Եդիքուլե

Եդիքուլե ամրոց (թուրքերեն՝ Yedikule Hisarı կամ Yedikule Zindanları; նշանակում է` Յոթ աշտարականոց պալատ), օսմանյան ժամանակաշրջանի ռազմական կառույց, որը գտնվում է Ստամբուլի պատմական հատվածում` Ֆաթիհ թաղամասում։ Կառուցվել է 1458 թվականին Մեհմեդ II Ֆաթիհի հրամանով։ Կառուցված է Կոստանդնուպոլսի պարիսպների վրա։ Կառուցելիս «Ոսկե դարպասներին» ավելացրել են երեք նոր աշտարակներ, արդյունքում աշտարակների թիվը դարձել է յոթ, ինչի համար ամրոցը անվանում են Եդիքուլե։ Թուրքերենում եդի նշանակում է յոթ։ Օսմանյան սուլթանները Եդիքուլեում են պահել պետական գանձարանը և արխիվները։ Այստեղ էին պահվում սուլթանի քաղաքական ընդիմախոսները, ինչպես նաև օտարերկրյա գերիները։ Որոշ ժամանակ այստեղ են պահվել նաև Պյոտր Տոլստոյը և Յակով Բուլգակովը։ Նրանցից որոշները, ամրոցում բանտարկված տարիներին, տրվել են գրական կյանքին` ստեղծելով գրական գոհարներ։ Օրինակ, Ֆրանսուա Պուկվիլը, ով պահվել է Եդիքուլեում 1799- 1801 թվականներին, նշում էր, որ Եդիքուլեն և Ստամբուլը դարձել են իր ներշնչանքի աղբյուրը։ Նրանք հնարավորություն են ունեցել նաև մշտական կապի մեջ գտնվելու իրենց կառավարությունների հետ։ Դրա հետ մեկտեղ Եդիքուլեում գլխատվել մեծ քանակությամբ վեզիրներ, Տրապիզոնի կայսրության վերջին կայսր Դավիթը, Վալախիայի առաջնորդ Կոնստանտին Բրինկովյանին և Մոլդովայի իշխան Միրոն Մոգիլան Բարնովսկին։ Ամրոցի ներսում` կենտրոնական հատվածում կա մզկիթ` շատրվանով։ 1830-ական թվականներից Եդիքուլեն դադարեց օգտագործվել որպես զնդան։ Զորանոցները դուրս բերվեցին, իսկ այստեղ կառուցվեց դպրոց։ 1895 թվականին Եդիքուլեն դարձավ թանգարան։

Եդիքուլե
Եդիքուլե
Yedikule Zindanları
Եդիքուլե
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորՖաթիհ
ԵրկիրԹուրքիա
Կառուցված1458
ԿառուցողՄեհմեդ II
ՊատվիրողՄուհամմեդ II
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Կապված անձինքՄեհմեդ II
HGЯO
Եդիքուլե Yedikule Fortress Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Tags:

145818301895ԹուրքերենԿոստանդնուպոլսի պարիսպներՄեհմեդ IIՄոլդովաՍտամբուլՎալախիաՎեզիրՏրապիզոնի կայսրությունՕսմաններՖաթիհ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տիգրան ՊետրոսյանՀրայր ԴժոխքԲեզոարյան այծCOVID-19 համավարակԳլխուղեղի բորբոքումԹութքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱճի հորմոնՏողադարձԴավիթ ԲեկՆյարդային համակարգՕսմանյան կայսրությունԳլաուկոմաՄարդ բանականՀաղորդակցային գործընթացՄակերեսԱյրին (նորավեպ)ԵրիկամՓոխպատվաստագիտությունԿառլես ՊուչդեմոնՏրիպոֆոբիաՀայկական լեռնաշխարհՈսկիԶատիկը ՀայաստանումՇիզոֆրենիաԱրաբոՇավարշ ԿարապետյանՎահե ՇահվերդյանՀռոմեական կայսրությունԱվագ շաբաթԵրաժշտությունՎարդանանց պատերազմՍևանի իշխանՊրոլակտինՕվկիանոսՀարավային ԿորեաՄշակույթՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)ԿուսաթաղանթԼեյկոցիտԴեղանյութերԲնական թիվԳնաճԿանադաԱշոտ ՆավասարդյանՍաուդյան ԱրաբիաՕգյուստ ՇառլուաԿենդանակերպի նշաններԱնգլերենի այբուբենԱնահիտՊարզ թիվՁայնՄակբայՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՄիջատներԲարորակ ուռուցքներԲառակապակցությունՀին աստվածներ (դրամա)ԲացահայտիչԱլեքսանդր ՄակեդոնացիՄարքեթինգԳենդերային ինքնությունԴաշտանային ցիկլԹակուբոկու ԻսիկավաՀակոբ ՊարոնյանԱզատի ջրամբարՈղնաշարՍյունիքի մարզԱնհանգիստ ոտքերի համախտանիշՊարույր ՍևակՄխիթարյան միաբանությունՀերպեսՔիմիաԻսլամ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգ🡆 More