեմբերի 27, 1571, Վայլ դեր Շտադտ, free imperial city of Weil der Stadt, Սրբազան Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 15, 1630(1630-11-15), Ռեգենսբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիր, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող երեք օրենք։
Յոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ Նիկոլայ Կոպեռնիկոսի Տիեզերքի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին։ Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն Արեգակի շուրջը։ Այդ նպատակով 1601 թվականին Կեպլերը տեղափոխվեց Պրահա՝ դանիացի աստղագետ Տիխոն Բրահեի մոտ։ Իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1602 թվականին Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40 ամյա աստղագիտական դիտումների արդյունքները։ Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման երեք օրենքները, որոնք հետագայում կոչվեցին Կեպլերի օրենքներ։ 1619 թվականին լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» աշխատության մեջ նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշված հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կույր տեսություն։ 1627 թվականին ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռնում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին։ Նա կազմեց նաև Արեգակի ու Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրան առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և Երկրի միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով։ Յոհան Կեպլերն աշխատություն ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, օվկիանոսների և ծովերի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ։ Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոց հայթայթելու համար նա զբաղվել է նաև աստղագուշակությամբ։
Յոհան Կեպլերը ծնվել է 1571 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Սուրբ Հովհաննես ավետարանչի տոնի օրը, Վայլ դեր Շտադտ քաղաքում (այժմգտնվում է Գերմանիայի Շտուտգարդ վարչական շրջանի կենտրոնից 30 կմ արևմուտք՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում)։ Պապը՝ Սեբալդ Կեպլերը, Վայլ դեր Շտադտի քաղաքապետն էր, բայց Յոհանի ծնվելու ժամանակ նա ուներ երկու եղբայր և մեկ քույր, այսպիսով Կեպլերների ընտանիքի կարողությունը բաժանվեց։ Հայրը՝ Հենիխ Կեպլերը, աշխատում էր որպես վարձկան, և լքել է ընտանիքը, երբ Յոհանը հինգ տարեկան էր։ Ամենայն հավանականությամբ նա մահացել է Նիդերլանդական հեղափոխության ժամանակ։ Մայրը՝ Կատարինա Գուլդենմաննը, պանդոկապանի դուստր էր և զբաղվում էր բուսաբուժությամբ։ Ծնվելով վաղաժամ՝ Յոհանը հիվանդոտ և տկար երեխա էր։ Այնուամենայնիվ, նա հաճախ զարմացնում էր իր պապիկի պանդոկ ժամանած ճանապարհորդներին՝ իր բացառիկ մաթեմատիկական հմտություններով։
Աստղագիտությանը ծանոթացել է վաղ տարիքում։ Վեց տարեկանում նկատել է C/1577 V1 գիսաստղը։ Ինը տարեկանում նկատել է մեկ այլ աստղագիտական երևույթ՝ լուսնի 1580 թվականի խավարումը։ Մանկական տարիքում ծաղիկով վարակվելու արդյունքում թուլացել է տեսողությունը, աշխատունակությունից զրկվել են ձեռքերը՝ սահմանափակելով աստղագիտական դիտարկումների կարողությունը։
1589 թվականին՝ քերականության դպրոցում, լատիներենի դպրոցում և Մաուլբրոննի սեմինարիայում սովորելուց հետո, Կեպլերը մասնակցում է Թյուբինգենի համալսարանի աստվածաբանական սեմինարներին։ Այնտեղ Վիտուս Մյուլերից սովորում է փիլիսոփայություն, Ջեքոբ Հիրդբրենդից՝ աստվածաբանություն, ով նաև ուսուցանել է Մայքլ Մեստլիին։ Նա փաստեց, որ հոյակապ մաթեմատիկոս է և, դասընկերների համար հորոսկոպ հաշվարկելով, վաստակեց հմուտ աստղագետի համբավ։ Մայքլ Մեստլիի, ով 1583-1631 թվականներին եղել է Թյուբինգենի պրոֆեսոր, ուսուցման ներքո նա ծանոթացավ մոլորակների շարժման և՛ Պտղոմեոսի, և՛ Կոպեռնիկոսի համակարգների հետ։ Այդ ժամանակ նա ընդունում էր Կոպեռնիկոսի տեսությունը։ Ուսանողական բանավեճերից մեկի ժամանակ նա պաշտպանել է արևակենտրոն համակարգի ուսմունքը և՛ տեսական, և՛ աստվածաբանական տեսանկյուններից՝ հաստատելով, որ տիեզերքում շարժիչ ուժի հիմնական աղբյուրը Արեգակն է։ Չնայած նախարար դառնալու իր ցանկություններին, ուսումն ավարտելուց հետո ստացավ Գրազի բողոքական դեպրոցում (հետագայում՝ Գրազի համալսարան) մաթեմատիկայի և աստղագիտության ուսուցչի պաշտոնի առաջարկ։ Նա առաջարկն ընդունեց 1594 թվականի ապրիլին՝ 23 տարեկանում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Կեպլեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Կեպլեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 384)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Յոհան Կեպլեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.