Հայաստան Արիության Մեդալ: պետական պարգև

Արիության մեդալ, Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ.

հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Արիության մեդալի մասին» ՀՀ օրենքով (հեղինակ՝ Ֆրեդ Աֆրիկյան) (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Արիության մեդալ
Изображение орденской планки Հայաստան Արիության Մեդալ: Մեդալի կարգավիճակը, Մեդալով պարգևատրվողները, Պարգևատրման միջնորդությունը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմեդալ և ռազմական պարգև
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհուլիսի 26, 1993
Հերթականություն
Ավագ պարգևԲարեկամության շքանշան
Կրտսեր պարգև«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Հայաստան Արիության Մեդալ: Մեդալի կարգավիճակը, Մեդալով պարգևատրվողները, Պարգևատրման միջնորդությունը
Արիության մեդալի վկայական

Մեդալի կարգավիճակը

1993-2014 թթ.

1993-2014 թթ. մեդալը շնորհվում է Հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները

1993-2014 թթ.

1993-2014 թթ. Արիության մեդալով պարգևատրվում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչության ծառայողները, ինչպես նաև այլ անձինք։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից Արիության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք։ Այսպիսով, կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը 2014 թ. օգոստոսի 4-ին դարձավ 1993-2014 թթ. տիպի Արիության մեդալի վերջին մեդալակիրը։

Պարգևատրման միջնորդությունը

1993-2014 թթ.

1993-2014 թթ. Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով։

Կրելու կարգը

1993-2014 թթ.

1993-2014 թթ. Արիության մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ դրանցից հետո։

Ներկայումս

2014 թ. օգոստոսի 9-ից Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից հետո և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից առաջ։

Մեդալի նկարագրությունը

1993-2014 թթ.

1993-2014 թթ. հանձնվող Արիության մեդալի նկարագրությունը հաստատվել է ՀՀ Կառավարության 1995 թ. հունվարի 11-ի որոշմամբ։ Ըստ այդմ, Արիության մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը՝ արծիվը և թուրը։ Արծիվը տիրաբար սփռված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շեղբերը թագի նման պարուրում են արծվի գլուխը։ Մեդալը պատրաստվում է ոսկեջրած արծաթից։ Մեդալի ներքևի մասում կա մակագրություն՝ «Արիություն»։ Արծիվը, թուրը, լույսի շեղբը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը՝ անփայլ։ Մեդալն օղակների միջոցով կապվում է ժապավենին։ Ժապավենը սեղանաձև է, որի վերևի եզրի երկարությունը 20 մմ է, ներքևինը՝ 10 մմ, բարձրությունը՝ 20 մմ։ Ժապավենը երկնագույն է, մեկ եզրին ծիրանագույն զոլ։ Ժապավենը փաթաթվում է սեղանաձև մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։ Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։ Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։ 2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ներկայումս

Արիության մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է։ Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը՝ արծիվը և թուրը։ Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման պարուրում են արծվի գլուխը։ Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»։ Արծիվը, թուրը, լույսի շողերը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը՝ անփայլ։ Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռքբերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում՝ 99.9 հարգի ոսկով։ Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը՝ 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե ժապավենով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերևի մասի երկարությունը՝ 27 մմ, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչեւ ներքևի գագաթը 50 մմ է։ Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։ Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմx10 մմ։ Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը։

Պարգևատրման վիճակագրությունը

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ 2016 թ. փետրվարի 5) մեդալով պարգևատրվել է 230 անձ, որոնցից 53-ը՝ հետմահու։

230 պարգևատրվածներից 227-ը ՀՀ, 3-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Բոլոր 3 օտարերկրյա քաղաքացիները պարգևատրվել են հետմահու։ Պարգևատրված 3 օտարերկրյա քաղաքացիներից 2-ը Հայաստան Արիության Մեդալ: Մեդալի կարգավիճակը, Մեդալով պարգևատրվողները, Պարգևատրման միջնորդությունը  Ռուսաստանի Դաշնության, 1-ը՝ Հայաստան Արիության Մեդալ: Մեդալի կարգավիճակը, Մեդալով պարգևատրվողները, Պարգևատրման միջնորդությունը  Թուրքմենստանի քաղաքացիներ են։

230 պարգևատրվածներից 227-ը տղամարդ են, 3-ը՝ կին։

Ըստ պարգևատրվածների կարգավիճակի պատկերը հետևյալն է.

  • ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ - 140,
  • Ոստիկանության ծառայողներ - 6,
  • Ոստիկանության զորքերի զինծառայողներ - 1,
  • Ազգային անվտանգության մարմինների ծառայողներ - 6,
  • Փրկարարական ծառայողներ - 1,
  • Քրեակատարողական ծառայողներ - 1,
  • Ազատամարտիկներ - 74,
  • Այլ անձինք - 1 (Շավարշ Կարապետյան

Ըստ պարգևատրվածների կոչումների պատկերը հետևյալն է.

  • գեներալ-մայոր - 2,
  • գնդապետ - 30,
  • փոխգնդապետ - 29,
  • մայոր - 14,
  • կապիտան - 9,
  • ավագ լեյտենանտ - 6,
  • լեյտենանտ - 4,
  • ավագ ենթասպա - 2,
  • ենթասպա - 3,
  • ավագ սերժանտ - 1,
  • սերժանտ - 5,
  • կրտսեր սերժանտ - 6,
  • շարքային - 35,
  • ոստիկանության գնդապետ - 1,
  • ոստիկանության փոխգնդապետ - 1,
  • ոստիկանության ավագ ենթասպա - 1,
  • ոստիկանության ենթասպա - 1,
  • ոստիկանության ավագ սերժանտ - 2,
  • փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ - 1,
  • արդարադատության փոխգնդապետ - 1։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 9,
  • 2009 թ. - 28,
  • 2010 թ. - 36,
  • 2011 թ. - 23,
  • 2012 թ. - 21,
  • 2013 թ. - 17,
  • 2014 թ. - 48,
  • 2015 թ. - 28,
  • 2016 թ. փետրվարի 5-ի դրությամբ - 20 անձ։

Արիության մեդալով պարգևատրվածներ

Ծանոթագրություններ

Tags:

Հայաստան Արիության Մեդալ Մեդալի կարգավիճակըՀայաստան Արիության Մեդալ Մեդալով պարգևատրվողներըՀայաստան Արիության Մեդալ Պարգևատրման միջնորդությունըՀայաստան Արիության Մեդալ Կրելու կարգըՀայաստան Արիության Մեդալ Մեդալի նկարագրությունըՀայաստան Արիության Մեդալ Պարգևատրման վիճակագրությունըՀայաստան Արիության Մեդալ Արիության մեդալով պարգևատրվածներՀայաստան Արիության Մեդալ ԾանոթագրություններՀայաստան Արիության ՄեդալՀայաստանՖրեդ Աֆրիկյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀունաստանԿիստաՄայիսյան հերոսամարտերԳորշ արջՉինական մեծ պարիսպԿուղբՊարկինսոնի հիվանդությունԾրագրավորումՀին ՀունաստանՄարսողական համակարգԴաշտանային ցիկլՀայրենական մեծ պատերազմԳուրգեն ՄահարիԳևորգ Մարզպետունի (վեպ)Տիգրան ՄեծՆախադաշտանային համախտանիշՍողոմոն ԹեհլիրյանԱկնեՄատաղԱծխաջրածիններՎահագն ԴավթյանԿոկորդիլոսներՀավասարասրուն սեղանԵրազահանԻբուպրոֆենԱնանիա ՇիրակացիՄակարավանքԳարեգին ՆժդեհՊարի միջազգային օրՄիզուղիների ինֆեկցիաներԱրմեն Տիգրանյան (երգահան)Իգոր ՄուրադյանԷպիլեպսիաBTSԱվարայրի ճակատամարտԱշխարհի բնակչությունԱստվածաշունչՌուսաստանի քաղաքների ցանկՁիթողցոնց տուն-թանգարանՆերարգանդային պարույրԳլխավոր էջԳրիգոր ԼուսավորիչՖրանսիայի քաղաքներԺան Ժորժ ՆովերԼեղապարկՎարդանանց պատերազմԿոտայքի մարզՄետաղՎիտամին CՀանրապետության օրՂազախստանՍիֆիլիսՀարավային ԿորեաՀառիճի վանքՄոնթե ՄելքոնյանԲարորակ ուռուցքներՄարդու աչքՊարագաներԲառակապակցությունԿարմիր կիրակիԱրտաշեսյանների թագավորությունԱղմուկ ականջներումՀայկական առածներ և ասացվածքներԵրաժշտական գործիքներՍիրտՍկառլեթ ՅոհանսոնՄեծ ՀայքԹիթեռներՀայաստանի քաղաքներըՍասունցի ԴավիթԿուսությունԳեղարդՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԴաջվածքՄեծապատիվ մուրացկաններԾաղիկ🡆 More