Մեյֆլաուեր

«Մեյֆլաուեր» (անգլ.՝ Mayflower, բառացի թարգմանաբար՝ «մայիսյան ծաղիկ», այդպես են անվանում էպիգեան Անգլիայում), անգլիական առևտրական նավ, որի տեսակը սահմանվում է որպես ֆլեյտ կամ առևտրական գալլեոն, որով Հյուսիսային Ամերիկայի առաջին բրիտանական բնակավայրերից մեկը հիմնած անգլիացիները 1620 թվականին անցան Ատլանտյան օվկիանոսը։

Մեյֆլաուեր

Պատմություն

1620 թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան նավը՝ նավապետ Քրիստոֆեր Ջոնսի գլխավորությամբ, լքեց անգլիական քաղաքը։ Նավի վրա կար 102 գաղթական, որից՝ 41 չափահաս տղամարդ, 19 կանայք և երեխաներ, ինչպես նաև նվազագույնը երկու շուն։ Նավարկության ժամանակ ծնվեց մեկ երեխա, ևս մեկը ծնվեց նավում նոյեմբերի 20-ին՝ մինչև Պլիմուտում հիմնավորվելը։ Նավի անձնակազմը կազմված էր 25-30 մարդուց։ Իրենք իրենց անվանում էին «պիլիգրիմներ»։

«Մեյֆլաուերն» ուներ ընդամենը 180 տոննա ջրծավալ չափսեր, ինչը թույլ չէր տալիս ուղևորներին հարմար տեղավորվել։ Նավը, 1620 թվականի նոյեմբերի 11 (21)-ին շրջանցելով Քոդ հրվանդանը, կանգ առավ Պլիմուտի ափերին, և ուխտավորները կառանեցին Պլիմուտյան ժայռին (այժմ` ազգային հուշարձան)։ Նավում ուխտավորների առաջնորդներ Ուիլյամ Բրյուստերը և Ուիլյամ Բրեդֆորդը ստորագրեցին Մեյֆլաուերյան համաձայնություն, որը դարձավ նորաստեղծ Պլիմուտյան գաղթավայրի ուղեցույցը։

Օգտագործվել է որպես առևտրական նավ Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Նորվեգիայի միջև երթաշրջանների ժամանակ։ 1609-1622 թվականներին նավի կապիտանը Քրիստոֆեր Ջոնսն էր։ 1623 թվականին՝ նրա մահվանից հետո, նավի ճակատագիրն անորոշ է։ Անգլիացի պատմաբան Չարլզ Բենքսը ենթադրում է, որ Մեյֆլաուերը վերածվել է բնափայտի։

Մեյֆլաուեր 2

Մեյֆլաուեր 
«Մեյֆլաուեր 2»

Մեյֆլաուեր նավի լայնածավալ կրկնօրինակն է, որը ստեղծվել է Plimoth Plantation ծրագրի շրջանակներում։ Հայտնի է Mayflower 2 անվամբ և 1957 թվականից կառանել է Պլիմուտյան ծովախորշում՝ որպես թանգարանային ցուցանմուշ։ Մեյֆլաուեր 2-ը տարեկան ունենում է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ։

Մեյֆլաուեր 3

2020 թվականին՝ «Մեյֆլաուեր» գալեոնի ճանապարհորդության 400-ամյակի պատվին, Ատլանտիկը պետք է հատի ևս մեկ նավ, որը նույնպես պետք է կրի Mayflower անվանումը։ Mayflower Autonomous Research Ship (MARS) նավը համարվում է ռոբոտ-նավ, որը ամբողջովին տեղաշարժվելու է ավտոմատ կերպով՝ օգտագործելով միայն արևի և քամու էներգիան, և ճանապարհին պետք է իրագործի բազմաթիվ գիտական հետազոտական աշխատանքներ։

Կինոյում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մեյֆլաուեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյֆլաուեր» հոդվածին։

Tags:

Մեյֆլաուեր ՊատմությունՄեյֆլաուեր 2Մեյֆլաուեր 3Մեյֆլաուեր ԿինոյումՄեյֆլաուեր ԾանոթագրություններՄեյֆլաուեր Արտաքին հղումներՄեյֆլաուերԱնգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ես և նաԿրիաներԽաչատուր ԱբովյանՓիլիսոփայությունԾավալՎիկտոր ՀամբարձումյանՀյուսիսային ԿորեաՀայաստանի քաղաքներըԱնուղղակի խնդիրԱրյունԿրոնԱխթալայի վանքԽաչքարԱրամ ԽաչատրյանՓսորիազՊանամաԻոսիֆ ՍտալինԵվրոպաՄոսկվաՀեմանգիոմաՀայաստանի բուհերի ցանկBTSԽաղՀռոմեա-սելևկյան պատերազմԳլխուղեղի բորբոքումՄիսաք ՄեծարենցԷներգիաԿրոնի հիվանդությունՎանԱլգորիթմՍև անգղՍակավարյունությունԱմերիկյան կենդանիներԱյրին (նորավեպ)Բագրատունիների թագավորությունԷրիթրոցիտներՄաշկային հիվանդություններԷթիլ սպիրտԱդրբեջանԽաղողԾառՄարդու կմախքՄինաս ԱվետիսյանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱռանց ընտանիքի (վիպակ)Նեմեսիս (դիցաբանություն)Հայաստանի կուսակցությունների ցանկԱստվածՏիեզերագնացությունԲանկԲարդ ստորադասական նախադասությունSourՍյունիքի մարզԳենդերային ինքնությունՊրոլակտինՌուբեն ՄաթևոսյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԽոսքի մասերԿատաղությունՋրծաղիկԹվաբանական պրոգրեսիաԿենդանիների հատկանիշների ցանկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՏիգրան ԵրվանդյանԱրցախի ՀանրապետությունԿանադաՔութեշՈրովայնային ցավՎատիկանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայերեն ՎիքիպեդիաՀայկական դրամՊատվաստումներԳիզայի բուրգերՄեծ Հայքի նահանգների ցանկ🡆 More