Մեքենա

Մեքենան (հին հունարեն՝ Μηχανή , որը ծագել է՝ լատին․՝ machina) սարք է (ագրեգատների և սարքերի ամբողջություն), որը վերափոխում է էներգիան և/կամ շարժման ձևը։ Օգտագործվում է որոշ գործողությունների կատարման համար, կոնկրետ խնդիրը կատարելիս մարդու աշխատանքը թեթևացնելու կամ ընդհանրապես հանելու համար։

Մեքենա
Սիգարետի ոլորման մեքենա

Մեքենան նախատեսված է մարդու արտադրական ֆունկցիաները մասամբ կամ լիովին փոխարինելու համար։ Ըստ հիմնական նշանակման տարբերում են էներգետիկական, բանող և ինֆորմացիոն մեքենաներ։ էներգետիկան մեքենաները ծառայում են էներգիայի ցանկացած տեսակը մեխանիկականի փոխակերպելու համար։ Այդ դասին են պատկանում էլեկտրաշարժիչները, էլեկտրագեներատորները, գեներատորները, ներքին այրման շարժիչները, տուրբինները, շոգեգեներատորները և այլն։ Բանող մեքենաները լինում են տեխնոլոգիական (մետաղահատ հաստոցներ, գչոցման հաստոններ, ջուլհակահաստոցներ, փաթեթավորման մեքենաներ, պոլիգրաֆիական մեքենաներ) և տրանսպորտային (ավտոմեքենա, ջերմաքարշ, ինքնաթիռ, ուղղաթիռ, կոնվեյեր և այլն)։ Տեխնոլոգիական մեքենքներում նյութը մշակվող առարկան է, որը կարող է գտնվել պինդ, հեղուկ կամ գազանման վիճակում։ Այդ մեքենաներում նյութի փոխակերպումը՝ դրա ձևի, հատկությունների, վիճակի և դիրքի փոփոխությունն է։ Տրանսպորտային մեքենաներում տեղի է ունենում միայն նյութի՝ տեղափոխվող առարկայի, դիրքի փոփոխություն։ Ինֆորմացիոն մեքենաները նախատեսված են ինֆորմացիայի փոխակերպման համար։ Եթե ինֆորմացիան ներկայացված է թվերի տեսքով, ապա ինֆորմացիոն մեքենա կոչվում է հաշվիչ կամ հաշվողական (հաշվեմեքենաներ, մեխանիկական ինտեգրատորներ, հաշվապահական մեքենաներ)։ Այն մեքենան, որում էներգիայի, նյութերի, ինֆորմացիայի Փոխակերպումը կատարվում է առանց մարդու անմիջական մասնակցության, կոչվում է ավտոմատ–մեքենա կամ ավտոմատ։ Հաջորդաբար միացված և որոշակի տեխնոլոգիական պրոցեսի կատարման համար նախատեսված ավտոմատ մեքենաների համախումբը կոչվում է ավտոմատ գիծ։

Գրականություն

  • Теория машин и механизмов, в․ 1 – 108, М․, 1947–65՝
  • Механика машин, в․ 1 – 36, М․, 1966-72.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 499 Մեքենա 
Մեքենա  Ընթերցե՛ք «մեքենա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Tags:

ԼատիներենՀին հունարենՄարդՍարք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴպրությունՄովսես ԽորենացիԱվտոմեքենաՔիշ (կղզի)ՄշակույթԴիկլոֆենակՀայկ և ԲելՔարային շինանյութերՄայրցամաքԻոսիֆ ՍտալինԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Տիգրան ՊետրոսյանՆեպտունԱնկլավ և էքսկլավՑեղասպանությունԹռչնագիրՀավերժության հայկական նշանԱշխարհի բնակչությունՔրիստոնեությունՀայ գրերի գյուտԾիրանի փողըԵլակՀայաստանի առաջին բաժանումՍակավարյունությունՀովազներՀաղարծնի վանքԱնտառՄիրհավ (պատմվածք)Կապ (խոսքի մաս)Գարեգին ԲՕվկիանիաԿիրանց (Տավուշի մարզ)Տիգրան ՄեծՄաշկի սնկային հիվանդություններՖրանսիաԷպոսԶինվորական կոչումներՈւրբաթագիրքՀիսուսՉարլզ ԴարվինԱծանցյալՎանաձորՍեղան (երկրաչափություն)Համախառն ներքին արդյունքՍիլվա ԿապուտիկյանՄինչամուսնական սեքսՄարգինալացումԵրակների վարիկոզ լայնացումՀարավային ԿովկասԱլեն ՍիմոնյանՍպիտակի երկրաշարժՔաղցկեղՀայոց ցեղասպանության ճանաչումՍերգեյ ՓարաջանովԱրյան ընդհանուր հետազոտությունՍելեկցիաՄարդու ատամՀայոց ցեղասպանությունԵրկրաշարժՀայրենական մեծ պատերազմՎբեթԲաթումի պայմանագիրՄհեր ՄկրտչյանԼիբանանՉինաստանԿրծքագեղձի քաղցկեղՀավասարասրուն սեղանԱծխածինՎերք Հայաստանի (վեպ)Հովհաննես ՇիրազՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՄոնթե ՄելքոնյանՊետական կառավարման ձևՄինաս ԱվետիսյանԼիտրՈրդանման ելունի բորբոքումԷկզեմա🡆 More