Հուստինիանոս Ա

Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս (լատին․՝ Flavius Petrus Sabbatius Iustinianus, հուն․՝ Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός, մայիսի 11, 482 կամ մայիսի 11, 483, Տաուրեզիում, Dardania, Բյուզանդական կայսրություն - նոյեմբերի 14, 565, Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսր 527 թվականի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թվականը։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։

Հուստինիանոս Ա
Հուստինիանոս Ա
Ծնվել է՝մայիսի 11, 482 կամ մայիսի 11, 483
ԾննդավայրՏաուրեզիում, Dardania, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝նոյեմբերի 14, 565
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս
Սուրբ Առաքյալների եկեղեցի և Կոստանդնուպոլիս
ԵրկիրՀուստինիանոս Ա Բյուզանդական կայսրություն
ՏոհմՀուստինիանոսների հարստություն
կանոնագիր, քաղաքական գործիչ, կայսր և գրող
Հայրանհայտ և Հուստինոս Ա
ՄայրVigilantia?
ԵրեխաներԹեոդորոս Ցիրոս
ՀավատքԱրևելյան քրիստոնեություն, քաղկեդոնականություն և քրիստոնեություն

Հուստինիանոս Ա-ը զինվորական, վարչական և տնտեսական միջոցներ է ձեռնարկել Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմեականացնելու նպատակով։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական չորս միավորներ՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար 536-ին փոխել է ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։

Ծանոթագրություններ

Հուստինիանոս Ա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուստինիանոս Ա» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հուստինիանոս Ա 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 683 Հուստինիանոս Ա 

Tags:

482483527565d:Q2232673d:Q827501Արևմտահռոմեական կայսրությունԲելիսարիուսԲյուզանդական կայսրերի անվանացանկԲյուզանդական կայսրությունԼատիներենԿոստանդնուպոլիսՀայՀունարենՀռոմեական կայսրությունՄայիսի 11ՆարսեսՆոյեմբերի 14Սասանյան ՊարսկաստանՕգոստոսի 1

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՊահքԻսրայել ՕրիԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՖեյսբուքԲեզոարյան այծՀայաստանի զինված ուժերԳլխուղեղԶևսԳևորգ ՉաուշՇիրակի մարզԻջևանՀարցական նշանԱլեքսանդր ԹամազովՀոլանդերեն ՎիքիպեդիաԵրաժշտությունՎիետնամՎլադիմիր ԼենինՊորտուգալիաԳորշ արջԲացահայտիչԵղնջացանԱնձի խանգարումՄիզուղիների ինֆեկցիաներՀեպատիտ BԱղբյուր ՍերոբԲուդդայականությունԱրտաշեսյաններՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՐաֆֆիՀրանտ ՄաթևոսյանԼոգիստիկաԲրյունետ (երգչուհի)Հայերենի կետադրությունԿելվին (չափման միավոր)Երվանդ ՔոչարԵս և նաՈւղիղ խնդիրԻմ սիրելի տիրակալԽորեն ԱբրահամյանՄԻԱՎՀրազդան մարզադաշտՄոնթե ՄելքոնյանԱրարատԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿաթոլիկ եկեղեցիՄեղուներԿորպորատիվ ֆինանսներԱղավնիներԴաշտանՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՀայկական հարցՔութեշՆեմեսիս գործողությունԿիպրոսԱլեն ՍիմոնյանՀույզերՀայ ֆիդայիներՄատենադարանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՌոբերտ ՔոչարյանՎբեթՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՆիկոլա ՏեսլաՄողեսներԿուսաթաղանթՆավթՆերարգանդային պարույրՀայկական ազգային հագուստ (տարազ)Էթիլ սպիրտՌամադան (ամիս)ԿոմիտասՀարավային ԿորեաՀիսուսԱրտաշես ԱՍիրտՎաղարշապատ🡆 More