Կոշտ Կենցաղային Թափոններ

Կոշտ կենցաղային թափոններ, (ԿԿԹ, կենցաղային աղբ) առարկաներ կամ ապրանքներ, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները, սպառման թափոնների մեծ մասը։ ԿԿԹ-ը բաժանվում են նաև թափոնների (բիոլոգիական ԿԹ) և բուն կենցաղային աղբը (արհեստական կամ բնական ծագման ոչ բիոլոգիական ԿԹ), իսկ վերջինս հաճախ կենցաղային մակարդակում անվանվում է պարզապես աղբ։

Կոշտ Կենցաղային Թափոններ
Աղբն աղբամանում
Կոշտ Կենցաղային Թափոններ
Աղբամանն առևտրային կենտրոնի մոտ

Աղբի ուսումնասիրությամբ, «աղբային հնեաբանությամբ», դրա ուտիլիզացման եղանակներով զբաղվում է գարբոլոգիա գիտությունը.

Կազմություն

Կոշտ Կենցաղային Թափոններ 
Հին անվադողեր
Կոշտ Կենցաղային Թափոններ 
Մի՛ աղտոտեք
Կոշտ Կենցաղային Թափոններ 
Աղտոտելն արգելվում է

Կոշտ կենցաղային թափոնները իրենցից ներկայացնում են բարդ տարրակազմ խարնուրդ։

Ըստ կազմաբանական հատկանիշի ԿԿԹ ներկայումս կազմված է հետևյալ բաղադրիչներից :

  • Բիոլոգիական թափոններ.
    • Ոսկորներ
    • Սննդային և բուսական թափոններ (կեղտաջրեր, մնացուկներ)
  • Սինթետիկ թափոններ.

ԿԿԹ ֆրակցիոն կազմը (բաղադրիչների ծավալային կազմությունը, որն անցնում է տարբեր չափերի բջիջներով մաղի միջով) ազդում է ինչպես թափոնները հավաքելու և տեղափոխելու, այնպես էլ դրանց հետագա տեսակավորման, վերամշակման վրա։

ԿԿԹ քիմիական կազմն անհրաժեշտ է ԿԿԹ վերամշակման ընթացքում ստացվող կոմպոստի և բիոգազի որակը որոշելու համար։

ԿԿԹ կազմությունը տարբերվում է տարբեր է տարբեր երկրներում, քաղաքներում։ Այն կախված է տարբեր գործոններից, ներառյալ բնակչության բարեկեցությունը, կլիմա, համայնքի բարեկարգությունը։ Աղբի կազմի վրա էականորեն ազդում է ապակետարրաների, մակուլատուրայի և այլնի հավաքման համակարգը քաղաքում։ Այն կարող է փոխվել կախված սեզոնից, եղանակային պայմաններից։ Այսպես՝ աշնանն ավելանում են սննդային թափոնների քանակը, ինչը պայմանավորված է սննդակարգում բանջարաղեների և մրգերի ավելի մեծ օգտագործմամբ։ Իսկ ձմռանը և գարնանը կրճատվում է փողոցային աղբը (թափված տերևներ և այլն)։

Ժամանակի ընթացքում ԿԿԹ կազմը որոշակիորեն փոխվում է։ Ավելանում է թղթի և պոլիմերային նյութերի բաժինը։ Իսկ կենտրոնական ջերմամատակարարման անցմամբ՝ ածուխը և խարամը ԿԿԹ-ում գործնականորեն վերանում է։

Ազդեցություն կենդանի բնության վրա

Կենցաղային թափոնների աղբավայրերը ծառայում են սննդի աղբյուր սինատրոպ տեսակների՝ վարակներ տարածողների, առաջին հերթին՝ առնետների համար։ Օրգանիկայի մնացուկներով ամանեղենը, շշերը և այլ տարողությունները կարող են թակարդի դեր խաղալ վայրի կենդանիների, միջատների համար։

Թափոնների թաղման, վերամշակման, ուտիլիզացման տեխնոլոգիաներ

Կիրառվում է թափոնների առանձնացված հավաքում, թաղում և այրում։

Կոշտ Կենցաղային Թափոններ 
Մելիտոպոլ քաղաքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը

Տարբեր տեսակի թափոնների առանձնացված հավաքումը որոշում է առանձին բաղադրիչների ուտիլիզացման արդյունավետությունը և արժեքը։ Ուտիլիզացիայի համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են բիոքայքայվող խոնավ սննդային թափոններ, պլաստմասսա, մետաղներ, ապակի, և այլ բաղադրիչներ։

Զարգացած երկրներում XX դարում և ավելի ուշ թափոնների թաղումը հաճախ իրականացվում է ոչ թե տարերային աղբավայրերում, այլ հատուկ նախագծված ճարտարագիտական օբյեկտներում, կենցաղային թափոնների թաղման պոլիգոններում Պոլիգոնների նախագծերը պետք է նախատեսեն շրջակա միջավայրի վնասի նվազեցում, սանիտարա-տեխնիկական պահանջների պահպանում և այլն։

Մի շարք զարգացած երկրներում տարածված է ԿԿԹ ուտիլիզացումը այրման մեթոդով՝ հատուկ պոլիգոններում մոխրի հետագա թաղմամբ։ Ճիշտ իրականացման համար մեթոդը պահանջում է շատ բարձր ջերմաստիճանների հասնել որոշակի ժամանակով («վերջնաայրում», օրինակ՝ ելքային գազերի տաքացում 850 աստիճանից բարձր ջերմաստիճանի երկու և ավելի վայրկյանով)։

ԿԿԹ կանխատեսում

Կենցաղային թափոնների դեմ պայքարի համար կիրառում են ԿԿԹ կանխատեսման և ձևավորման մոդելավորման մեթոդներ. Առանձնացնում են ԿԿԹ ձևավորման բալանսային, գործոնային և վիճակագրական մոդելներ։ Բալանսային մոդելներում թափոնների ձևավորումը գնահատվում է արտադրանքի օգտագործման, վաճառքի, ապրանքների սպառման տվյալներով։ Գործոնային մոդելերը հիմնված են փաստերի վերլուծության վրա, որոնք նկարագրում են թափոնների ձևավորման գործընթացները։ Վիճակագրական մոդելները բացահայտում են ԿԿԹ ձևավորման փոփոխությունների վիճակագրական օրինաչափությունները:.

ԿԿԹ որոշ երկրներում

Աղբի քանականն աճում է տարեկան մոտավորապես 3 % ծավալով. ԱՊՀ-ում ձևավորվում է մոտավորապես 100 մլն. տոննա ԿԿԹ տարեկան։ Ռուսաստանին բաժին է ընկնում այդ քանակության մոտ կեսը (մոտ 63 մլն. տոննա 2007 թ-ին, մոտ 53 մլն. տոննա 2011 թ-ին).

Ռուսաստան

Ռուսաստանում տարեկան արտադրվում է մոտ 3,8 մլրդ. տոննա բոլոր տեսակի թափոն։ ԿԿԹ քանակությունը կազմում է 63 մլն.տ/տարի (միջինը 445 կգ մեկ մարդու հաշվով). ԿԿԹ կազմը. թուղթ և ստվարաթուղթ՝ 35 %, սննդային թափոններ՝ 41 %, պլաստմասսաներ՝ 3 %, ապակի՝ 8 %, մետաղներ՝ 4 %, տեքստիլային գործվածքներ և այլ՝ 9 %. Միջինը վերամշակվում է 10 % — 15 % աղբ։ Կոշտ կենցաղային թափոնները ենթարկվում են վերամշակման միայն 3 % — 4 %, արդյունաբերականները՝ 35 %. Հիմնականում աղբը տարվում է աղբավայրեր. Ռուսաստանում դրանք մոտ 11 հազարն են։ Դրանցում թաղված է մոտ 82 մլրդ. տոննա թափոն

1998 թվականին ՌԴ Պետական Դումայի կողմից ընդունվել է դաշնային օրենք № 89 «Արտադրության և սպառման թափոնների մասին». 1 հունվարի 2015 թվականին ուժի մեջ է մտել 29.12.2014 № 458-ՖԶ «Արտադրության և սպառման թափոնների մասին» դաշնային օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» դաշնային օրենքը։

ՌԴ տարածքում աղբի հավաքումը դրա համար հատուկ նախատեսված վայրերից դուրս համարվում է հակաիրավական արարք, դրա կատարման համար սահմանված է պատասխանատվություն։ Այդպիսի նետումը, օրինակ՝ դաշնային նշանակության քաղաք Սանկտ-Պետերբուրգում հանդիսանում է վարչական իրավախախտում և հարուցում է տուգանքի նշանակում համաձայն 31 մայիսի 2010 թվ №273-70 «Սանկտ-Պետերբուրգում վարչական իրավախախտումների մասին» Սանկտ-Պետերբուրգի օրենքի հոդված 28-ի։

ԱՄՆ

ԱՄՆ-ում տարեկան արտադրվում է մոտ 230 մլն. տոննա ԿԿԹ (միջինը 760 կգ մեկ անձի հաշվով), մոտ 30 % վերամշակվում է, ինչպես նաև արտադրվում է կոմպոստ, 15 % այրվում է, 55 % թաղվում է. ԿԿԹ կազմը. թուղթ և ստվարաթուղթ՝ 9 %, սննդային թափոններ՝ 24 %, պլաստմասսաներ՝ 11 %, ապակի՝ 5 %, մետաղներ՝ 8 %, տեքստիլային գործվածքներ և այլ՝ 15 %.

Տես նաև

Գրականություն

  • де Сильги К. История мусора: от средних веков до наших дней = Histoire des hommes et de leurs ordures, du moyen-âge à nos jours / Пер. с фр. Васюченко, Ирина Николаевна, Г. Зингера. — М.: Текст, 2011. — 288 с.
  • Эрисман, Фёдор Фёдорович (1890–1907). «Сожигание мусора». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կոշտ Կենցաղային Թափոններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոշտ կենցաղային թափոններ» հոդվածին։

Tags:

Կոշտ Կենցաղային Թափոններ ԿազմությունԿոշտ Կենցաղային Թափոններ Ազդեցություն կենդանի բնության վրաԿոշտ Կենցաղային Թափոններ Թափոնների թաղման, վերամշակման, ուտիլիզացման տեխնոլոգիաներԿոշտ Կենցաղային Թափոններ ԿԿԹ կանխատեսումԿոշտ Կենցաղային Թափոններ ԿԿԹ որոշ երկրներումԿոշտ Կենցաղային Թափոններ Տես նաևԿոշտ Կենցաղային Թափոններ ԳրականությունԿոշտ Կենցաղային Թափոններ ԾանոթագրություններԿոշտ Կենցաղային Թափոններ Արտաքին հղումներԿոշտ Կենցաղային ԹափոններԹափոններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնգլերենԱտոպիկ մաշկաբորբՍառը պատերազմԱլմա-Աթայի հռչակագիրՍինգապուրԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայկական ազգային հագուստ (տարազ)Դաունի համախտանիշԿրծքագեղձի քաղցկեղՁվարանի կիստաԱրտաշեսյաններԵս և նաՏուբերկուլոզԵզդիներԿապանՀայաստանի թռչունների ցանկԺողովրդավարությունԲարդ նախադասությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄագնեզիումԱղերՀայաստանի կենտրոնական բանկՊարզ թիվԱռողջ ապրելակերպԿարմիր գլխարկԹռչուններՊրիզմաԼենկթեմուրՄշակույթԷկոլոգիաՄԻԱՎ/ՁԻԱՀՈրոշիչԱրեգակնային համակարգՀնդկաստանի մշակույթԳևորգ ՉաուշԵնթաստամոքսային գեղձի բորբոքում22-րդ դարԹորոս ՌոսլինԲնական թիվԿաթնասուններԳյումրիԳլխուղեղԹիթեռներԹոնդրակյաններԲջջային հեռախոսԱբովյան (քաղաք)ԳլանԱծխածինՈրդանման ելունի բորբոքումԴերբայՆոյյան տապանԱռաջին համաշխարհային պատերազմԴվինԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՈւկրաինաՄովսես ԽորենացիՁիԲյուզանդական կայսրությունՐաֆֆիԱրագածԲագրատ ԳալստանյանԷթիլ սպիրտՍասնա ծռերԷվերեստԱսիաԱղմուկ ականջներումՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Վազգեն Ա ԲուխարեստցիՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԶուգահեռագիծՄաշկային հիվանդություններՄիլանՔաոս (վեպ)Միսաք ՄեծարենցՎիլյամ Սարոյան🡆 More