Հերոն Ալեքսանդրիացի

Հերոն Ալեքսանդրիացի (Ήρων ο Αλεξανδρεύς, մոտ 10, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն - մոտ 75, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն), հույն ճարտարագետ, մաթեմատիկոս և գիտնական։ Հերոնը համարվում է մարդկության պատմության մեջ հայտնի մեծագույն ճարտարագետներից մեկը։ Հնարել է ինքնաշարժ դռներ, շարժումն ավտոմատ եղանակով տարածության վրա հաղորդելու համակարգեր, որոնք օգտագործվում էին տիկնիկային թատրոններում, շոգետուրբին, ինքնաշարժ բեմազարդանկարներ, ճանապարհների երկարության չափման սարք և այլն։ Առաջինը սկսեց ստեղծել ծրագրավորվող սարքեր։

Հերոն Ալեքսանդրիացի
հին հունարեն՝ Ἥρων ὁ Ἀλεξανδρεύς
Դիմանկար
Ծնվել էմոտ 10
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն
Մահացել էմոտ 75
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունԵգիպտոս (Հռոմեական պրովինցիա)
Մայրենի լեզուհին հունարեն
Երկերaeolipile?, Հերոնի բանաձև և Heron's fountain?
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, mechanical automaton engineer, ճարտարագետ, գյուտարար և գիտնական
Հերոն Ալեքսանդրիացի Hero of Alexandria Վիքիպահեստում

Զբաղվել է երկրաչափությամբ, մեխանիկայով, հիդրոստատիկայով, օպտիկայով։ Հնարել է մի սարք, որը հայտնի է «Հերոնի գոլորշագունդ» անունով։

Հերոնի գոլորշագունդ

Հերոն Ալեքսանդրիացի 
Հերոնի գոլորշագունդ

Բաղկացած էր կրակի վրա տաքացվող, ջրով լի ու կափարիչով ծածկված կաթսայից, որի մեջ մտցված էր խողովակ։ Գոլորշու շիթը կաթսայից հասնում էր դատարկ գնդին, իսկ հետո ելնում երկու խղովակներով, որոնք ունեին տարբեր կողմերի վրա կորացած ծայրեր։ Խողովակները գտնվում էին հակադիր կիսագնդերի վրա։ Գոլորշին կոր խողովակներից դուրս գալով կիսագնդերը հրում էր հակադիր ուղղությամբ ու շարժման մեջ դնում գունդը, որն սկսում էր արագ պտտվել։ Այսպիսով, այստեղ Հերոնը կիրառեց մի սկզբունք, որի վրա է հիմնված շոգետուրբինների կառուցվածքը։

Երկերը

Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ են հասել հտևյալները.

  • Պնևմատիկա (Πνευματικά)
  • Ավտոմատա (Αυτόματα)
  • Մեխանիկա (Μηχανική)
  • Մետրիկա (Μετρική), կիրառական մաթեմատիկայի ձեռնարկ
  • Դիոպտրա (Περὶ διόπτρας)
  • Բելոպոիտիկա (Βελοποιητικά), նկարագրել է ռազմական նետող սարքերը
  • Կատօպտրիկա (κατοπτρικά)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։
Հերոն Ալեքսանդրիացի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերոն Ալեքսանդրիացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 382 Հերոն Ալեքսանդրիացի 

Tags:

Հերոն Ալեքսանդրիացի Հերոնի գոլորշագունդՀերոն Ալեքսանդրիացի ԵրկերըՀերոն Ալեքսանդրիացի ԾանոթագրություններՀերոն Ալեքսանդրիացի ԱղբյուրներՀերոն Ալեքսանդրիացի1075ԱլեքսանդրիաԳիտնականԵգիպտոս (հռոմեական նահանգ)Հռոմեական կայսրությունՄաթեմատիկոսՇոգետուրբին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ֆիդայական շարժումԿորած մոլորվածը ՀայաստանումՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԵկեղեցիՀուդայականությունՎիլյամ ՍարոյանԿոկորդիլոսներԴաունի համախտանիշՍտորոգյալՀայաստանի լեռներԳորտերՊարզ նախադասությունԱդրբեջանՎլադիմիր ԳասպարյանԱշոտ Բ ԵրկաթՓայծաղԱմոթույքՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԴավիթ ԲեկԵնթակաՄարդու ատամՈրոնողական ռոբոտՎագրՈւիլյամ ՇեքսպիրՀայկական անձնագիրՄոտիվացիաՍարդարապատի հերոսամարտՈւնո ՈւլբերգԷդգար ՂազարյանՀարավային ԿորեաՈւսուցման մեթոդներԲոտուլիզմԱղտոտումHarleys in HawaiiԼոպերամիդԳրիգոր ՆարեկացիԱրհեստական բանականությունԵգիպտոսԽաղողԱրտաշեսյանների թագավորությունԶուգահեռագիծԼյարդի հիվանդություններԱվարայրի ճակատամարտԳոշավանքԱլեն ՍիմոնյանԱվստրալիայի ճարտարապետությունՀայաստանի կենտրոնական բանկՆիդերլանդներԵռանկյան մակերեսԷլեկտրական հոսանքՄուտացիաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԴանիել ՎարուժանԽպիպՕսմանյան կայսրությունԼուսինե ԿիրակոսյանԱնհանգիստ ոտքերի համախտանիշԷպիլեպտիկ նոպաՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱռաջնախաղՇավարշ ԿարապետյանԼևոմեկոլԱմբողջ թիվՊատվաստումներԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀիրիկAlexa InternetՍինգապուրՁվարանի կիստաԱրգանդի միոմաՍեպսիսՀայկական իժՓոքրիկ իշխանըԲիզնես պլանավորումՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՄարդու առնանդամ🡆 More