Լուպերկալիաներ (լատին․՝ Lupercalia), Հին Հռոմում կազմակերպվող տոնախմբություն ի պատիվ Լուպերկի` հովիվների և հոտերի պաշտպանի (փետրվարի 15-ին)։ Ըստ ավանդության տոնը հաստատել է դեռևս Հռոմուլոսը։ Լուպերկալիաները անցկացվում էին Lupercal քարանձավում, Պալատինյան բլրի ստորոտին։ Լուպերկալիաների ընթացքում մատուցում էին զոհեր (նոխազներ և այծեր), հատուկ ծիսակարգով.
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
զոհը մորթելու արյունոտ դանակը քրմերը հպում էին զոհասեղանի մոտ կանգնած երկու պատանիների ճակատին և հետո արյան բիծը սրբում էին կաթի մեջ թաթախված բրդով։ Դրանից հետո լուպերկ-քրմերը զոհասեղանի վրա մորթված կենդանու մորթուց փոկեր էին կտրում և մոթրուց պատչաստած հագուստով դուրս էին նետվում Լուպերկալից և վազում Պալատինյան բլրի շուրջը, հանդիպողին հարվածում փոկերով։ Ամուսնացած կանայք սիրով էին թույլ տալիս հարվածելու իրենց, հավատալով, որ դա իրենց կբուժի չբերությունից։ Լուպերկների փոկերը կոչվում էին ֆեբրուա. այստեղից էլ` ֆեբրուարիոս (փետրվար) ամսվա անվանումը։ Լուպերկալիա տոնը նշվել է դարեր շարունակ։ Լուպերկի պաշտամունքը անկում է ապրել Հռոմում քաղաքացիական պատերազմների ժամանակ, բայց վերականգնվել Օգոստոսի կողմից։ 496 թվականին Հռոմի պապ Գելասիոս Iը փոխել է Լուպերկալիաները սուրբ Վալենտինի օրվա, որպեսզի արմատախիլ անի հեթանոսական սովորույթները։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լուպերկալիաներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.