Ստեփանակերտ, քաղաք Արցախի Հանրապետության կենտրոնական մասում։ Հանդիսանում է երկրի մայրաքաղաքը և բնակչության թվաքանակի ու զբաղեցրած տարածքի տեսակետից խոշորագույն բնակավայրը։ 1991 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջ Ստեփանակերտը վերահսկվում էր ԱՀ-ի կողմից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումից հետո մայրաքաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ և հայաթափվեց։ Այժմ՝ քաղաք-ուրվական։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ստեփանակերտ | |||||
| |||||
Երկիր | Արցախի Հանրապետություն | ||||
Քաղաքապետ | Դավիթ Սարգսյան | ||||
Այլ անվանումներ | Վարարակն (մինչև 1847) (1847-1874) | ||||
Տվյալ կարգավիճակում | 1922 թվականից | ||||
Մակերես | 29,12 կմ² | ||||
ԲԾՄ | 813±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||||
Բնակչություն | 56,6 մարդ (2017) | ||||
Կրոնական կազմ | Քրիստոնեություն | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +374 47 9 և +374 97 | ||||
| |||||
Բնակավայրի պատմական անունը Վարարակն է, որը կիրառվել է մինչև 19-րդ դար։ Արցախում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1923 թվականին, խորհրդային իշխանությունները բնակավայրը վերանվանել են Ստեփանակերտ ի պատիվ Բաքվի կոմունայի ղեկավար, Բաքվի 26 կոմիսարների առաջնորդ, Կովկասի բոլշևիկների առաջնորդ Ստեփան Շահումյանի։ Ներկայում քաղաքը պաշտոնապես կոչվում է Ստեփանակերտ։
Ռուսական կայսրության պաշտոնական փաստաթղթերում 1800-ական թվականների երկրորդ կեսից բնակավայրի տարածքը ներկայացվում էր Մինգրելսկ անունով։
Ադրբեջանցիները քաղաքն անվանում են Խանքենդի։ Խանքենդի անունը սկսվել է օգտագործվել Վարարակն գյուղի (ներկայիս Ստեփանակերտ քաղաքի) տարածքում Ցարական Ռուսաստանի Մինգրելյան Եգերական գնդի տեղակայումից հետո, երբ ռուսների կողմից տարածքին Մինգրելսկ կոչելուն զուգահեռ թուրքերը այն սկսել էին անվանել Խանքենդի։ Այդ բառն առաջացել է Շուշի քաղաքում նստող Ղարաբաղի խանության Մեհտի Ղուլի խանի անունով (տվյալ ժամանակ արդեն Ռուսական կայսրության բանակի գեներալ-մայոր)։ Վերջինը Վարարակն գյուղի տարածքը կապալով վերցրել էր հայ իշխանական Մելիք-Շահնազարյաններ տոհմից և տվել ռուսական զորագնդին, որի հրամանատար Հասան խան Ուցմիևը խանի փեսան էր։
Ստեփանակերտը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասում՝ Արցախի լեռնաշղթայի նախալեռնային գոտու ոչ մեծ հարթության վրա` Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։ Շրջապատված է անտառներով, այգիներով։ Ստեփանակերտը այժմ ունի 25,6 կմ² տարածք։
Ստեփանակերտն ունի մեղմ կլիմայական պայմաններ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -0,2 °C, իսկ հուլիսինը՝ +22,4 °C, օգոստոսինը՝ +22,2 °C։ Մթնոլորտային տեղումները տարեկան միջին հաշվով կազմում են 535 մմ։
Ստեփանակերտի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.7 (40.5) | 5.2 (41.4) | 9.0 (48.2) | 16.1 (61) | 19.5 (67.1) | 24.5 (76.1) | 28.1 (82.6) | 27.1 (80.8) | 23.2 (73.8) | 16.4 (61.5) | 11.4 (52.5) | 7.3 (45.1) | 16.0 (60.8) |
Միջին օրական °C (°F) | 0.0 (32) | 1.0 (33.8) | 3.5 (38.3) | 9.2 (48.6) | 12.8 (55) | 16.0 (60.8) | 20.4 (68.7) | 19.5 (67.1) | 16.0 (60.8) | 10.8 (51.4) | 5.1 (41.2) | 2.4 (36.3) | 9.7 (49.5) |
Միջին ցածր °C (°F) | −2.6 (27.3) | −2.5 (27.5) | 1.1 (34) | 7.0 (44.6) | 11.0 (51.8) | 15.1 (59.2) | 18.4 (65.1) | 17.4 (63.3) | 14.2 (57.6) | 8.7 (47.7) | 4.0 (39.2) | 0.1 (32.2) | 7.7 (45.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 19 (0.75) | 25 (0.98) | 42 (1.65) | 49 (1.93) | 102 (4.02) | 79 (3.11) | 41 (1.61) | 27 (1.06) | 34 (1.34) | 39 (1.54) | 35 (1.38) | 13 (0.51) | 505 (19.88) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 6 | 6 | 10 | 10 | 14 | 10 | 4 | 4 | 6 | 6 | 5 | 4 | 85 |
աղբյուր: NOAA |
Ստեփանակերտը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիներից մեկն է։ Քարե դարի և բրոնզի դարի ժամանակաշրջաններում Ստեփանակերտի տարածքում եղել են մի շարք բնակատեղիներ։ Քաղաքի տարածքում և շրջակայքում հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն ունի նաև Վանի թագավորության ժամանակներով թվագրվող հնագիտական շերտ։ Վարարակն գյուղը, որի հիման վրա ձևավորվել է ներկայիս Ստեփանակերտ քաղաքը, ունի ավելի քան 2000-ամյա պատմություն։
1847 թվականին, երբ տարածաշրջանը անցել էր Ռուսական կայսրության տիրապետության ներքո, Վարարակն գյուղի մոտ է տեղակայվում ռուսական զորագունդը, որի հրամանատարն էր Հասան խան Ուցմիևը։ Զորքի սպասարկման համար շուրջ 60 ընտանիք բնակություն է հաստատում Վարարակն բնակավայրի մոտ։ Այդ տարածքը ռուսական զորքին էր տվել Շուշի քաղաքում նստող Ղարաբաղի խանության Մեհտի Ղուլի խան, ով տվյալ ժամանակ արդեն Ռուսական կայսրության բանակի գեներալ-մայոր։ Վերջինը Վարարակն գյուղի տարածքը կապալով վերցրել էր հայ իշխանական Մելիք-Շահնազարյաններ տոհմից։ Հայտնի է նաև, որ Վարարակնի մոտից ռուսական բանակի հեռանալուց հետո Մելիք-Շահնազարյանների ժառանգները դատաիրավական գործընթաց սկսեցին, որպեսզի իրենց պատկանող տարածքները վերադարձնեն։ Գործընթացը շարունակվեց մինչև 1917 թվականը և դադարեցվեց, քանի որ Ռուսական կայսրությունում տեղի ունեցավ փետրվարյան հեղափոխությունը։
Արցախում խորհրդային կարգերի հաստատման նախօրեին Վարարակն բնակավայրը ավերվել էր թուրքական բանակի ու թաթարական զորքի կողմից։ Այդ ժամանակ, զուգահեռաբար տեղի ունեցան Շուշիի ջարդերը, որի հետևանքով բնակչության հայազգի մեծամասնությունը ենթարկվեց մասսայական կոտորածի, բռնագաղթի և թալանի։
Ստեփանակերտի հատակագծման և կառուցապատման առաջին նախագիծը կազմվել է 1926-ին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Երկրորդ նախագիծը կազմվել է 1938 թվականին՝ ճարտարապետ Սլոբոտյանիկի ղեկավարությամբ և երրորդը՝ 1968-ին՝ ճարտարապետ Բ. Դադաշյանի կողմից՝ պահպանելով Թամանյանի նախնական պլանը։ 2000 թվականին կազմվում է չորրորդ նախագիծը «Հայնախագիծ» ինստիտուտի կողմից (ճարտարապետ՝ Սերգեյ Ամիրաղյան)։ Այս նախագծում ևս պահպանվել է թամանյանական նախագիծը։
Ստեփանակերտ քաղաքի տարածքում եղել են տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններ, որոնք թվագրվում են քարեդարով, բրոնզեդարով, վաղ միջնադարով, միջնադարով և ավելի ուշ ժամանակաշրջաններով։ Հայտնաբերվել են տարբեր դարերով թվագրվող բնակատեղիներ (գյուղատեղիներ), տասնյակ եկեղեցիներ, կամուրջներ, հազարավոր խաչքարեր և տապանաքարեր։
Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Ստեփանակերտ քաղաքի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝
Տարի | 2008 | 2009 | 2010 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 50984 | 51611 | 52310 | 54100 | 54700 | 55400 | 55800 | 56600 |
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Մարկո Սուչիի՝ Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ է մնացել։
Ստեփանակերտը Արցախի Հանրապետության խոշոր քաղաքն է և միաժամանակ մայրաքաղաքը։ Բացի քաղաքային իշխանություններից ու հաստատություններից, այստեղ են կենտրոնացված երկրի պետական բարձրագույն մարմինները, գիտակրթական և մշակութային բազմաթիվ հաստատություններ, բազմաթիվ կազմակերպությունների գլխավոր գրասենյակներ։ Մասնավորապես Ստեփանակերտում է գտնվում Արցախի Հանրապետության նախագահի նստավայրն է, Ազգային ժողովը, Կառավարությունը, բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները։
Ստեփանակերտը Արցախի կրթության, մշակութային կարևոր կենտրոնն է։ 1920-ական թվականներին այստեղ բացվել է գյուղատնտեսական տեխնիկում, իսկ 1940-ական թվականներին՝ երկամյա ուսուցչական ինստիտուտ, որը կարճ ժամանակից հետո փակվել է։ 1970-ական թվականներին բացվել էր մանկավարժական ինստիտուտ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական բաժանմունքներով։ Այստեղ մինչև 1993 թվականը գործում էին Կիրովականի մանկավարժական և Երևանի ճարտարագիտական համալսարանների մասնաճյուղերը, որոնց հիման վրա կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական համալսարանը (այժմ՝ Արցախի Պետական Համալսարանը)։ 2015 թվականի դրությամբ՝ մայրաքաղաքում գործում է 2 պետական և 3 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն։ Պետական բուհերն են.
Ոչ պետական բուհերն են.
Կա նաև 4 ուսումնարան.
Ստեփանակերտում գործում է 12 հանրակրթական դպրոց՝ 6 747 աշակերտով, ինչպես նաև Ստեփանակերտի «Կոմիտասի անվան երաժշտական դպրոց» և «Գյուրջյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ները։ Համայնքն ունի 5 հիմնական մանկապարտեզ՝ 3 պետական, 1 Հայ ավետարանչական ընկերության և 1 «Սոսե» Հայ օգնության միության։ Բացի դրանցից, գործում են մասնավոր մի շարք մանկապարտեզներ։ Ընդհանուր առմամբ, 1313 երեխա է հաճախում Ստեփանակերտի մանկապարտեզներ։
1924 թվականին բացվել է ներկայիս Ստեփանակերտի հանրապետական գրադարանը։ Բացի դրանից, մասսայական մի շարք գրադարաններ են գործում նաև քաղաքի տարբեր մասերում։
Մայրաքաղաքի մշակութային օջախների շարքում իր կարևոր դերն ունի պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են Արցախ-Ղարաբաղ աշխարհի հնագույն հայկական տնտեսական, մշակութային կյանքին, պատմությանը վերաբերող, մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ցուցանմուշներ։
Ստեփանակերտում գործում են առողջապահական մի շարք հաստատություններ, որոնք սպասարկում են թե՛ մայրաքաղաքի և թե՛ ողջ հանրապետության բնակչությանը։ Հաստատությունների ցանկը հետևյալն է՝
Քաղաքի տարածքում գործում են ատամնաբուժական մի շարք մասնավոր փոքր կենտրոններ և կլինիկաներ ևս։
Արցախի մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը (հիմնադրվել է 1932 թվականին)։ Ավելորդ չէ նշել, որ ադրբեջանական տիրապետության տարիներին հայկական մարզի միակ պետական դրամատիկական թատրոնի խաղացանկից գրեթե լրիվ հանվել էին հայ ժողովրդի պատմությանը, կյանքին վերաբերող գործերի բեմադրությունները։ Նույնիսկ թատրոնի ցուցանակից հանվել էր հայկական բառը։ Այժմ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը նոր վերելք է ապրում, ամուր կապեր է ստեղծել Երևանի թատերական օջախների հետ։
Քաղաքի ու ամբողջ երկրամասի կյանքում 1959 թվականից յուրահատուկ դեր է խաղում հայկական երգի ու պարի պետական համույթը, որը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում նաև Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում։
Այժմ Ստեփանակերտի ռադիոհանգույցը և հեռուստատեսությունը ամեն օր հայերենով հաղորդումներ է տալիս քաղաքի ու հանրապետության բնակչության համար։ 1960-ական թվականներից այստեղ ընդունվել են նաև հեռուստահաղորդումներ, բայց, ցավոք, մինչև 1988 թվականը՝ միայն ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով։ Ոչ միայն ԼՂԻՄ հայկական բոլոր բնակավայրերը, այլև մարզային կենտրոն Ստեփանակերտը հնարավորություն չունեին դիտելու և լսելու հայկական հեռուստատեսության հաղորդումները։ Արցախյան շարժման հետ կապված, մարզի հայության միահամուռ պահանջով, 1988 թվականի մայիսի սկզբից Ստեփանակերտը ոչ միայն ընդունում է հայկական հեռուստահաղորդումները, այլև հայ մասնագետների աջակցությամբ այստեղ կազմակերպվեցին տեղական հեռուստահաղորդումներ։ Այժմ Ստեփանակերտում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստահաղորդումների կենտրոնը։
Ստեփանակերտը ավտոճանապարհների կարևոր հանգույց է։ Այստեղից սկսվում են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Ջերմուկ-Երևան, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի ավտոճանապարհները։ Խորհրդային տարիներին Ստեփանակերտը երկաթգծով կապված էր Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղու Եվլախ կայարանի հետ։
Ստեփանակերտի հասարակական տրանսպորտը ներկայացված է «Գազել», «Մերսեդես», «Հյոնդայ Քանթրի» և «Բոգդան» ավտոբուսներով, որոնց ավտոպարկը միշտ լրացնում են նոր ավտոմեքենաներ։ Անխափան է գործում Հայաստանի հետ ավտոմոբիլային տրանսպորտը։
Ունի օդանավակայան, որը խորհրդային տարիներին օդային գծերով կապված էր Երևանի, Թբիլիսիի, Գյումրիի և Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների հետ։ Օդանավակայանը 1988-1994 թթ. Ադրբեջանի բարբարոսների կողմից հիմնահատակ ավերվել է։
Հետպատերազմյան ողջ շրջանում օդանավակայնը գործել է ուղղաթիռով թռիչքների համար։ Վերջին տարիներին Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցվել է և այժմ ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող բոլոր պայմանները, սակայն ինքնաթիռով թռիչքներ դեռևս չեն իրականացվում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանակերտ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ստեփանակերտ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.