Հռոմեական Նահանգ Եգիպտոս

Հռոմեական Եգիպտոս (լատին․՝ Aegyptus, հուն․՝ Αἴγυπτος), պրովինցիա Հռոմեական կայսրությունում։ Հիմնադրվել է մ․թ․ա․ 30 թվականին, երբ Օկտավիանոսը (ապագա հռոմեական Օգոստոս կայսրը) պարտության մատնեց Մարկոս Անտոնիոսին, գահընկեց արեց Կլեոպատրային և բռնակցեց նախկին Պտղոմեոսյան թագավորությունը Հռոմեական կայսրությանը։ Պրովինցիան զբաղեցնում էր ներկայիս Եգիպտոսի մեծ մասը՝ բացառությամբ Սինայի թերակղզու, որը հետագայում նվաճվեց Տրայանոսի կողմից։ Եգիպտոսը արևմուտքում սահմանակցում էր Կրետե և Կիրենաիկա պրովինցիաներին, իսկ արևելքում՝ Հուդեային (ապա՝ Արաբիա Պետրեա)։

Հռոմեական Նահանգ Եգիպտոս
Եգիպտոս
Հռոմեական Նահանգ Եգիպտոս
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հին Հռոմ
ԿարգավիճակՀռոմեական Գավառ
Մտնում էՀռոմեական կայսրություն
ՎարչկենտրոնԱլեքսանդրիա
Հռոմեական Նահանգ Եգիպտոս
Հիմնադրված էմ. թ. ա. 30 թ.
Սահմանակցում էCreta et Cyrenaica?, Հրեաստան և Արաբիա
ՓոխարինեցՊտղոմեոսյան Եգիպտոս

Նահանգը ծառայում էր որպես կայսրության հացահատիկի կարևոր արտադրող և ուներ բավականին զարգացած քաղաքային տնտեսություն։ Եգիպտոսը Հռոմի արևելյան ամենահարուստ պրովինցիան էր և ամենահարուստ նահանգը Իտալիայից դուրս։ Նրա մայրաքաղաք Ալեքսանդրիայում էր գտնվում ամենամեծ նավահանգիստը, որը մեծությամբ երկրորդ քաղաքն էր Հռոմեական կայսրությունում։

Հռոմեական Եգիպտոսի բնակչության թիվը հայտնի չէ․ մոտավոր հաշվարկներով՝ այն տատանվում էր 4-8 միլիոնի միջև։

Հռոմեական կառավարման համակարգը Եգիպտոսում

Գրավելով Պտղոմեոսյան թագավորությունը՝ Հռոմեական կայսրությունը զգալի փոփոխություններ կատարեց նրա կառավարման համակարգում։ Հռոմեական նվաճումից հետո նախևառաջ սկսեց ամրապնդվել հույների ու հելլենիզմի կարգավիճակը եգիպտական ազդեցությունների նկատմամբ։ Պահպանվեցին նախկին պտղոմեոսյան որոշ պաշտոններ, մի մասը ենթարկվեց փոփոխությունների, իսկ որոշ պաշտոնների դեպքում պահպանվեցին անվանումները, սակայն փոփոխվեցին ֆունկցիաները։

Հռոմեացիները Եգիպտոսում ներդրեցին կառավարման այնպիսի համակարգ, որի նպատակն էր՝ հասնել բարձր արդյունավետության ու մեծ եկամտի։ Եգիպտոսի պրեֆեկտը միաժամանակ պատասխանատու էր լեգեոնների ու կոհորտների նկատմամբռազմական վերահսկողության, ֆինանսական հարցերի ու հարկահանության կազմակերպման և արդարադատության համակարգի կառավարման համար։

4-րդ դարի սկզբին կատարված ռեֆորմները հիմքեր ստեղծեցին Եգիպտոսի՝ ևս 250 տարվա հարաբերական բարգավաճման համար։ Ավելի արդյունավետ կառավարման համար Եգիպտոսը բաժանվեց մի քանի մանր պրովինցիաների, ի հայտ եկան քաղաքացիական ու ռազմական առանձին պաշտոնյաներ՝ պրեզեսը և դուքսը։ Պրովինցիան Արևելքի կոմսի վերահսկողության տակ էր և ենթարկվում էր այն դիոցեզին, որի կենտրոնը Անտիոքն էր Սիրայում։

Հուստինիանոս կայսրը 538 թ․ վերացրեց Եգիպտոս դիոցեզը և վերամիավորեց քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունները դուքսի պաշտոնում (քաղաքացիական հարցերով տեղակալը՝ պրեզես)՝ ի հակակշիռ եկեղեցու մեծացող ազդեցության։ Մինչ այդ տեղական ինքնավարության բոլոր մնացուկներն արդեն վերացել էին։ Զինվորականության ներկայությունն ավելի նկատելի էր, նրա ուժն ու ազդեցությունը՝ ավելի մեծ քաղաքների ու գյուղերի վրա։

Ծանոթագրություններ

Հռոմեական Նահանգ Եգիպտոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտոս (հռոմեական նահանգ)» հոդվածին։

Tags:

ԼատիներենԿիրենաիկաԿլեոպատրաԿրետե (հնագույն պետություն)Հուդեա և Սամարիա մարզՀունարենՀռոմեական կայսրությունՄարկոս ԱնտոնիոսՊտղոմեոսյան ԵգիպտոսՊրովինցիաՍինայի թերակղզիՏրայանոսՕկտավիանոս Օգոստոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱռիթմիաՀամեմատությունԱրման ԾառուկյանԱնգլերենԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱրագածԼուսինՔրոմոսոմԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Բարդ ստորադասական նախադասությունՆիկոլ ՓաշինյանԱնահիտԳործադիր իշխանությունԱղբյուր ՍերոբՎիտամինԵրիցուկԼենկթեմուրՀրամայական եղանակՄակբայԿիստաԲարդիԱռնո ԲաբաջանյանԳևորգ ԷմինՀայկական բանակ (1918-1920)Փոքր ՄհերԻնդոնեզիաԱրյան ընդհանուր հետազոտությունՈրոտանի կիրճԱմբերդ (ամրոց)ՔարՆեպտունՀայերենԿոստանդնուպոլիսԿարտոֆիլԱրյունահոսությունՎարդգես ՍուրենյանցՀականիշԱրջերԾիրանի փողըՓսորիազԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԿառավարում (տնտեսագիտություն)Սուրբ ծնունդԴեքսամետազոնՀեշտոցՈրդան կարմիրԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՌոբերտ ՔոչարյանՀայաստանի կուսակցությունների ցանկԿարեն ԴեմիրճյանԱնմոռուկ (խորհրդանիշ)Մեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԼեոնիդ ԵնգիբարյանԱստղԱրեգակնային համակարգՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՀարցական նշանԵրազահանԱկնարկ (ժանր)Ալեքսանդր ԹամանյանՀարավային ԿովկասՈւղիղ խնդիրՕսմանյան կայսրությունԱրձակՄարքեթինգՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱրցախյան ազատամարտԱլեքսանդր ՄակեդոնացիՄուշեղ ԳալշոյանՍիֆիլիսԿիլիկիաԽատուտիկ սովորականՈրդանման ելունի բորբոքումՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԼյուդվիգ վան Բեթհովեն🡆 More