Կոխ, հայկական ազգային ըմբշամարտի տեսակ։ Ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Հայաստանի կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն 2000 թվականից «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ անցկացնում է հայկական ազգային կոխ ըմբշամարտի մեծահասակների հանրապետական առաջնություններ։
Մարզիկները մրցությանը մասնակցում են մարզաչուխաներով։ Նախքան գոտեմարտի սկիզբը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը։ «Կոխ» ռազմապարում պարային ռիթմիկ շարժումներով ներկայացվում է ըմբշամարտի տեսարան։
Կոխը մարզական ունակությունները ներկայացնելու լավ հնարավորություն էր երիտասարդների համար տարվա տարբեր եղանակներին։ Սեբաստիայում մենամարտողները մրցել են նաև ձմռանը՝ մինչև գոտկատեղը առանց հագուստի։ Մենամարտը տեղի է ունեցելհասարակական վայրերում դհոլ-զուռնայի նվագակցությամբ։
Կոխը կարևոր տեղ է ունեցել նաև ժողովրդական տոնախմբությունների, ուխտագնացությունների ընթացքում, բանահյուսության մեջ և պատմական բազմաթիվ աղբյուրներում պահպանվել են հիշատակումներ այս մարզաձևի մասին՝ Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Փավստոս Բյուզանդի, Ագաթանգեղոսի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ստեփան Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Կիրակոս Գանձակեցու և այլոց աշխատություններում։
Մարտի տևողությունը 8 րոպե է։ Մաքուր հաղթանակի է հասնում այն ըմբիշը, որն իր մրցակցին գցում է թիակների վրա կամ մրցակցի թիկունքի և մրցագորգի միջև եղած անկյունը հասնում է 90 աստիճանի, կամ մրցակցին դնում է «կամուրջ» դրության մեջ, կամ մրցակցի նկատմամբ ձեռք է բերում 10 և ավելի միավոր։ Եթե մինչև մարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։
Ըմբիշները գոտեմարտում են 7-9 մետր տրամագիծ ունեցող մրցագորգի վրա։
Շուլավերում կոխը ուներ երկու տեսակ՝
Սարմա տալ հնարը մենամարտելիս ոտ գցել, կեռ տալով դիմացինի հավասարակշռությունը թուլացնելն էր, ապաև տապալել գետնին։
Քամանդ բերել հնարը այսպես էր՝ օձիքից բռնելով քաշում էին դեպի թիկունք, ապա ուսի վրայով տապալում գետնին։
Շատ մասնակիցներ թևը մրցակցի թևի տակ էին անցկացնում, որպեսզի բարձրից բերեին վար ու այդպես գետնեին։
Բարձրից բերողը հակառակորդին բարձրացնում է իր գավակը և գլխի վրա բերելով տապալում է գետին - Վ․ Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր,հ․2, Երևան, 1980, էջ 84 |
Շիրակի կոխի դեպքում ըմբիշները մրցում էին միայն հատուկ վարտիքով, կարելի էր բռնել մրցակցի միայն ոտքերը։
Կոխի ընթացքում մարզիկները կատարում են տարբեր հնարներ, նկարագրված է Շիրակի կոխի 13 հնար՝
Յուրաքանչյուր հնար ունի իր հստակ նկարագրությունն ու կատարման տեխնիկան, օրինակ՝ Հնար 1։ Պոկում առաջ Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ մրցակիցը՝
Այդ դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝
Լոռվա կոխի ժամանակ ըմբիշները հագնում էին հատուկ հանդերձանք և գետնելու կամ հրելու հնարքների ժամանակ թույլատրվում էր բռնել մրցակցի հագուստից։
Այս դեպքում էլ մրցակիցները կատարում են բազմատեսակ հնարքներ, յուրաքանչյուր հնար ունի հստակ նկարագրուոթյուն և կատարման տեխնիկա։ Լոռվա կոխ ըմբշամարտում կատարվում է ընդհանուր 12 հնար, դրանք են՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 525)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կոխ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.