Զորի Բալայան: հայ արձակագիր, լրագրող, բժիշկ, գրող

Զորի Հայկի Բալայան (փետրվարի 10, 1935(1935-02-10), Ստեփանակերտ, ԼՂԻՄ), հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1972 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1974 թվականից։ Բալայանի գրական ծածկանունն էր Հայկ Ղարաբաղցի։ Հայտնի է որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զորի Բալայան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1935(1935-02-10) (89 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ
ՔաղաքացիությունԶորի Բալայան: Կենսագրություն, Պարգևներ, մրցանակներ, Երկերի մատենագիտություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՌյազանի պետական բժշկական համալսարան (1963)
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ
ԱշխատավայրԼիտերատուրնայա գազետա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքzoribalayan.am
Զորի Բալայան: Կենսագրություն, Պարգևներ, մրցանակներ, Երկերի մատենագիտություն Zori Balayan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970 թվականին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973 թվականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-1975 թվականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան

Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։

Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։

1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։

Պարգևներ, մրցանակներ

  • ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։
  • 2006 թվականի սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվէ, ունի երեք երեխա։

Երկերի մատենագիտություն

  • Մի բուռ սաթ, Ե., «Հայաստան», 1969, 60 էջ։
  • Հիպոկրատի գլխարկը, Ե., «Հայաստան», 1972, 320 էջ։
  • Երկնագույն ճանապարհներ (գրքում զետեղված են «Երկնագույն ճանապարհներ» և «Սառուցյալ ուղի» եռագրությունները), Ե., «Հայաստան», 1975, 405 էջ։
  • Գոտեմարտ (պատմվածքներ), Ե., «Հայաստան», 1976, 295 էջ։
  • Խիղճ, Ե., «Հայաստան», 1978, 317 էջ։
  • Ցավ, Ե., «Սովետական գրող», 1978, 216 էջ։
  • Երկու կրակի մեջ, Բեյրութ, 1978, 134 էջ։
  • Երկու կրակի մեջ, Ե., «Սովետական գրող», 1979, 136 էջ։
  • Սպիտակ մարաթոն (ռուսերեն), Երևան, 1980։
  • Բաց նամակ նորապսակներին, Ե., «Լույս», 1980, 44 էջ։
  • Օջախ (հրապարակախոսական էսսե), Երևան, 1981, 520 էջ։
  • «Վերջին աղբյուրը» (նվիրված Սևանա լճի հիմնախնդրին), Երևան, «Լույս», 1983։
  • Հաց (ռուսերեն), Երևան, 1984։
  • Չգրված օրենք, Երևան, 1986, 550 էջ։
  • Բարության ծառը (հրապարակախոսություն), Երևան, 1986։
  • Տագնապ, Երևան, 1987, 232 էջ։
  • Թևեր, Երևան, 1988, 352 էջ։
  • Դիմակայում, Երևան, 1989, 176 էջ։
  • Հայկաշեն, Լոս Անճելըս, 1989, 204 էջ։
  • Ճանապարհ, Երևան, 1989, 605 էջ։
  • Հայկաշեն, Երևան, 1990, 416 էջ։
  • Դժոխք և դրախտ, Երևան, 1995, 592 էջ։
  • Սպիտակի դասերը, Երևան, 1998, 156 էջ։
  • Բժիշկ Մարությանը և նրա Պատերազմի հետքը երկար է մնում գիրքը (հուշագրություն), Երևան, 1999, 349 էջ։
  • Կյանք մահից հետո (հուշեր), Երևան, 1999, 261 էջ։
  • Անդունդ, Երևան, 2004, 460 էջ։
  • …Զիմ Կիլիկիա, Երևան, 2005, 536 էջ։
  • Կիլիկիա. Դեպի օվկիանոս, Երևան, 2006, 568 էջ։
  • Կիլիկիա. Վերադարձ, Երևան, 2007, 624 էջ։
  • Հայոս – Քարթլոս. Ավելի, քան լեգենդը, Երևան, 2007, 72 էջ։
  • Մեծ երրորդություն (հուշեր), Երևան, 2008, 88 էջ։
  • Հաղթելով մահին (հուշապատում), Երևան, 2009, 576 էջ։
  • Հայդուկը և աղջնակը, Ստեփանակերտ, 2013, 72 էջ։
  • Արմենիա. Ծովից ծով, Երևան, 2014, 632 էջ։
  • Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չէ (բաց նամակ ՌԴ նախագահ պրն. Վ. Վ. Պուտինին), Երևան, 2014, 168 էջ։
  • Ցավ, Երևան, 2015, 476 էջ։
  • Նախիջևանը ցեղասպանության զոհն է (ոչ թե տարածք, այլ հայրենիք), Երևան, 2017, 64 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Զորի Բալայան: Կենսագրություն, Պարգևներ, մրցանակներ, Երկերի մատենագիտություն Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։
Զորի Բալայան: Կենսագրություն, Պարգևներ, մրցանակներ, Երկերի մատենագիտություն Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։
Զորի Բալայան: Կենսագրություն, Պարգևներ, մրցանակներ, Երկերի մատենագիտություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորի Բալայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 226 Զորի Բալայան: Կենսագրություն, Պարգևներ, մրցանակներ, Երկերի մատենագիտություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ Զորի Բալայան: Կենսագրություն, Պարգևներ, մրցանակներ, Երկերի մատենագիտություն 

Tags:

Զորի Բալայան ԿենսագրությունԶորի Բալայան Պարգևներ, մրցանակներԶորի Բալայան Երկերի մատենագիտությունԶորի Բալայան ԾանոթագրություններԶորի Բալայան Արտաքին հղումներԶորի Բալայան1935196719721974Արցախյան շարժումԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզԼրագրողԽՍՀՄ Գրողների միությունՀայՍտեփանակերտՓետրվարի 10

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարքեթինգԼյարդSWOT վերլուծությունԹութքԿառլես ՊուչդեմոնՌուսաստանՄաշկային հիվանդություններՂազախստանՄարդու իրավունքներՊետրոս ԴուրյանԳուրգեն ՄահարիԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԳարեգին ՆժդեհԴարձվածքՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԼուիզա ՆերսիսյանՄինետԼյարդի ցիռոզՇվեյցարիաՎանաձորԴանթեական առասպելՄիզուղիների ինֆեկցիաներԼոգիստիկաՄուշեղ ԳալշոյանՏեստոստերոնՇաղկապԳեղարդի վանքՍուր բրոնխիտՏրդատ ԳԴերենիկ ԴեմիրճյանԷկոլոգիաՀիվանդությունԵվրոպական միությունHarleys in HawaiiՄիքելանջելոՍինագոգՀայաստանԿոսովոյի հուշարձաններՄադամ ԲատերֆլայԳրիգոր ԼուսավորիչԽաչքարԴեռահասի հոգեբանությունՋոնի ԴեփԿենդանակերպի նշաններՖաշիզմՔեոփսի բուրգԱրգանդԳազԻսրայելՄաշկաբորբԱշոտ Բ ԵրկաթԹաջ ՄահալԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԱրգանդի միոմաՀայկական մուֆլոնՈւղիղ խնդիրԹոքի քաղցկեղՀամակարգային կարմիր գայլախտԲարորակ ուռուցքներԱծանցՎիտամին D-ի անբավարարությունՎլադիմիր ԳասպարյանԿարբոնաթթուներԿունիլինգուսԲուդդայականությունՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՏիեզերքԱնկախ պետությունների դրոշներԹմրամիջոցՆելսոն ՍտեփանյանՈրոնողական ռոբոտԱդրբեջանԿոկորդաբորբԱրաքսՍաղմոսավանքԿոնքի բորբոքային հիվանդությունԵրևանի պետական համալսարան🡆 More