Մարսել Բրեյեր

Մարսել Լաջոս Բրեյեր (անգլ.՝ Marcel Lajos Breuer, մայիսի 21, 1902(1902-05-21), Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 1, 1981(1981-07-01), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանացի և ամերիկացի ճարտարապետ, դիզայներ։

Մարսել Բրեյեր
հունգ.՝ Breuer Marcell Lajos
Մարսել Բրեյեր
Ի ծնեհունգ.՝ Breuer Marcell Lajos
Ծնվել էմայիսի 21, 1902(1902-05-21)[…]
ԾննդավայրՊեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհուլիսի 1, 1981(1981-07-01)[…] (79 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ոճ(եր)բրուտալիզմ
ԿրթությունԲաուհաուզ (1924)
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Ուշագրավ աշխատանքներOffice buildings in Amstelveen?, Saint John's Abbey? և 945 Madison Avenue?
Պարգևներ
Մարսել Բրեյեր Marcel Breuer Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում։ Պատանեկության տարիներին տեղափոխվել է Վայմար և ընդունվել Բաուհաուզ, որտեղ նա մնացել է դասավանդելու։ 1920-ականներին Բրեյերը հիմնականում զբաղվել է կահույքի ձևավորմամբ, հենց այդ ժամանակ նա ստեղծել է «Վասիլի» (1925) հանրահայտ աթոռը, որը նվիրված էր նկարիչ Վասիլի Կանդինսկուն։ «Վասիլին» պատրաստված էր կտավից և պողպատե խողովակներից, որոնց օգտագործումը հեղինակին հուշել է հեծանիվի ղեկը։ Այս տեխնոլոգիայի հիման վրա նա ստեղծել է վահանակով աթոռների արտահայտիչ նմուշներ։

1920-ական թվականների վերջին Բրեյերը տեղափոխվել է Բեռլին ՝ ճարտարապետությամբ զբաղվելու նպատակով։ Նրա նախագծերով տներ են կառուցվել Վիսբադենում և Ցյուրիխում։ Հիտլերի իշխանության գալուց հետո, ճարտարապետը, լինելով հրեա, արտագաղթել է Լոնդոն (1933) և ԱՄՆ (1937)։ Ոգեշնչված բրիտանացի մոդեռնիստների աշխատանքով՝ Բրեյերը նրբատախտակից ստեղծել է «Երկար աթոռը»։ Նյու Յորքում Բրեյերը կրկին զբաղվել է դասավանդմամբ, ծանոթացել Ֆ. Ջոնսոնի և Բեյ Յումինի հետ, Գրոպիուսի հետ ստեղծել է մի քանի ճարտարապետական նախագիծ։

1941 թվականին Բրեյերը ստեղծել է սեփական բյուրոն՝ կենտրոնանալով հիմնականում բնակելի շենքերի նախագծման վրա։ Այս շրջանի նրա նորամուծությունների թվում են «Երկմիջուկ տունը» (ննջասենյակների և այլ սենյակների համար առանձին թևերով) և «Թիթեռ տանիքը»։ 1953 թվականին ճարտարապետը հաղթել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի նախագծման մրցույթում, ինչը կարևոր նշաձող էր բրուտալիզմի զարգացման մեջ։ 1960-1970-ական թվականներին Բրեյերը շարունակել է կառուցել երկաթբետոնից պատրաստված մեծ շինություններ, որոնց գլուխգործոցներն են Նյու Յորքի Ամերիկյան արվեստի թանգարանի շենքը (1966) և AT Tower աշտարակը Քլիվլենդում (1971):

Ճարտարապետը երկու անգամ ամուսնացել էր և ուներ երկու երեխա։

Մարսել Բրեյերը մահացել է 1981 թվականի հուլիսի 1-ին։

Նրա դիզայներական աշխատանքների ցուցահանդեսները անցկացվում են մինչև օրս, և «Բաուհաուզի» գաղափարները պահպանում են իրենց ազդեցությունը 21-րդ դարում։

Ծանոթագրություններ

Մարսել Բրեյեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Բրեյեր» հոդվածին։

Tags:

19021981d:Q57588Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիներԱնգլերենԱվստրո-Հունգարական կայսրությունԳերմանացիներԴիզայնՀուլիսի 1Հունգարիայի թագավորությունՃարտարապետությունՄայիսի 21Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Պեչ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀիրիկԹատրոնի համաշխարհային օրՈսկիԿիպրոսԱլեքսանդր ՇիրվանզադեՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀորոսկոպՏյառնընդառաջԼիմֆոմաԿոնվենցիաԿենդանակերպի նշաններԼևոն ՇանթԻրաքՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրաբոՀայաստանի առաջին հանրապետությունՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունԴանթեական առասպելՀոլանդերեն ՎիքիպեդիաԲայԱնաստասիա ՏատարևաՉեխիաՄիջուկային զենքՄոսկվաՔիմիաՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԶինվորական կոչումներԱվշային հանգույցների բորբոքումԷթիլ սպիրտԼիոնել ՄեսսիՄինաս ԱվետիսյանՀիսուսԱրյան ճնշումՎիտամին D-ի անբավարարությունԲույսերՀամակարգային կարմիր գայլախտԹատրոնԵրևանՎի (երգիչ)Վինսենթ վան ԳոգՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱմերիկյան կենդանիներԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՊետությունԴեղաբույսերՄիսաք ՄեծարենցՄուշեղ ԳալշոյանՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՆոր ԿտակարանՀունական դիցաբանությունՀոլոքոստՊանամաԳոյական անունՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԱվստրիաՀայկական դրամՄխիթար ԳոշՀարավային ԿորեաՀաղորդակցային գործընթացԱրագածոտնի մարզՄարդու ատամԱրյունահոսությունՄհեր ՄկրտչյանՀաղարծնի վանքԿոկորդաբորբՀիմնական գույներԱՄՆ-ի նախագահների ցանկՍակուրյաՁկներՈւղղանկյուն եռանկյունՀայերԲնությունԱրենիի քարանձավՈրովայնային ցավԹթվածինԳևորգ Մարզպետունի (վեպ)🡆 More