Թխակապույտ Աղավնի

Թխակապույտ աղավնի (լատին․՝ Columba livia), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Հայաստանում հանդիպում է ամենուր։

Թխակապույտ աղավնի
Թխակապույտ աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Ցեղ Աղավնի
Տեսակ Թխակապույտ աղավնի
Լատիներեն անվանում
Columba livia

(Gmelin, 1789)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Սկզբնական արեալ

     Լայնացած արեալ

Թխակապույտ Աղավնի
Դասակարգումը
Վիքիցեղերում

Թխակապույտ Աղավնի
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177071
NCBI 8932
EOL 1050069

Թխակապույտ Աղավնի
Columba livia
Թխակապույտ Աղավնի
Columba livia

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 31-34 սմ է, թևերի բացվածքը՝ 63-70 սմ։ Գունավորումը փոփոխական է, ընդհանուր փետրածածկը հիմնականում կապտամոխրագույն է, գոտկատեղը, մեջքի հետին մասը և թևատակը՝ սպիտակ, մեջքը՝ բաց մոխրագույն, թևին կան 2 երկար սև շերտեր։ Սահասավառնում է վեր պարզած թևերով։ Բնակվում է ժայռոտ լեռներում, գետահովիտներում, բնակավայրերում և այլն։

Սննդառություն

Սնվում է սերմերով, անողնաշարավորներով, սննդի մնացորդներով։

Կենսակերպ

Բնադրում է քարանձավներում, ժայռերի քիվերին և խորշերի մեջ, եկեղեցիների գմբեթներին, բարձրահարկ և ծավալուն շենքերի տանիքներում և այլն։ Թխակապույտ աղավնին հարմարվել է մեծ քաղաքներում ապրելու պայմաններին։ Մեծ ու փոքր երամներով թառում են շինությունների, ճարտարապետական կերտվածքների, զարդաքանդակների, արձանների վրա և արտաթորանքով աղտոտում, որի հետևանքով ժամանակի ընթացքում դրանք քայքայվում են։ Բույնը գավաթաձև է, նոսր, կառուցում է ճյուղերից, փետուրներից և այլն։

Բազմացում և զարգացում

Ձվադրում է փետրվար-հունիսին։ Դնում է 39 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու։ Տարեկան կարող է բազմանալ մի քանի անգամ։ Համարվում է սիրողական և մարզական որսորդության թռչուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Թխակապույտ Աղավնի 
Թխակապույտ Աղավնի Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակապույտ աղավնի» հոդվածին։
Թխակապույտ Աղավնի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակապույտ աղավնի» հոդվածին։

Tags:

Թխակապույտ Աղավնի Արտաքին կառուցվածքԹխակապույտ Աղավնի ՍննդառությունԹխակապույտ Աղավնի ԿենսակերպԹխակապույտ Աղավնի Բազմացում և զարգացումԹխակապույտ ԱղավնիԱղավնիներԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թոքի քաղցկեղՔարտեզԼևոն ԱրոնյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵրազահանՈւիլյամ ՇեքսպիրՄիջին ականջի բորբոքումԻմպրեսիոնիզմԵվրասիաՄոմիկԱրեգակԵրվանդունիների թագավորությունԽատուտիկ սովորականԱնգլերենԱրգանդի միոմաՄարսողությունԱլյումինԳլխուղեղի ուռուցքՍտորոգյալՄեջքի ցավԿառլես ՊուչդեմոնԵրկաթ պակասորդային սակավարյունությունԴաշտանSourԵրիկամաքարային հիվանդությունԾիրանի փողըԱծանցԴաունի համախտանիշՎիտամին EoginhՍտրեպտոկոկային ֆարինգիտՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱլեքսանդր ՄակեդոնացիԲազմացումԿոորդինատային համակարգՀայաստանի զինված ուժերՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՎերք Հայաստանի (վեպ)ՊղինձԱլեքսանդր ՊուշկինԿրիաներԹաջ ՄահալԴեղանյութերԹմրամիջոցՊարզ թիվԱրտույտների ագարակըՀաղորդակցային գործընթացՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՄարքեթինգԿրծքագեղձի քաղցկեղԱծանցյալՖեռնան ՄագելանՄխիթարյան միաբանությունԵղիշե ՉարենցԳագիկ ԱԱրմեն Տիգրանյան (երգահան)ԱդրբեջանԿաթվածՄրջյուններՀապավումԴավիթ ԱնանյանՀեպատիտ BԴաշտանային ցիկլԻբուպրոֆենԿոմիտասՌուդոլֆ Էրիխ ՌասպեՀրամայական եղանակՍաղմոսավանքԿոտայքի մարզԳենետիկ հիվանդություններԱպրիլի 25Մյունխհաուզենի համախտանիշԷլեկտրական հոսանքԱպրիլի 24Սուրբ Յոթ ՎերքԱլբերտ Այնշտայն🡆 More