Միխայիլ Ստեպանովիչ Դերժավին (ռուս.՝ Михаи́л Степа́нович Держа́вин, ի ծնե ազգանունը՝ Զախարով, հուլիսի 12 (25), 1903, Ակսինինո (գյուղ, Ստուպինսկի շրջան), Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ - հուլիսի 30, 1951(1951-07-30), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1946)։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1946)։
Միխայիլ Դերժավին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12 (25), 1903 |
Ծննդավայր | Ակսինինո (գյուղ, Ստուպինսկի շրջան), Ստուպինսկի շրջան, Մոսկվայի մարզ |
Մահացել է | հուլիսի 30, 1951 (48 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Երեխա(ներ) | Միխայիլ Դերժավին |
Պարգևներ և մրցանակներ | |
Միխայիլ Դերժավինը ծնվել է 1903 թվականի հուլիսի 25-ին Ակսինինո գյուղում (ներկայումս՝ Մոսկվայի մարզի Ստուպինսկի շրջանում)։
1918 թվականին սովորել է Մոսխորհի վարչական բաժնում՝ զինագործի մոտ։ 1920-1925 թվականներին եղել է Մոսկվայի «Մետալոլամպ» գործարանի հաշվառուն։
1924 թվականին ընդունվել է Ե. Վախթանգովի անվան ստուդիա։ 1928 թվականից՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան։
Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1931 թվականին. ոչ մեծ դերով հանդես է եկել «Մեխանիկական դավաճան» ֆիլմում։ «Մեծ բեկում» ֆիլմում կատարել է գլխավոր՝ գեներալ Մուրավյովի դերը, որի համար նախատիպ է հանդիսացել Գեորգի Ժուկովը։
Միխայիլ Դերժավինը մահացել է 1951 թվականի հուլիսի 30-ին՝ 49 տարեկան հասակում՝ արձակուրդի ժամանակ, Շիշկին Լես գյուղից ոչ հեռու վարձակալած ամառանոցում։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)։
Կինը՝ Իրաիդա Դերժավինան է (1916-2000)։ Որդին՝ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Միխայիլ Դերժավինն է (1936-2018)։ Թոռը՝ Մարիա Բուդյոննայան է (ծնվ՝. 1963 թ.)։
Դուստրը՝ Տատյանա Միխայլովնա (1941-2014)։ Թոռը՝ Միխայիլ Վլադիմիրով։
Դուստրը՝ Աննա Դերժավինա։
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1925 | Լիդիա ՍեյֆուլինաՎալերիան Պրավդուխին | Ալեքսեյ Պոպով | Վիրինեա | տղամարդ |
1926 | Միխայիլ Բուլգակով | Ալեքսեյ Պոպով | Զոյկինի բնակարանը | դիակ |
1927 | Բորիս Լավրենյով | Ալեքսեյ Պոպով | Բեկում | Շվաց |
1927 | Լեոնիդ Լեոնով | Բորիս Զախավա | Գորշուկները | Սեկրետոն |
1929 | Յուրի Օլեշա | Ալեքսեյ Պոպով | Զգացմունքների դավադրություն | Լիզավետա Իվանովնայի ամուսին |
1930 | Նիկոլայ Պոգոդին | Օ. Բասով Կ. Միրոնով | Տեմպ | Դուդիկին |
1932 | Ուիլյամ Շեքսպիր | Նիկոլայ Ակիմով | Համլետ | Բեռնարդո |
1932 | Մաքսիմ Գորկի | Բորիս Զախավա | Եգոր Բուլիչովը և ուրիշները | Եգոր Բուլիչով |
1935 | Նիկոլայ Պոգոդին | Բորիս Զախավա | Արիստոկրատները | Կարաս |
1936 | Ուիլյամ Շեքսպիր | Իոսիֆ Ռապոպորտ | Մեծ աղմուկ ոչնչից | Լեոնատո |
1937 | Նիկոլայ Պոգոդին | Ռուբեն Սիմոնով | Հրացանավոր մարդը | Նիկանոր |
1939 | Նիկոլայ Գոգոլ | Բորիս Զախավա | Ռևիզորը | Օսիպ |
1940 | Վլադիմիր Սոլովյով | Նիկոլայ Օխլոպկով | Ֆելդմարշալ Կուտուզով | Միխայիլ Կուտուզով |
1942 | Էդմոն Ռոստան | Նիկոլայ Օխլոպկով | Սիրանո դը Բերժերակ | հրուշակագործ Ռագնո |
1942 | Ալեքսանդր ՌժեշևսկիՄիխայիլ Կաց | Ալեքսեյ Դիկի | Օլեկո Դունդիչ | Կլիմենտ Վորոշիլով |
1942 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Ռուբեն Սիմոնով | Ռազմաճակատ | գեներալ Գորլով |
1944 | Ալեքսանդր Օստրովսկի | Բորիս Զախավա | Ամպրոպ | Տիխոն |
1946 | Տուր եղբայրներԼև Շեյնին | Ալեքսանդրա Ռեմիզովա | Ում է ենթարկվում ժամանակը | գեներալ |
1947 | Կոնստանտին Սիմոնով | Իոսիֆ Ռապոպորտ | Ռուսական հարց | լրագրող Բոբ Մերֆի |
1948 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Իոսիֆ Ռապոպորտ | Մակար Դուբրավա | Մակար Դուբրավա |
1949 | Անատոլի Կրեմլյով | Ռուբեն Սիմոնով | Ամրոցը Վոլգայի վրա | Սերգեյ Կիրով |
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1931 | Մեխանիկական դավաճան | ոստիկանության պետ |
1932 | Տոլեդո | ուսանող Բոլդիրյով |
1938 | Օպենհեյմ ընտանիքը | Վելս |
1938 | Նոր Մոսկվա | հանձնաժողովի նախագահ |
1940 | Աշխատանքային օրեր | Վասյանին |
1941 | Առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը | Մալյուտա Սկուրատով |
1941 | Արտամոնովների գործը | Պյոտր Արտամոնով |
1941 | Տղան տայգայից | հանքի տնօրեն |
1943 | Օրեր ու գիշերներ | հրամանատար |
1945 | Մեծ բեկում | գեներալ Մուրավյով |
1946 | Գլինկա | Վասիլի Ժուկովսկի |
1947 | Պատմություն անսանձի մասին | նավատորմի հրամանատար |
1948 | Ստալինգրադի ճակատամարտ | Կ. Վորոշիլով |
1948 | Երեք հանդիպում | պրոֆեսոր երկրաբան |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միխայիլ Դերժավին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.