Հեպատիտ A

Հեպատիտ A, լյարդի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որի հարուցիչը հեպատիտ A վիրուսն է։ Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է աղեստամոքսային ուղիով, աղտոտված սննդի կամ ջրի միջոցով։ Ամեն տարի վիրուսով վարակվում է շուրջ 10,000 մարդ։ Ինկուբացիոն շրջանը տևում է 2-6 շաբաթ, իսկ միջինում 28 օր։ Զարգացող երկրներում և շրջաններում հիգիենայի անբավարարության հետևանքով հեպատիտ A-ի տարածվածության մակարդակը խիստ բարձր է, իսկ հիվանդությունը հիմնականում առաջանում է վաղ հասակում։ Օվկիանոսների ջրի որակը ստուգելու համար ուսումնասիրվում է նրանում պարունակվող հեպատիտ A-ի քանակը։ Հեպատրտ A-ն չունի զարգացման խրոնիկական փուլեր և լյարդին մշտական վնաս չի հասցնում։ Օրգանիզմի ինֆեկցվելուց հետո իմունային համակարգը սկսում է արտադրել անտիգեններ, որոնք ապահովում են հետագա պաշտպանությունը։ Վարակումը կարելի է կանխել վակցինացիայի միջոցով։ Վիրուսի դեմ վակցինան էֆեկտիվ է և կանխում է դրա տարածումը ամբողջ աշխարհով։

Հեպատիտ A
Հեպատիտ A
Տեսակվարակիչ հիվանդություն, notifiable disease? և հիվանդության կարգ
Պատճառհեպատիտ Ա վիրուս
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններհեպատիտ, սրտխառնոց, փսխում, տենդ, վատառողջություն, Դեղնախտ և անորեքսիա
Վնասում էլյարդ
ԲուժաքննությունELISEA? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9070.0 և 070.1
ՀՄԴ-10B15
Բուժումհատւկ մեթոդ չկա
Հեպատիտ A Hepatitis A Վիքիպահեստում

Պաթոլոգիա

Հեպատիտ A-ով վարակված լինելու առաջին նախանշանները կարող են շփոթեցնող լինել, քանի որ նման են այլ վիրուսային հիվանդությունների կամ տենդի առաջին ախտանշաններին, սական մարդկանց մի մասի և հատկապես երեխաների մոտ կարող են ընդհանրապես ախտանիշեր չնկատվել։ Հեպատիտ A-ի վիրուսն ունի բջջաախտածին ազդեցություն, այսինքն ունակ են անմիջականորեն ախտահարել հեպատոցիտները (լյարդի բջիջները)։ Հեպատիտ A-ն բնութագրվում է.

  • հեպատոցիտների նևրոտիկ ու բորբոքային պաթոլոգիաներով
  • ինտոքսիկացիոն համախտանիշով
  • լյարդի և փայծաղի մեծացումով
  • լյարդի ֆունկիցիայի խանգարումով
  • որոշ դեպքերում մուգ դեղին մեզով
  • երբեմն կղանքի գունազրկումով

Օրգանիզմ ներթափանցելուց հետո վիրուսն անցնում է արյունատար համակարգ բերանի խոռոչի կամ աղիքների էպիթելային հյուսվածքով։ Արյունը հասնցում է վիրուսը լյարդին, որտեղ վիրուսային մարմնիկները սկսում են բազմանալ հեպատոցիտներում և Կուպֆերի բջիջներում։ Վիրուսները ամրանում են լեղուն։ Վիրուսային մասնիկներ արտազատվում են միջինում 11 օր վիրուսի արյան մեջ հայտնվելուց հետո։ Մահացությունները հեպատիտ A-ից կազմում են 0,5%։

Ախտորոշում

Քանի որ վիրուսային մասնիկները հայտնվում են միայն ինկուբացիոն շրջանի վերջում, հետևաբար արդյունավետ ախտորոշման միջոց է միայն հատուկ անալիզը, որը որոշում է արյան մեջ HAV վիրուսի հակամարմինների քանակը։ Հակամարմինները հայտնվում են արյան մեջ միայն վիրուսի սուր շրջանից հետո և կարող են հայտնաբերվել վարակումից միայն 1 կամ 2 շաբաթ հետո։ Հակամարմինների հայտնաբերումը վկայում է, որ վերջացել է վիրուսային սուր շրջանը, և իմունիտետում հայտնվել է ինֆեկցիա։ HAV վիրուսի հակամարմինը հայտնվում է արյան մեջ հեպատիտ A-ի դեմ վակցիանացիայից հետո։ Սուր շրջանի ընթացքում արյան մեջ բարձրանում է լյարդի ֆերմենտներից մեկի` ալանինտրանֆերազի կոնցենտրացիան։ Ֆերմենտը հայտնվում է արյան մեջ, երբ վիրուսը կսկում է ազդել հեպատոցիտների վրա։

Բուժում

Հեպատիտ A-ի բուժման հատուկ եղանակ գոյություն չունի։ Հեպատիտ A-ով ախտորոշված մարդկանց 6-10%-ը կարող է ունենալ տարբեր ախտանիշներ մինչև հիվանդության 40 շաբաթը։ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ԱՄՆ-ի կենտրոնը 1991 թվականին հրապատակել է հեպատիտ A-ից մահացությունների թիվը` 1000-ից 4 մահ։ Որպես կանոն ցածր տարիքային խմբերը հիվանդությունը տանում են թեթև ձևով, առնվազն 1-3 շաբաթ, իսկ բարձր տարիքային խմբերը համամատաբար ավելի ծանր։ հատկապես հիվանդությունը ծանր է ընթանում այն մարդկանց մոտ, ովքեր արդեն հիվանդացել են հեպատիտ A-ով, կամ հեպաատիտ B-ով։

Փոխանցում

Վիրուսը փոխանցվում է ոչ բավարար սանիտարահիգենիկ պայմաններում, վարակված սննդի կամ ջիր միջոցով։ Հազվադեպ փոխանցվում է նաև արյան միջոցով։ Հեպատիտի սուր միրուսները 40% առաջացել են հեպատիտ A-ի վիրուսից։ Վիրուսը կայուն է լվացող միջոցների նկատմամբ, ինչմես նաև մինչև 60 °C: Վիրուսը ամիսներով կարող է պահպանվել աղի ջրերում։

Վիրուսաբանություն

Վիրուսը պատկանում է պիկորնովիրուսների ընտանիքին։ Չունի թաղանթ և պարունակում է միաշղթա ՌՆԹ, որը պատված է սպիտակուցով։

Ծանոթագրություններ

Հեպատիտ A Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեպատիտ A» հոդվածին։

Tags:

Հեպատիտ A ՊաթոլոգիաՀեպատիտ A ԱխտորոշումՀեպատիտ A ԲուժումՀեպատիտ A ՓոխանցումՀեպատիտ A ՎիրուսաբանությունՀեպատիտ A ԾանոթագրություններՀեպատիտ AԼյարդՀիգիենաՄարդՋուրՍնունդՎիրուսներՕվկիանոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական ազգային հագուստ (տարազ)Աղմուկ ականջներումՍևանա լիճԻրավագիտությունՀայերեն հայհոյախոսությունՊատվի համար (դրամա)Վարդանանց պատերազմԳոռ ՍահակյանՄեր հայրենիքՍկառլեթ ՅոհանսոնԳեղանկարչությունԱռիթմիաԾխելՀեշտոցՎիտամին D-ի անբավարարությունՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԿատաղությունՊեպտիկ խոցՏեսողությունՀատիս (լեռ)ՆԱՏՕԵռանկյան միջնագիծՄոնա ԼիզաԾաղկեվանքԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱրյան շրջանառությունՀայկական առածներ և ասացվածքներԴերանունՍերժ ՍարգսյանԱկսել ԲակունցԱգաթա ՔրիստիԿարմիր գիրքՔիշնևՁիթողցոնց տուն-թանգարանՀայկական ճարտարապետությունՍիրամարգՄոսկվաՆոյՀայերենԱվելուկԽոր ՎիրապՍուրճՀաղարծնի վանքՀունաստանՎազգեն Ա ԲուխարեստցիԱշխարհի բնակչությունՋրծաղիկԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՀայկական դիցաբանությունԲառակապակցությունՏիգրան ՄանսուրյանԳևորգ ՉաուշՀամբարձում (տոն)ԿաթվածՆախադաշտանային համախտանիշՀՀ վանական համալիրների ցանկՍրտային անբավարարությունԱրցախյան ազատամարտՀետանցքի ճաքՄեր մանկության տանգոնԱրայի (լեռ)Կասկադ համալիրՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայաստանի թռչունների ցանկԳողական օրենքՇաքիի ջրվեժԹարախակույտԲաժանարարների աղյուսակԼոռու մարզԱմոքսիցիլինՄիգրենՃողվածքՕրալ սեքսՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիր🡆 More