Կարեն Բլիկսեն

Կարեն Բլիկսեն (դան․՝ Karen Blixen, ստեղծագործությունները տպագրել է նաև Օցեոլա, Իսակ Դինեսեն, Պիեռ Անդրեզել կեղծանուններով, ապրիլի 17, 1885(1885-04-17), Rungstedlund, Հյորսհոլմ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - սեպտեմբերի 7, 1962(1962-09-07), Rungstedlund, Դանիա), դանիացի գրող։

Կարեն Բլիկսեն
դան․՝ Karen Blixen
Կարեն Բլիկսեն
Ծննդյան անունդան․՝ Karen Christentze Dinesen
Ծնվել էապրիլի 17, 1885(1885-04-17)[…]
ԾննդավայրRungstedlund, Հյորսհոլմ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Վախճանվել էսեպտեմբերի 7, 1962(1962-09-07)[…] (77 տարեկան)
Վախճանի վայրRungstedlund, Դանիա
ԳերեզմանRungstedlund
Գրական անունTania Blixen, Isak Dinesen, Pierre Andrézel և Osceola
Մասնագիտությունվիպասան
Լեզուանգլերեն և դանիերեն
ՔաղաքացիությունԿարեն Բլիկսեն Դանիա
Ժանրերնեոռոմանտիզմ, գոթական գրականություն և մոգական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներOut of Africa? և Բաբետի խնջույքը
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինBror von Blixen-Finecke?
Изображение автографа
Կայքkarenblixen.com
Կարեն Բլիկսեն Karen Blixen Վիքիպահեստում

Կենսագրություն

Կարեն Բլիկսենը ծնվել և մեծացել է հավատացյալ ունիտարիստների՝ բուրժուական գրողների ընտանիքում։ Հայրը՝ պաշտոնաթող կապիտան, կալվածատեր և սիրողական գրող Վիլհելմ Դինեսենը, ինքնասպան է եղել 1895 թվականին՝ իմանալով, որ հիվանդ է ժառանգական սիֆիլիսով։ Կարեն Բլիկսենը սովորել է արվեստի պատմություն Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Փարիզում և Հռոմում։

Կարեն Բլիկսենը սկսեց հրատարակել արվեստի վերաբերյալ հոդվածներ ամսագրերում և թերթերում 1905 թվականից։ Որպես գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ՝ առաջին անգամ հանդես է եկել 1907 թվականին՝ հրատարակելով Eneboerne հեքիաթը Օցեոլա կեղծանունով (իր հոր շան մականունը)։ Սակայն իր տեքստերի նկատմամբ ուշադրության պակասի պատճառով նա դադարել է գրել։

Կարեն Բլիկսեն 
Կարեն Բլիկսենը 1913 թվականին

1912 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել նրա նշանադրությունը իր զարմիկի (իր առաջին սիրո երկվորյակ եղբոր)՝ շվեդ որսորդ և գրող բարոն Բրոր Ֆրեդերիկ ֆոն Բլիկսեն-Ֆինեկեի հետ։ Նրանք ամուսնացել են 1914 թվականի հունվարի 14-ին՝ Մոմբասում նավից իջնելուց անմիջապես հետո, երբ գնացել էին Քենիա՝ տեսնելու մեկ տարի առաջ ձեռք բերված սուրճի պլանտացիան։ Սակայն շուտով պարզվել է, որ ամուսինը նրան վարակել է սիֆիլիսով։ Քանի որ Աֆրիկայում բուժման համար անհրաժեշտ պայմաններ չեն եղել, 1915 թվականին նա վերադարձել է Դանիա։

Աֆրիկա Կարեն Բլիկսենը վերադարձել է 1917 թվականին իր եղբայր Թոմաս Դինեսենի հետ, որն օգնել է տնային տնտեսությունը վարելու հարցում և մինչև 1923 թվականն ապրել է Բլիկսեն ամուսինների հետ։ Ամուսինները պլանտացիայում զբաղվել են համատեղ աշխատանքով մինչև 1921 թվականը, որից հետո նրանք բաժանվել են, իսկ 1925 թվականին՝ ամուսնալուծվել (այդ թվում՝ Բրոր Բլիկսենի աղետալի տնտեսվարության և նրա ամուսնական անհավատարմության պատճառով)։ Սակայն նրանք դրանից հետո էլ պահպանել են բարեկամական հարաբերությունները։

Ինքը՝ Կարենը, մնացել է Աֆրիկայի ագարակում՝ ժամանակ առ ժամանակ այցելելով Դանիայում ապրող հարազատներին։ 1926-1931 թվականներին Բլիկսենը մտերմացել է բրիտանական ռազմաօդային ուժերի օդաչու, ճանապարհորդ և որսորդ Դենիս Ֆինչ Հաթթոնի հետ, որի հետ նա ծանոթացել էր դեռևս 1918 թվականին։ Կարեն Բլիկսենն ունեցել է երկու անհաջող հղիություն։ Ինքնաթիռի վթարի հետևանքով Դենիս Ֆինչ Հաթթոնի մահից (1931 թվականի մայիսի 14) և պլատացիայի հրդեհից հետո Կարեն Բլիկսենը հեռացել է այդտեղից։

1931 թվականի հուլիսին Կարեն Բլիկսենն ընդմիշտ լքել է Աֆրիկան՝ Մարսելով վերադառնալով Եվրոպա։ Դանիայի տանը Կարենը, հոգեկան թուլության զգացողություններով լի, իրեն ամբողջովին նվիրել է գրականությանը։ Բազմաթիվ մերժումներից հետո նրա «Յոթ գոթական պատմվածքներ» ժողովածուն 1934 թվականին ընդունվել է տպագրության ամերիկացի հրատարակիչ Ռոբերտ Հաասի կողմից։ 1937 թվականին Իսակ Դինեսեն կեղծանունով նա հրատարակել է «Աֆրիկայից» գիրքը, որը հիմնված է իր ագարակի կյանքի վրա։ 1985 թվականին այդ գրքի հիման վրա Սիդնի Փոլաքը նկարահանել է համանուն ֆիլմը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բլիկսենի տունը դարձել է ոչ մեծ գրական սալոնի կենտրոն, ուր այցելել են երիտասարդ դանիացի գրողներ և մտավորականներ Heretica ամսագրի հեղինակներից։ Աստիճանաբար Կարեն Բլիկսենը դարձել է Դանիայի գրական կյանքի առաջատար գործիչներից մեկը։ 1959 թվականին Կարեն Բլիկսենը, չնայած հիվանդագին վիճակին, այցելել է ԱՄՆ, որտեղ նրան հանդիսավոր ընդունելություն են ցույց տվել։

Կորցնելով ուտելու հնարավորությունը՝ Կարեն Բլիկսենը մահացել է 1962 թվականին, հավանաբար թերսնումից ու հյուծումից։

Այն շրջանը, որտեղ գտնվել է Բլիկսենի պլանտացիան, կոչվել է նրա անունով և ժամանակի ընթացքում դարձել է Նայրոբիի ամենահեղինակավոր և հարուստ արվարձաններից մեկը, իսկ գրողի տունը Քենիայի մայրաքաղաքի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն է։

Ստեղծագործություն

Կարեն Բլիսենը հիմնականում ստեղծագործել է անգլերեն, այնուհետև թարգմանել է իր գրքերը դանիերեն։

Կարեն Բլիկսենի ռոմանտիկ և ֆանտաստիկ վեպերը խորապես կրոնական առակներ են մարդու ստեղծագործական և երջանիկ ճակատագրի մասին՝ անկախ նրանից, թե ինչ է նա անում առօրյա կյանքում և անկախ նրանից, թե որքան ողբերգական ավարտ են ունենում սովորական առօրյայի ստեղծագործական կյանքով ապրելու նրա փորձերը։

Ճանաչում

1950-ական թվականների կեսերից Բլիկսենը բազմիցս արժանացել է միջազգային գրական հանրության ուշադրությանը. 1954, 1957 և 1962 թվականներին առաջադրվել է Նոբելյան մրցանակի, ընկերացել է Էռնեստ Հեմինգուեյի, Թրումեն Կապոտե, Արթուր Միլլերի և Մերիլին Մոնրոյի, Էդվարդ Քամինգսոսի, Պեռլ Բակի հետ, թեև այդ ժամանակ նրա առողջությունը կտրուկ վատացել է, և նա այլևս չէր կարող ոչ կարդալ, ոչ էլ գրել։ Նայրոբիի արվարձանը, որտեղ 1910-1930-ական թվականներին ապրել է Կարեն Բլիկսը, ներկայում կոչվում է նրա անունով, իսկ նրա նախկին տունը վերածվել է թանգարանի։ Կարեն Բլիկսենի վեպերը և այլ արձակ ստեղծագործություններ բազմիցս էկրանավորվել են խոշոր կինոռեժիսորների կողմից (Օրսոն Ուելս, Սիդնի Փոլաք, Գաբրիել Ակսել), նրա մասին նկարահանվել են մի քանի վավերագրական ֆիլմեր։ «Լյուցիֆերի երեխան» (1995) կենսագրական հեռուստատեսային դրամայում գրողի դերը կատարել է Ջուլի Հարիսը։ Բլիկսենի պատվին կոչվել է 3318 աստերոիդը։

Ստեղծագործություններ

  • Յոթ գոթական պատմվածքներ (անգլ.՝ Seven Gothic Tales, 1934)
  • Աֆրիկայից (անգլ.՝ Out of Africa, 1937, ինքնակենսագրական արձակ, էկրանավորվել է Սիդնի Փոլաքը 1985 թվականին)
  • Winter’s Tales (1942)
  • The Angelic Avengers (1947, Պիեռ Անդրեզել կեղծանունով, վեպ)
  • Last Tales (1957)
  • Anecdotes of Destiny (1958)
  • Shadows on the Grass (1960)
  • Ehrengard (1963, հետմահու, վեպ, էկրանավորվել է 1982 թվականին)
  • Carnival: Entertainments and Posthumous Tales (1977, հետմահու)
  • Daguerreotypes and Other Essays (1979, հետմահու)
  • On Modern Marriage and Other Observations (1986, հետմահու)
  • Letters from Africa, 1914—1931 (1981, հետմահու)
  • Karen Blixen i Danmark: Breve 1931—1962 (1996, հետմահու)

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կարեն Բլիկսեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Բլիկսեն» հոդվածին։

Tags:

Կարեն Բլիկսեն ԿենսագրությունԿարեն Բլիկսեն ՍտեղծագործությունԿարեն Բլիկսեն ՃանաչումԿարեն Բլիկսեն ՍտեղծագործություններԿարեն Բլիկսեն Տես նաևԿարեն Բլիկսեն ԾանոթագրություններԿարեն Բլիկսեն ԳրականությունԿարեն Բլիկսեն Արտաքին հղումներԿարեն Բլիկսեն18851962d:Q1569018d:Q182804d:Q512540Ապրիլի 17ԴանիաԴանիերենՄայրաքաղաքային տարածաշրջան (Դանիա)Սեպտեմբերի 7

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱվստրիաՀինգերորդ շարասյունԷկոհամակարգԱռիթմիաՈսկորՊարագաներՀապավումԻսպանիաԵս և նաԵփրատԱռաջին համաշխարհային պատերազմՈղնաշարԿոտայքի մարզՇրթունքի հերպեսԲայՄեծ Հայքի նահանգների ցանկՏասնաբանյաԴուայթ ԷյզենհաուերՍողոմոն ԹեհլիրյանՄիքելանջելոՎիտամին DՎիտամին B6ՈւղղագրությունԱրագածՎանի թագավորության արքաների ցանկԴեղանյութերՑորենՋուրԱրգանդՊարզ նախադասությունԺողովրդավարությունԵրուսաղեմԵղնջացանՍինուսիտԵրևանԴեռահասի հոգեբանությունՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամSourՏաթևի վանք8 նոր ժամադրություններՀայ ֆիդայիներԱլցհայմերի հիվանդությունԱրտաշես ԱՇաղկապենաբորբՊարբերական հիվանդությունՀամբարձում (տոն)Հոլանդերեն ՎիքիպեդիաՎիտամին B12 անբավարարությունՏերունական աղոթքԸնձառյուծՀայերեն հայհոյախոսությունԳյումրիՖիմոզԿիպրոսՎի (երգիչ)Մարդու անատոմիաԼեյկոցիտՉեռնոգորիաՄարիխուանաՆար-ԴոսՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԿիլիան ՄբապպեԱզոտՄիգրենՀիրիկՀակաբիոտիկներՎանաձորՄարսողական համակարգՎարդանանց պատերազմՄակդիրԱրյան խումբՏիգրան ՊետրոսյանԲնական թիվՀայկյան տոմարԿիստաԿենդանակերպի նշաններԾառ🡆 More