Ցյուրիխ

Ցյուրիխ (գերմ.՝ Zürich , շվեյց․՝ Züri ), քաղաք Շվեյցարիայի հյուսիս-արևելքում , Ցյուրիխ լճի հյուսիսարևմտյան ափին։ Երկրի ամենաբնակեցված քաղաքային ագլոմերացիան է՝ 1,315 միլիոն մարդ, իսկ Ցյուրիխի մետրոպոլիսային տարածքում՝ 1.83 միլիոն։

Քաղաք
Ցյուրիխ
Zürich
Դրոշ Զինանշան
Ցյուրիխ Ցյուրիխ

Ցյուրիխ
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Ներքին բաժանումKreis 1?, District 2?, Kreis 3?, Kreis 4?, Kreis 5?, District 6?, District 7?, Kreis 8?, District 9?, District 10?, District 11? և Kreis 12?
ՔաղաքապետԿորինե Մաուխ
Հիմնադրված է2-րդ դար թ.
Առաջին հիշատակում929
Մակերես91,88 կմ²
ԲԾՄ408 մ
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն 391 068 մարդ (2012)
Ագլոմերացիա 1 188 600
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+41 43, +41 44
Փոստային դասիչ8000—8099
Ավտոմոբիլային կոդZH
Պաշտոնական կայքstadt-zuerich.ch
Ցյուրիխ (Շվեյցարիա)##
Ցյուրիխ (Շվեյցարիա)
Ցյուրիխ

Մինչև 6-րդ դարը քաղաքի անունն էր Տուրիկում։ Արևելյան Ֆրանկիայի թագավոր Լյուդովիկ II Գերեմնացին (գերմ.` Ludwig der Deutsche, 804/805 - 28 օգոստոսի 876) Տուրիկումի տարածքում հիմնում է դղյակ, ավելի ուշ` 853 թվականին Ցյուրիխի մարզի տարածքում հիմնում է Ֆրամյունստեր վանքը իր դստեր համար։

Ցյուրիխը տրանսպորտային կարևորագույն հանգույց է. նրա օդանավակայանն ու երկաթուղային կայարանը ամենարնդարձակն ու ամենաբանուկն են Շվեյցարիայում։

Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ մշտապես բնակվում են արդեն ավելի քան երկու հազար տարի։ Բնակավայրը հիմնադրել են հին հռոմեացիները, մեր թվականությունից առաջ 15 թվականին, թեև հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ մարդկային ամենավաղ բնակավայրերն այստեղ հայտնվել են ավելի քան 6.400 տարի առաջ։ Միջին դարերում Ցյուրիխն անկախ և արտոնյալ քաղաքի կարգավիճակ է ձեռք բերել, իսկ 1519 թվականին դարձել է բողոքական ռեֆորմացիայի առաջին կենտրոնը Եվրոպայում։

Քաղաքում գործում են բազմաթիվ թանգարաններ ու պատկերասրահներ, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային թանգարանը, Ցյուրիխի Կունստհաուսը։ Schauspielhaus Zürich-ն էլ ամենահարգի թատրոններից մեկն է ամբողջ գերմանախոս աշխարհում։

Չնայած համեմատաբար քիչ բնակչությանը (բուն քաղաքում ընդամենը 409 հազար մարդ է ապրում), Ցյուրիխը համարվում է աշխարհի ֆինանսական կարևորագույն կենտրոններից մեկը. ֆինանսական ու բանկային բազմաթիվ ընկերություններ գրասենյակներ ունեն այստեղ։ Մեծ թիվ են կազմում նաև գիտահետազոտական հիմնարկությունները։

Monocle ամսագիրը 2012 թվականին հրապարակած «Կյանքի որակի մակարդակ» ցանկում Ցյուրիխին հատկացրել է առաջին տեղը աշխարհում։ 2006-ից 2008 թվականներին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա Ցյուրիխը ճանաչվել է ապրելու տեսակետից աշխարհի ամենալավ քաղաքներից մեկը և Եվրոպայի ամենահարուստ քաղաքը բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալի տեսակետից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ցյուրիխ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխ» հոդվածին։

Tags:

ԳերմաներենՄիջազգային հնչյունական այբուբենՇվեյցարիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔարահունջԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)ՄիջատներՈւկրաինաՋեմալ փաշաՀարավային ԿորեաՁիԳորիսՎահանագեղձՎիտամին AՎբեթԻնգա և Անուշ ԱրշակյաններՎանԹբիլիսիԲուդդայականությունՆախադասությունՀրեաներՎահագնԱնանիա ՇիրակացիԽաչքարՈւիլյամ ՇեքսպիրՌուսական կայսրությունՌուբեն Սևակ1915 (ֆիլմ)Միջին ականջի բորբոքումՍեղան (երկրաչափություն)Աշխարհի երկրներն ըստ տարածքիԱյրին (նորավեպ)ՆարցիսիզմՄատյան ողբերգությանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՖեռնան ՄագելանՍումգայիթի ջարդերԹթենու մետաքսագործՄերկուրի (մոլորակ)ԹթվածինԹռչուններՆեպտունԱուտիզմՕվկիանոսՀայերեն հայհոյախոսությունՕսմանյան կայսրությունՎարդանանց պատերազմԱնդրանիկ ՕզանյանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿենդանակերպի նշաններԿարսի պայմանագիրԵղինջՕձերՄխիթարյան միաբանությունՎիքիպահեստԱրշակունիների թագավորություն44-օրյա պատերազմՍահմիՍոս ՍարգսյանՀովհաննես ՇիրազՓոխաբերությունՍևանա լիճՎերածնունդԵղիշե ՉարենցԴանիել ՎարուժանԶուգահեռագիծՄովսես ԳորգիսյանՍննդային շղթաԷլեկտրոնիկի արկածներըՎիքիպեդիաՀայերենի այբուբենՍողոմոնի երգերըԱռաքյալը (Մուրացան)ԿարսՀինդուիզմԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)Կարմիր գիրքՄակերեսԱրագածոտնի մարզԱրշիլ ԳորկիՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան🡆 More