Կեպլերի Օրենքներ

Կեպլերի օրենքները, մոլորակների շարժման օրինաչափությունների օրենքներ են, որոնք հայտնաբերվել են գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերի կողմից։ Այս օրենքները Կեպլերը ստացել է դանիացի աստղագետ Տիխո Բրահեյի (1546 - 1601) ստացած դիտողական փաստերի մշակման հիման վրա։

Կեպլերի Օրենքներ
Յոհան Կեպլեր

Կեպլերի օրենքներն են՝

  1. Ցանկացած մոլորակի ուղեծիրը էլիպս է, որի կիզակետում է գտնվում Արեգակը։
  2. Մոլորակը Արեգակին միացնող ուղիղը հավասար ժամանակահատվածներում ծածկում է հավասար մակերեսներ։
  3. Մոլորակի ուղեծրային պարբերության քառակուսին ուղիղ համեմատական է նրա ուղեծրի միջին կիսաառանցքի խորանարդին։

Առաջին օրենքը

Կեպլերի Օրենքներ 
Կեպլերի առաջին օրենքը

Մոլորակները շարժվում են էլիպսաձև ուղեծրով, որոնց կիզակետերից մեկում գտնվում է Արեգակը։ Էլիպսը հարթ կոր է, որի ցանկացած կետի համար երկու կիզակետներից ունեցած հեռավորությունների գումարը հաստատուն մեծություն է։

Եթե համարենք, որ էլիպսի կիզակետերն են F-ը և S-ը, կենտրոնը O-ն, ապա ըստ սահմանման՝

        FD+DS=FA+AS=Const:

OA-ն էլիպսի մեծ կիսաառանցքն է (a), իսկ OE-ն՝ փոքր (b)։ Ընդ որում A և B կետերը էլիպսի կիզակետերից հավասարահեռ են։
Էլիպսի ձգվածությունը (e) բնորոշվում է

        e=OA-AF/OA=c/a

մեծությամբ և կոչվում է էլիպսի էքսցենտրիստիտետ կամ ձգվածություն։
Կեպլերի առաջին օրենքից հետևում է, որ մոլորակի շարժման ընթացքում փոխվում է Արեգակից նրա հեռավորությունը։
Արեգակը գտնվում է S կիզակետում, որին ուղեծրի ամենամոտ B կետը կոչվում է արեգակնամերձ կետ (պերիհելիում), իսկ ամենահեռու A կետը կոչվում է արեգակնահեռ կետ (ապոհելիում)։

Երկրորդ օրենքը

Կեպլերի Օրենքներ 
Կեպլերի Օրենքներ 
Կեպլերի երկրորդ օրենքը

Էլիպսաձև ուղեծրերով, մոլորակները շարժվում են հաստատուն սեկտորային արագություներով կամ որ նույնն՝ է նրանց շառավիղ վեկտորը հավասար ժամանակահատվածներում գծում է հավասար մակերեսներ։
Հավասարամեծ մակերեսները սահմանափակող աղեղների երկարությունները տարբեր են։ Փաստորեն այդ տարբեր ճանապարհները մոլորակն անցնում է հավասար ժամանակահատվածներում։ Սրանից բխում է, որ մոլորակի գծային արագությունը ուղեծրի տարբեր կետերում նույնպես տարբեր է։ Ինչքան մոտ է մոլորակը Արեգակին, այնքան ավելի արագ է շարժվում իր ուղեծրով։ Արեգակնամերձ կետում արագությունն առավելագույնն է, իսկ արեգակնահեռ կետում՝ նվազագույնը։

Երրորդ օրենքը

Արեգակի շուրջ յուրաքանչյուր երկու մոլորակների պտտման պարբերությունների քառակուսիների հարաբերությունը հավասար է նրանց ուղեծրերի մեծ կիսառանցքների խորանարդերի հարաբերությանը։

Եթե առաջին մոլորակի պտտման պարբերությունը և ուղեծրի մեծ կիսառանցքը համապատասխանաբար նշանակենք T1 և a1 իսկ երկրորդ մոլորակի այդ նույն մեծությունները՝ T2 և a2, ապա Կեպլերի 3-րդ օրենքը մաթեմատիկորեն կարտահայտվի հետևյալ բանաձևով՝

        Կեպլերի Օրենքներ 

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 385 Կեպլերի Օրենքներ 

Tags:

Կեպլերի Օրենքներ Առաջին օրենքըԿեպլերի Օրենքներ Երկրորդ օրենքըԿեպլերի Օրենքներ Երրորդ օրենքըԿեպլերի Օրենքներ Արտաքին հղումներԿեպլերի Օրենքներ15461601ՄոլորակՅոհան ԿեպլերՏիխո Բրահե

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրևանՀայաստանի լեռներԳուլիվերի ճանապարհորդություններըԱրմեն Տիգրանյան (երգահան)ԵղնջացանՀաղպատի վանական համալիրԻմ անունն Արամ էՁեռք, ոտք և բերան հիվանդությունՀեշտոցԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱրշիլ ԳորկիԿարմիր գիրքՀայաստանի ազգային հերոսՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱպրիլի 25Կրծքագեղձի քաղցկեղՇնչառությունՆևրոզներՄայիսյան հերոսամարտերՖեյսբուքՄարդու պապիլոմավիրուսՄիրհավ (պատմվածք)Լևոն ԲՇվեյցարիաՆար-ԴոսԾիրանի փողըՀավասարասրուն սեղանՆեպտունՇառլ ԱզնավուրՀայրենական մեծ պատերազմՄեջքի ցավԱրագածոտնի մարզԻրավունքՔիշ (կղզի)Անկախ Պետությունների ՀամագործակցությունՀարցական նշանՄիացյալ ԹագավորությունՀակահիստամինային դեղերՀայրենիք (հասկացություն)ԹրաֆիքինգՎարդանանց պատերազմԼյարդԾիծեռնակներՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)ԱվտոմեքենաԲագրատ ԳալստանյանՀայ գրերի գյուտՀայաստանի Հանրապետության բնակչությունՄեղուներՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ալեն ՍիմոնյանՄետաղՈսկեպարԷկոհամակարգԽՍՀՄ փլուզումԳուրգեն ՄահարիՀայերենՀավերժության հայկական նշանՎիտամին AԵրկաթԱռաքյալը (Մուրացան)ԿայծակՀովհաննես ԱդամյանԲարդ համադասական նախադասությունՄոլորակՀենրիխ ՄխիթարյանՍևանա լիճՄիլանՀակոբ ԿոջոյանՀայաստանի զինված ուժերՍեղան (երկրաչափություն)ՄոսկվաԳորշ արջԼյարդի հիվանդություններՉարլզ ԴարվինԹոնդրակյաններ🡆 More