Լլանվայր-Պուլլգուինգիլլ (վալլ.՝ Llanfair Pwllgwyngyll), գյուղ Ուելսում ՝ Անգլսի կղզում, Մենայ նեղուցի մոտակայքում։ Գյուղի ոչ պաշտոնական, սակայն առավել հայտնի անունն է Լլանվայրպուլլգուինգիլլգոգերիխուիրնդրոբուլլլլանտիսիլիոգոգոգոխ (Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch)։ Այն վալլիերեն լեզվից թարգմանվում է այսպես.
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սպիտակ տխլենու ձորակում, փոթորկոտ ջրապտույտի և կարմիր քարանձավին մոտակա Սուրբ Տիսիլիոյի եկեղեցու մոտ գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Գյուղի անվանումը ամենաերկար տեղանունն է Եվրոպայում, իսկ աշխարհում այն համարվում է երկրորդը։
Բնակավայր | ||
---|---|---|
Լլանվայր Պուլլգուինգիլլ | ||
անգլ.՝ Llanfair Pwllgwyngyll վալլիերեն՝ Llanfair Pwllgwyngyll | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
ԲԾՄ | 38 մետր | |
Բնակչություն | 3107 մարդ | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01248 | |
Փոստային դասիչ | LL61 | |
Պաշտոնական կայք | llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch.co.uk(անգլ.) | |
| ||
Ըստ որոշ աղբյուրների, գյուղի անվանումը հնարել է ոմն դերձակ Մենայից՝ 1860-ական թվականներին։ Այն ամբողջությամբ չի համապատասխանում վալլիերեն անվանակազմության կանոններին և հնարվել է բացառապես տուրիստներին գրավելու համար։ Մինչ այդ, գյուղը կոչվել է Լիանվայրպուլլգուինգիլլ, այսինքն՝ «Սպիտակ տխլենու ձորակում գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցի»։ Ոչ հեռու գտնվել է «Կարմիր քարանձավի մոտ գտնվող Սուրբ Տիսիլիոյի եկեղեցին» (Llantysilio Gogogoch), իսկ նրանց միջև «Փոթորկոտ հորձանուտը՝ ջրապտույտը» (chwyrn drobwll)։ Վալլիերեն անվանումն ունի 51 հնչյուն և 58 տառ, քանի որ վալլիական այբուբենում մի շարք դիգրաֆներ, օրինակ dd, ll և ch, դիտվում են որպես մեկ տառ։
Գյուղում կա երկաթգծի կայարան, որտեղ առկա է ցուցանակ՝ գյուղի անվանումով։ Այն Ուելսի ամենատեսարժան և առավել լուսանկարվող վայրերից մեկն է։ Տեղի բնակչության շրջանում գյուղը հայտնի է պարզապես որպես Լլանվայր-Պուլլգուինգիլլ (Llanfair Pwllgwyngyll) անունով։ Դա գյուղի պաշտոնական անվանումն է քարտեզներում և ճանապարհային ցուցանակներում։ Հաճախ այն գրվում է Llanfairpwll կամ Llanfair PG:
Գյուղի տարածքում մարդիկ բնակվել են դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից (մթա 4000-2000թթ) և զբաղվել գյուղատնտեսությամբ ու ձկնորսությամբ։ Անգլսի կղզի կարողանում էին հասնել միայն մակույկներով, անցնելով Մենայ նեղուցը։
Այժմ գյուղը բաժանվում է Վերին և Ներքին մասերի։ Վերին մասում հիմնականում հին տներն են և ագարակները, իսկ ներքինում ` խանութներն ու արհեստանոցները։ Լլանվայր-Պուլլգուինգիլլը դարձել է յուրահատուկ առևտրի կենտրոն և իրեն է ձգում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լլանվայր Պուլլգուինգիլլ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լլանվայր Պուլլգուինգիլլ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.