Թասոս

Թասոս (հուն․՝ Θάσος), հունական կղզի Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, պատմականորեն՝ Թրակիայի մաս, գտնվում է Մեստայի հարավային գետաբերանում։ Ամենահյուսիսային հունական կղզին է, տարածքով՝ 12-րդ ամենամեծ կղզին։

Թասոս
Թասոս
հուն․՝ Θάσος
Թասոս
Տեսակկղզի
ԵրկիրԹասոս Հունաստան
Վարչատարածքային միավորThasos Municipality?
Մակերես379 կմ²
Ամենաբարձր կետըYpsario?
Բնակչություն13 770 մարդ (2011)
Անվանված էThasus?

Բնակչություն

2011 թվականին կղզու բնակչությունը կազմել է 13 770 մարդ։ Թասոս է կոչվում նաև կղզու ամենամեծ քաղաքը (պաշտոնական անվանումը՝ «Լիմենաս Տատոս», Թասոսի նավահանգիստ), որը տեղեկայված է կղզու հյուսիսում, Կերամոտիից 10 կմ հեռավորության վրա։ Ներկայիս Թասոսից ոչ հեռու գտնվում են հնագույն Թասոս քաղաքի ավերակները (պահպանվել են քաղաքի պատերը, սրբավայրը, շուկայի հրապարակը և այլն)։ Թասոսը հարուստ է փայտանյութով, մարմարով։ 1960 թվականից տնտեսության կարևոր ճյուղերից է նաև տուրիզմը։

Լիմենարիան երկրորդ ամենաբնակեցված նավահանգիստն է։ Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ խաղողագործություն, ձիթապտղի արտադրություն, ձկնորսություն, մեղվաբուծություն։

Տարի Քաղաք Համայնք
1981 2,312 -
1991 2,600 -
2001 3,140 13,765
2011 3,240 13,770

Տուրիզմ

Ինչպես Հունաստանի մյուս կղզիներում, Թասոսում ևս զարգացած է զբոսաշրջությունը։ Մայրցամաքի հետ կապվում է լաստանավերով։ Լաստանավերը կղզի գալիս են Կավալա և Կերամոտի քաղաքներից, Կավալայից՝ 1,5 ժամ, Կերամոտիից՝ 30 րոպե։ Հրաշալի ծովային օդը, փշատերև անտառների բույրը, պարզ զմրուխտ ծովն ապահովում են լիարժեք հանգիստ, այստեղ չկան աղմկոտ կառույցներ, գիշերային ակումբներ։ Զբոսաշրջիկների համար գործում են հյուրանոցներ, մասնավոր վիլաներ, որտեղ կա ավտոմեքենաների և հեծանիվների վարձույթ։

Հիմնական գյուղատնտեսական արտադրանքներն են մեղր, նուշ, ձիթապտուղ, ձիթայուղ, գինի, զբաղվում են ոչխարապահությամբ, այծաբուծությամբ, ձկնորսությամբ։ Արդյունաբերության զարգացած ճյուղերից է նաև հանքարդյունաբերությունը՝ ցինկ, մարմար։

Տեսարժան վայրեր

  • Թասոսի հնագիտական թանգարան
  • Պոտամիայի Polygnotos Vagis Municipal թանգարան
  • Լիմենարիայի ժողովրդական բանահյուսության թանգարան
  • Միքայել հրեշտակապետի վանքը
  • Սուրբ Պանտելեիմոնի վանք. կառուցվել է 1843 թվականին, վանք է դարձել 1987 թվականին
  • Վերափոխման վանք
  • Կաստրո գյուղը
  • Կրամբուսա կղզին

Հայտնի մարդիկ

  • Արքիլոքոս, (7-րդ դար, մ. թ. ա.)
  • Ագլաոֆոն, (6-5դարեր, մ. թ. ա.)
  • Հեգեմոն Թասոսցի
  • Լեոդամաս Թասոսցի, (4-րդ դար, մ. թ. ա.) mathematician
  • Նեսեուս Թասոսցի, նկարիչ
  • Պոլիգնոտոս Վագիս, (1892-1965) Թասոսում ծնված ամերիկացի քանդակագործ
  • Պոլիգնոտոս, (5-րդ դարի կեսեր, մ. թ. ա.) նկարիչ
  • Ստեսիմբրոտոս Տասիսցի, (470-420, մ. թ. ա.) սոփեստ
  • Տեագնեսե Թասոսցի, օլիմպիական բռնցքամարտիկ (480 մ. թ. ա.)
  • Վասիլիս Վասիլիկոս, (1934) բանաստեղծ և գրող
  • Դեմետրիոս Վասիլիադես, (1958), գիտնական, գրող

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Թասոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասոս» հոդվածին։

Tags:

Թասոս ԲնակչությունԹասոս ՏուրիզմԹասոս Տեսարժան վայրերԹասոս Հայտնի մարդիկԹասոս ԾանոթագրություններԹասոս Արտաքին հղումներԹասոսԵգեյան ծովԹրակիաՀունարենՄեստա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԳեղարդՎերածնունդԲարդ համադասական նախադասությունՈրոշիչԵրևանի պատմությունԳրիգոր ԶոհրապԵկեղեցիՀիսուսի հարությունՕլիմպոսի աստվածներԶուգահեռագիծԱստվածային կատակերգությունԴուբայՇվեյցարիաՊորտուգալիաԱրմավիրԿանդիդոզՎիտամին CՄարդու պապիլոմավիրուսԻսրայելԱրենիի քարանձավԱզոտՌուբինյաններԼիտրԿոսովոյի հուշարձաններԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԷնդոմետրիոզՎայոց ձորի մարզՎիքիպահեստՎիժում (հղիության կրելախախտ)ՀովհաննավանքՔիմիական տարրերի ցանկՄարդու գլխուղեղԽոսրովի անտառ պետական արգելոցՀայ ֆիդայիներՍպիտակի երկրաշարժԳաստրիտՀորոսկոպԹմրամիջոցԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՄիացյալ ԹագավորությունԱրտաշատՀարավային ԿորեաԽաչքարՂանձիլՀայերենի այբուբենՏիգրան ԱվինյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունAlexa InternetԲուրգ (երկրաչափություն)Դանիել ՎարուժանԼոպերամիդԳորտերՔրիստափոր ԿոլումբոսՄիսաք ՄեծարենցՈրդանման ելունի բորբոքումՄարդու իրավունքներՎանի թագավորությունՀակոբ ՊարոնյանԹվաբանական պրոգրեսիաԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Փափուկ ուժՄաշկաբորբԱրյան շրջանառությունՀրանտ-Լեոն ՌանոսԷպիլեպտիկ նոպաՍերՀայաստանի տնտեսությունԹաիլանդՀայաստանի զինված ուժերԼարման կայունարարԳորշ արջՋիմ ԹորոսյանՄիջատներԱրտաշեսյանների թագավորությունԲույսերԿարբոնաթթուներ🡆 More