Կարմիր Քարտ

Կարմիր քարտը, մի քանի մարզաձևերում՝ մասնավորապես ֆուտբոլում խաղացողին կամ մարզչին դաշտից հեռացնելու նշան է և ցուցադրվում է մրցավարի կողմից։

Կարմիր Քարտ
Անդրեյ Շևչենկոն «Կարմիր քարտի արշավ» նախաձեռնության պաստառներից մեկի վրա

Կանոններ

Կարմիր քարտը կիրառվում է ֆուտբոլում, ռեգբիում, թեթև ատլետիկայում, գնդակով հոկեյում և այլ մարզաձևերում։ Այն մարզիկը, ում ցուցադրվել է կարմիր քարտը, պարտավորվում է լքել խաղը, իսկ նրա թիմին չի թույլատրվում փոխարինել այդ խաղացողին։ Բացառություն է գործում միայն հանդբոլում, որտեղ հեռացումից երկու րոպե հետո թիմը համալրվում է նոր խաղացողով։ Շատ դեպքերում կարմիր քարտ ստացած մարզիկին արգելվում է մասնակցել նաև հաջորդ մի քանի խաղերին։

Կարմիր քարտը ցուցադրվում է շատ կոպիտ խախտման կամ ոչ սպորտային պահվածքի համար։ Մարզիկը կարմիր քարտ է ստանում հետևյալ խախտումների պարագայում՝ «վերջին հույսի խախտում» կոպիտ սահանկում, ոտքով հարված մարմնի հատվածում, բաց ոտքով հարված, միտումնավոր հարված կամ վիրավորանք այլ խաղացողին, թիմի անդամներին, մրցավարին կամ երկրպագուին

Գնդակով հոկեյում կարմիր քարտը խաղացողին ցուցադրվում է տեխնիկական խախտման համար, օրինակ՝ մեկ խաղում երրորդ հեռացման համար։ Այս դեպքում թիմի կազմը համալրվում է 5 կամ 10 րոպե հետո, իսկ կարմիր քարտ ստացած մարզիկը պարտավորվում է գնալ հանդերձարան։

Թեթև ատլետիկայում կարմիր քարտը ցուցադրվում է երկու սխալ մեկնարկի կամ քայլքի տեխնիկան խախտելու համար։

Կարմիր քարտը կարող է ցուցադրվել նաև խաղից հետո, եթե հետխաղյա անալիզի արդյունքում նկատվում է կոպիտ, ոչ սպորտային պահվածք։

Պատմություն

Կարմիր Քարտ 
Մրցավարը կարմիր քարտ է ցույց տալիս կանոնները խախտած ֆուտբոլիստին

1966 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության Արգենտինայի և Անգլիայի միջև մրցավեճում Անտոնիո Ռատտին չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ մրցավարի բանավոր հեռացումը և շարունակում էր դաշտում մնալ ևս 9 րոպե։ Ստեղծված իրավիճակում իրենց հասցեին զգուշացումը չհասկացան նաև անգլիացիները։ Այսպիսի խնդիրներից խուսափելու համար անգլիացի մրցավար Կեն Աստոնը առաջարկեց կարմիր և դեղին քարտերի օգտագործումը։ Այս գաղափարը ծագել էր լուսացույցի նախազգուշացնող գույներից։ 1970 թվականի ԱԱ-ում առաջին անգամ օգտագործվեցին դեղին և կարմիր քարտերը և լայն տարածում ստացան։

Հետաքրքիր փաստեր

  • 2006 թվականի ԱԱ 1/8 եզրափակչում, Պորտուգալիայի և Հոլանդիայի միջև մրցավեճում, մրցավար Վալենտին Իվանովը դեղին քարտը գրպանից հանել է 16 անգամ և խաղադաշտից հեռացրել է 4 ֆուտբոլիստի։ Սա ռեկորդային էր Աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը 3 հեռացումն էր։
  • «Չերնոմորեց» ակումբի հաձակվող Ռոման Օրեշչուկը 2009 թվականի օգոստոսի 6-ի «Վիտյազ» ակումբի դեմ խաղում հեռացվել է փոխարինման դուրս գալուց 40 վայրկյան հետո։
  • 1998 թվականին Հարավային Անգլիայում սիրողական հանդիպման ժամանակ հարձակվող Ռիչարդ Կերդը հրել է նրան։ Հերթական անգամ հրելուց հետո մրցավարը կորցրել է ինքնատիրապետումը և հարվածելով տապալել է ֆուտբոլիստին։ Կատարվածից հետո մրցավարն իրեն կարմիր քարտ է ցույց տվել և հեռացել խաղադաշտից։

Ծանոթագրություններ

Tags:

Կարմիր Քարտ ԿանոններԿարմիր Քարտ ՊատմությունԿարմիր Քարտ Հետաքրքիր փաստերԿարմիր Քարտ ԾանոթագրություններԿարմիր ՔարտՖուտբոլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բնության պահպանությունԾաղիկՀայաստանի դրոշԻլհամ ԱլիևԱշոտ Բ ԵրկաթԵրկիրՏորք ԱնգեղԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկoginhՎարդԹաջ ՄահալԴեռահասի հոգեբանությունՆար-ԴոսSWOT վերլուծությունԲադերԱկնարկ (ժանր)ԿանադաԴանիել ՎարուժանՓոխաբերությունՎանա լիճԱնահիտԿառլես ՊուչդեմոնԳուրգեն ՄահարիԲանակում (հեռուստասերիալ)Համբարձում (տոն)ԱլերգիաՔարային շինանյութերՆոյՊրիզմաԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՄեղուներՀայ-վրացական պատերազմԲարդ համադասական նախադասությունՀայերենՄոլորակԹմրամիջոցԳագիկ ԲԱնուղղակի խնդիրՄակբայՇրջակա միջավայրԲանաստեղծական կայուն ձևերԽոնարհումՏերունական աղոթքԿալցիումԴեղանյութերԱվտոմեքենաԾաղկած փշալարերԳարեգին ԲՀարավային ԱմերիկաՎարդան Ղուկասյան (Դոգ)ՀատկացուցիչԽաչքարՄեջքի ցավԱրյան խումբՍտրեպտոկոկային ֆարինգիտԼեոնարդո դա ՎինչիՈւղղանկյուն եռանկյունԿասկադ համալիրԴիլիջանՄթնոլորտի աղտոտումԱրիստոտելՀաղպատի վանական համալիրԹվաբանական պրոգրեսիաՔանդակագործությունՀայկական հարցԱրյան ճնշումԽաղաղ օվկիանոսԱնտարկտիդաՄԻԱՎՎիկտոր ՀամբարձումյանԼևոն Տեր-ՊետրոսյանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԲիբլիական (պոեմ)ԱռիթմիաՎիտամին B12 անբավարարությունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)🡆 More