Լեմուր

Լեմուրներ, պրիմատների կարգի կիսակապիկների ընտանիք։ Մարմնի երկարությունը 13–37 սմ է, պոչինը՝ 16–56 սմ։ Ետին վերջավորությունները առջևիններից երկար են, հարթ եղունգներով։ Մեծ մատը հակադրված է 3-րդ և 4-րդ մատներին։ Մազածածկը խիտ է, փափուկ, հաճախ վառ գունավորված։ Ունեն երկար դունչ, 36 ատամ։ Ստորին ծնոտի վրա գտնվող «ատամնային սանրիկով» և լեզվի օգնությամբ սանրում են և հարթեցնում մազածածկը։ Լեզվի տակ ունեն «ստորին լեզու», որով մաքրում են ստորին ծնոտի ատամները։ Լեմուրների գլխուղեղը թույլ է զարգացած; Ապրում են միայն Մադագասկարի արևադարձային անտառներում։ Լավ բարձրանում, վազում ու թռչում են ծառերի ճյուղերով։ Սնվում են պտուղներով, տերևներով, հատապտուղներով, ծաղիկներով, միջատներով ու նրանց թրթուրներով։ Ակտիվ են մթնշաղին կամ գիշերը, ցերեկը քնում են ծառերի փչակներում ու բներում։ Լեմուրների ընտանիքը բաժանվում է 2 ենթաընտանիքի։ Հայտնի է 6 սեռ, մոտ 14 տեսակ։ Հանդիպում են ոչ մեծ խմբերով, երբեմն միայնակ կամ զույգերով։ Հղիությունը 2–5 ամիս է, ունենում են 1–3 ձագ։ Լեմուրների թիվը խիստ կրճատվել է և գտնվում են պաշտպանության տակ։

Լեմուր
Լեմուրի տեսակներ

Լեմուրների շատ տեսակներ կան։ Օրինակ այ-այ, կատվային լեմուր, մկնային լեմուր և այլն։ Կատվային լեմուրները իրար հետ շփվում են հոտերի միջոցով։ Նրանց թաթերը սուր հոտ են արտադրում։ Աջ և ձախ թաթերը իրաից տարբեր հոտ ունեն։ Լեմուրն իր թաթը քսում է ծառերին ու հոտավետ հետք թողնում դրանց վրա. այդպես գծում են իրենց տարածքը, որտեղ ուրիշ խնբի լեմուները չպիտի մտնեն։ Կատվային լեմուրը ունի շքեղ պոչ 13 սև ու 13 սպիտակ զոլերով։ Պոչն օգնում է նրան հավասարակշռությունը պահելու, երբ նստած է բարակ ճյուղին կամ ճյուղից ճյուղ է թռչկոտում։ Լեմուրներն իրար հայհոյում են. պոչը քսում թևատակերին, որ վատ հոտ քսվի պոչի ծայրին։ Հետո վատ հոտով պոչը ցցում են ուղիղ հակառակորդի քթի առաջ։ Դա ամենամեծ վիրավորանքն է լեմուրի համար։ Ում պոչն ավելի ուժեղ է «բուրում», նա էլ հաղթողն է։ Լեմուրը Մադագասկար կղզու էնդէմիկ տեսակ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 534 Լեմուր
ԼեմուրՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմուր» հոդվածին։
ԼեմուրՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմուր» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արթուր ՉիլինգարովՊարբերական հիվանդությունՈրովայնային ցավՍամվել (վեպ)ՆշիկաբորբՀովհաննես ԲաղրամյանՀովհաննես ԹումանյանԿոկորդաբորբԵրազահանԿռունկներՄուշԼյարդԱլեքսանդր ՄակեդոնացիԱշխարհի բնակչությունՆոյյան տապանԷվերեստԳյումրիԿիլիկիայի հայկական թագավորությունԱյրին (նորավեպ)Դերբայական դարձվածՀամախառն ներքին արդյունքԱստղԵվրոպայի դրոշներՀայաստանի դրոշԲանաստեղծական կայուն ձևերԹուրք-հայկական պատերազմ (1920)Մաշկ (մարդ)Մեծ ՀայքՎանի հերոսամարտՕրալ սեքսՄակբայՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀայոց պատմությունԳոյական անունՀարավային ԿորեաԱրյան շրջանառությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Սասունցի ԴավիթԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՄշակույթՎահան ՏերյանԱվրորայի լուսաբացըՎանԱմբողջ թիվԲարդիԵրկաթ պակասորդային սակավարյունությունԵվրոպական միությունՍև խոռոչՃապոնիաԷջմիածնի Մայր ՏաճարԴավիթ ՄուրադյանՀրամայական եղանակՍինդրիկՀարավային ԱմերիկաՄյունխհաուզենի արկածներըԼոռու մարզԻլհամ ԱլիևԳևորգ ԷմինԳևորգ Մարզպետունի (վեպ)ԵղջերուԱնկախ պետությունների դրոշներՌեջեփ Թայիփ ԷրդողանԱնիԱշոտ Բ ԵրկաթՍահմանական եղանակԵրևանԵղանակԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԲառարանՔառօրյա պատերազմԲանաստեղծությունԶվարթնոցի արծիվԱրտարգանդային հղիությունՀայերենի կետադրությունԳարեգին ՆժդեհՕրգազմԱնրի ՎերնոյՎահագն ԽաչատուրյանԱդոլֆ Անդերսեն🡆 More