Մրցավարների Տեսաօգնության Համակարգ

Մրցավարների տեսաօգնության համակարգ (անգլ.՝ Video assistant referee), կրճատ՝ VAR կամ մրցավարի տեսաօգնական, տեխնոլոգիա ֆուտբոլում, որը թույլ է տալիս մրցավարին որոշումներ ընդունել հանդիպման վիճելի պահերին կրկնապատկերների միջոցով։ 2018 թվականին միջազգային մրցաշարերում պաշտոնապես ընդգրկվել է Ֆուտբոլ խաղալու կանոնների մեջ։

Համակարգի աշխատանքի սկզբունքներ

Տեսաօգնության համակարգը թույլ է տալիս դիտարկել չոր տեսակի վիճելի պահ և օգնել մրցավարին ճիշտ որոշում կայացնել. կանոնների խախտումով խփված գոլերի, տասնմեկմետրանոցների նշանամամբ դրվագների, կարմիր քարտի սխալ ցուցադրման (երկրորդ դեղինի դեպքերը չեն դիտարկվում) և սխալներ պատժված խաղացողների նույնականացման հետ կապված (թույլ է տալիս որոշել՝ ով է խախտում կատարել, որ որևէ քարտ ստանա) ժամանակ։ Այդպիսով, տեսաօգնության համակարգը պաշտոնապես թույլ է տալիս խաղի ընթացքում հայտնաբերել և հաստատել մրցավարի «ակնհայտ սխալները»։

Յուրաքանչյուր խաղի ժամանակ հատուկ տեսասենյակում (անգլ.՝ video operation room) աշխատում են տեսամրցավարը, նրա օգնականը և կրկնապատկերների օպերատորը, որոնք հետևում են խաղին մի քանի էկրաններով տարբեր կողմերից և ռադիոկապով կապ են պաշտպանում գլխավոր մրցավարի հետ։ Տեսամրցավարի պաշտոնին կարող է նշանակվել ինչպես գործող միջազգային մրցավար, այնպես էլ խաղային կարիերան ավարտած մրցավար։ Տեսամրցավարը պարտավորվում է հետևել խաղի իրադարձություններին և տեղեկացնել ազգային հեռարձակողներին կրկնապատկերների կիրառման անհրաժեշտության մասին։ Հանդիպման ընթացքում տեսամրցավարը կարող է օպերատորին խնդրել ցույց տալ խաղի ցանկացած վիճելի պահ, և եթե տեսաօգնության համակարգը հայտնաբերի «ակնհայտ սխալի» փաստ մրցավարի կողմից, ապա թիմը կհայտնի գլխավոր մրցավարին այդ մասին (եթե խախտումներ չեն եղել, ապա մրցավարին ոչինչ չեն հայտնում)։ Մրցավարը կարող է համակարգից օգնություն խնդրել, եթե կասկածում է ընդունած որոշման մեջ։ Նմանապես VAR-ը կարող է առաջարկել մրցավարի պահի կրկնակի դիտում։ Ընդհանուր առմամբ մրցավարը VAR հաղորդումից հետո կարող է ընտրել երեք տարբերակներից մեկը. թողել իր որոշումը ուժի մեջ, հայտարարել դադարի մասին՝ էկրանով դիտելու իրավիճակը կամ ընդունել տեսաօգնականի առաջարկությունը և չեղարկել սեփական որոշումը։ Եթե թիմերից մեկն ունի խաղային առավելություն, մրցավարը իրավունք չունի կանգնեցնել խաղը տեսապատկեր դիտելու համար։ Եթե դատավորը գնում է կրկնապատկեր դիտելու, ապա նա զգուշացնում է այդ մասին՝ օդում ցուցամատերով ուղղանկյուն՝ տեսաէկրանի խորհրդանիշ գծելով։ Իրենք՝ խաղացողները, իրավունք չունեն նման ժեստերով մրցավարից կրկնապատկերը դիտելու պահանջ ներկայացնել կամ մտնել այն գոտի, որտեղ մրցավարը դիտում է կրկնապատկերը. խաղացողները դրա համար պատժվում են դեղին քարտով, իսկ մարզչական շտաբի անդամներին հեռացնում են մինչև խաղի ավարտը։

Գոյություն ունի կրկնապատկերները օգտագործելու կանոնների շարք։ Այսպես, դանդաղեցված ցուցադրությունն առաջարկվում է օգտագործել այնպիսի խախտումները դիտարկելու ժամանակ, ինչպիսիք են՝ պայքարը և ձեռքով խաղը։ Նորմալ արագությամբ կրկնապատկերը օգտագործվում է այն բանի համար, որպեսզի որոշվի՝ խախտումը մտադրաբար է կատարվել, թե ոչ։ Գոլային պահերի, տասնմեկմետրանոցի և «վերջին հույսի խախտման» համար կարմիր քարտի մասին որոշման ներկայացումը սկսվում է այն պահից, երբ հարձակվող թիմը ստանում է գնդակը, խաղի այլ վիճելի դրվագներում դիտարկվում է հենց խախտման պահը։

Ծանոթագրություններ

Tags:

ԱնգլերենՖուտբոլՖուտբոլ խաղալու կանոններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեսրոպ ՄաշտոցՓորլուծությունՍրտի կծկումների հաճախականությունՓիլիսոփայությունՁվարանի կիստաՓոքրիկ իշխանըՀայկական լեռնաշխարհԿոնֆլիկտԼոռու մարզԿառլես ՊուչդեմոնՀրեաներՇավարշ ԿարապետյանԿրիշտիանու ՌոնալդուԱրենիի քարանձավՀուդայականությունՀայոց ցեղասպանությունՋոնաթան ՍվիֆթԹուրքիաSWOT վերլուծությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՖուտբոլի աշխարհի առաջնությունԱշտարակ (քաղաք)Շառլ ԱզնավուրԱղերԱրշակ ԲՌուբեն Գրիգորյան (գործարար)ՎրաստանԱգաթա ՔրիստիՎիտամին CԷֆթանազիաԱրտաշատՀայկական ճարտարապետությունՄանուշակՊարկինսոնի հիվանդությունՆար-ԴոսՊատմություն Հայոց (Խորենացի)Հեշտոցի սնկային վարակԱնահիտ (հեքիաթ)ՔաղցկեղԳլխուղեղի բորբոքումՍպիտակ ձին (պատմվածք)ԵգիպտոսԱլեն ՍիմոնյանԲարդ նախադասությունՏնտեսական աճՍպիտակի երկրաշարժՀիդրոցեֆալիաԱնիԱնթառամՀարավային ԿորեաՎիտամին B12 անբավարարությունԴիֆթերիաԱննետ ՄեսաջեԲայԱլերգիաՀայաստանի Ազգային ժողովՄակդիրՄայր Հայաստան հուշահամալիրՀին աստվածներ (դրամա)ԸնկալումԱրաբոԶատկի ավանդույթներԼեյկոցիտԱղասի ԱյվազյանՕլիմպոսի աստվածներՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԲիթքոյնՊետրոս ԴուրյանԳեղարդՕհմի օրենքՀիսուսՎիտամին AՊաբլո ԷսկոբարԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՈւսուցման մեթոդներԿուսաթաղանթԱշոտ Բ Երկաթ🡆 More