Թուրինջ

Թուրինջ
Թուրինջ
Թուրինջ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ենթաընտանիք Aurantioideae
Տրիբա Citreae
Ցեղ Ցիտրուսայիններ (Citrus)
Տեսակ Թուրինջ (C. paradisi)
Միջազգային անվանում
Citrus paradisi
Macfad., 1830

Թուրինջ, նաև՝ գրեյպֆրուտ (լատին․՝ Cītrus paradīsi), մերձարևադարձային մշտադալար բույս։ Սատապազգիների (լատին․՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող մշտադալար ծառ։ Պտուղը կլոր է, հասնում է 10-15 սմ տրամագծի։

Առաջին անգամ թուրինջը աշխարհին ծանոթ է եղել բուսաբան Գրիֆֆիտս Հյուջեսի կողմից 1750 թվականին։ Նա բույսն անվանել է «Արգելված պտուղ»։ Ավելի ուշ թուրինջը սկսել են անվանել «փոքրիկ շեդդոկո», իսկ 1881 թվականին Յամայկայում առևտրականները պտուղը վերանվանել են թուրինջ։ 1880 թվականից ԱՄՆ-ում մեծացավ թուրինջի արտադրությունը, ապա Կարիբյան ավազանում, Բրազիլիայում, Իսրայելում։ 20-րդ դարում թուրինջը համաշխարհային մրգի շուկայում դարձավ առաջատարը։

Թուրինջը իր արտաքին տեսքով նման է նարինջին, բայց ունի ավելի դառը համ։ Չնայած դրան շատ հանրագիտարաններում նշվում է նրա դիետիկ հատկանիշների մասին։

Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում։

Պտուղների հասունանալու միջին ժամանակամիջոցը մոտավորապես 9-12 ամիս է։

Թուրինջը մշակվել է Կարիբյան ծովի կղզիներում և Կենտրոնական Ամերիկայում չինացիների կողմից։ Պոմպեյլմուսի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Թուրինջը ջերմասեր բույս է, տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք գոտիներում։

Փետրվարի 2-ին տարբեր երկրներում, որտեղ աճում է թուրինջ, տոնում են «Թուրինջի բերքահավաքի տոն»-ը, որը տևում է մի քանի օր։

Անվանում

Թուրինջ 

Օգտակար և հրաշալի այս մրգի անվանումը ծագել է անգլ.՝ grape (խաղող) և fruit (միրգ) բառերից, սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Թարգմանաբար նշանակում է՝ արևադարձային ծառ և նարնջանման պտուղ։

Բուսաբանական տեսանկյունից, բույսը մինչև 1830-ականները չէր տարբերվում ավելից, մինչև ստացավ իր լատիներեն անվանումը՝ Citrus paradisi:

Բուսաբանական նկարագիր

Մշտադալար ծառ, հիմնականում բարձրությունը հասնում է 5-6 մ, սակայն եղել են դեպքեր, երբ ծառի բարձրությունը հասել է նաև 13-15 մ։

Տերևները կանաչ են, երկարավուն մինչև 15 սմ), սուր կամ օվալաձ։

Ծաղիկները՝ սպիտակ, 4 կամ 5 թերթիկներով և մոտ 5 սմ տրամագծով։

Պտուղները գնդաձև են, թեթևակի տափակ՝ մինչև 1 սմ հաստությամբ դեղին կամ դեղնականաչավուն կեղևով։ Պտղամիսը թեթևակի դառնահամ է, գորշադեղնավուն կամ վարդագույն։ Մյուս ցիտրուսների համեմատ՝ պտուղներն ավելի խոշոր են (զանգվածը կարող է հասնել մինչև 6 կգ-ի)։ Ապրում է 80 տարի, պտղաբերում է 3-4 տարեկանից։

Մշակվում է հիմնականում ԱՄՆ-ում, սակայն վերջին ժամանակներս տարածվել է նաև այլ երկրներում, հատկապես՝ Ճապոնիայում և Հնդկաստանում։

Սորտեր

Գոյություն ունեն թուրինջի մոտ 20 սորտեր, որոնք կարելի է բաժանել 2 հիմնական խմբի՝ սպիտակ (կամ դեղին) թուրինջ, միջուկը դեղնավուն և կարմիր։ Ավելին որքան կարմիր է թուրինջի միջուկը, այնքան այն ավելի քաղցր է։ Ամերիկյան սորտը կարմիր միջուկով՝ Ruby, արտոնագրելվել է 1952 թվականին։ Դրանից էլ ստացվել են մնացած սորտերը, որոնք հիմնականում մշակվել են Տեխասում։ Շուկայում ամենատարածված սորտերից են Rio Red, Star Ruby և Flame:

Արտադրություն

Թուրինջ 
2005 թվականին թուրինջի և պոմելոյի արտադրությունը
Թուրինջ արտադրող երկրների տասնյակը
Երկիր Արտադրություն Ծանոթագրություն
Թուրինջ  Չինաստան 3,800,000 F
Թուրինջ  ԱՄՆ 1,046,890
Թուրինջ  Մեքսիկա 415,471
Թուրինջ  Թաիլանդ 328,000 F
Թուրինջ  Հարավաֆրիկյան Հանրապետություն 304,559
Թուրինջ  Իսրայել 246,618
Թուրինջ  Թուրքիա 243,267
Թուրինջ  Արգենտինա 200,000 F
Թուրինջ  Հնդկաստան 200,000 F
Թուրինջ  Սուդան 196,000
 

Ամբողջ աշխարհում

8,040,038 A
No symbol = official figure, P = official figure, F = FAO estimate, * = Unofficial/Semi-official/mirror data, C = Calculated figure A = Aggregate (may include official, semi-official or estimates);

Աղբյուր. Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division

Կիրառություն

Թարմ վարդագույն թուրինջ
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 39 կկալ 163 կՋ
Ջուր86-89 գ
Սպիտակուցներ0,5 գ
Ճարպեր0,1 գ
— մոնոհագեցած0,013 
— պոլիհագեցած0,024 
Ածխաջրեր9,2 գ

Ռիբոֆլավին (B2)0,02 մգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)44 մգ
Տոկոֆերոլ (виտ. E)0 մգ

Կալցիում9 մգ
Երկաթ0,2 մգ
Ֆոսֆոր15 մգ
Կալիում162 մգ
Նատրիում1 մգ
Ցինկ0,05 մգ

USDA National Nutrient Database for Standard Reference
Աղբյուր՝ www.nal.usda.gov

Թուրինջը միշտ էլ համարվել է որպես առողջության և գեղեցկության միրգ։ Պարունակում է ճարպերն այրող և լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։

Դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը և կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ և մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները և շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ և նորմալ մաշկ ունեցողներին։

Թուրինջը վերականգնում է ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը։ Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ՝ ինսուլինի քանակությունը՝ օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն։

Թուրինջը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում, լավացնում է տրամադրությունը և հիշողությունը։ Թուրինջի մեջ պարունակվող գլիկոզիդները ունեն հակասկլերոտիկ ազդեցություն, պտղահյութն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է անքնության, հիպերտոնիայի, գերհոգնածության դեպքում։ Թուրինջը գործնականում ալերգիա չի առաջացնում։

Օգտակար հատկություններ

Թուրինջը ունի հետևյալ օգտակար հատկությունները.

  • իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
  • ունի հակասնկային, հակամանրէային ազդեցություն,
  • այրում է ճարպերը,
  • կարգավորում է շաքար պարունակող նյութերի փոխանակությունը,
  • լավացնում է մարսողությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից,
  • դրական ներգործություն ունի լյարդի աշխատանքի վրա։

Թուրինջում պարունակվող բիոֆլավոնոիդները բարերար ազդեցություն ունեն աչքի բյուրեղիկի վրա։ Դրանք դանդաղեցնում են բյուրեղիկի ծերացումը։ Պտղի շերտերն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթները պարունակում են դառնահամ գլիկոզիդներ, որոնք շատ օգտակար են։

Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։

Շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում՝ 1 թուրինջը բաժանել 4 մասի և ուտել սնունդ ընդունելուց հետո։

Քիմիական կազմ

Վիտամին C-ի պարունակությամբ թուրինջը ցիտրուսներից զիջում է միայն նարնջին։ Թուրինջի պտուղը պարունակում Է 88,5–90, 9% ջուր, 3, 8-6,78% շաքար, 1,42-2,38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչև 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։

Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում է 9-10 % պեկտինային նյութեր, գլիկոզիդ, եթերայուղեր։ Առավել օգտակար են թուրինջի կորիզները, դրանցից ստանում են «ցիտրոսեպտ» դեղամիջոց, որը լայնորեն կիրառվում է հատկապես գինեկոլոգիայում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Walton B. Sinclair The grapefruit: its composition, physiology, and products // University of California, Division of Agricultural Sciences, 1972 (англ.)
  • W. Reuther, H. J. Webber, L. D. Batchelor (Hrsg.)։ The Citrus Industry. Արխիվացված 2015-02-01 Wayback Machine Bd 1&2. University of California Press, Berkley 1967.

Արտաքին հղումներ

Թուրինջ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրինջ» հոդվածին։

Tags:

Թուրինջ ԱնվանումԹուրինջ Բուսաբանական նկարագիրԹուրինջ ՍորտերԹուրինջ ԱրտադրությունԹուրինջ ԿիրառությունԹուրինջ Քիմիական կազմԹուրինջ ԾանոթագրություններԹուրինջ ԳրականությունԹուրինջ Արտաքին հղումներԹուրինջ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Որովայնային ցավԱրյան ճնշումՎիտամին D-ի անբավարարությունԲացականչական նշանԿոտորակ (մաթեմատիկա)ՁայնավորներԱպրիլի 26Հայկական պետականությունների ղեկավարների ցանկՓիղՎիտամին CՊետական կառավարման ձևԶոլի ԱդոկԱնմոռուկՀայ գրերի գյուտՈրոշիչԱրցախյան ազատամարտԲադերԳրիգոր ԼուսավորիչԵրակների վարիկոզ լայնացումԱնահիտ ՊարսամյանԽոսրովի անտառ պետական արգելոցՄարդու ատամՍասնա ծռերԹվական անունԷլեկտրոլիզՀայաստանի զինանշանՄարս (մոլորակ)Մարսողական համակարգԿարմիր կիրակիՈւրցԻրավունքՎանա լիճՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՎիտամին DՔարՎահան ՏերյանՀայաստանի ՍահմանադրությունՔիշ (կղզի)Հայաստանի լեռներԿայծակԱլմա-Աթայի հռչակագիրՆԱՏՕԽտությունՍաղմոսավանքԾծմբական թթուՎիտամին AՏիգրան ՄանսուրյանԱզգային ժողովրդավարական բևեռՄիսաք ՄեծարենցԹոքի քաղցկեղՄյունխհաուզենի համախտանիշՄարդու աչքՓայծաղՄուշեղ ԳալշոյանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿալցիումԱնկլավ և էքսկլավԱշտարակ (քաղաք)Կարմիր գլխարկՔանդակագործությունՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Հովհաննես ԹումանյանԿանաչ դաշտը (պատմվածք)Մամփրե արքանԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԵրաժշտությունԵրկաթՎարդանանք (պատմավեպ)Զվարթնոցի տաճարԵվրոպաՉակերտներԱվետիք ԻսահակյանԲրուցելոզԲարդ նախադասություն🡆 More