Գրան Կանարիա

Գրան Կանարիա (իսպ.՝ Gran Canaria), երկրորդ ամենահայտնի կղզին Կանարյան կղզիներում, Աֆրիկյան կղզեխմբում, որն Իսպանիայի մասն է կազմում։ Ունի 847830 բնակչություն (2015 թվականի տվյալներով), ինչը կազմում է մոտավորապես կղզեխմբի բնակչության 40%-ը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափից 150 կիլոմետր հեռու և 1350 կիլոմետր հեռու Եվրոպայից։ Ընդգրկում է 1560 քառ.

կմ տարածք, և ամենաբարձր կետը Պիկո դե լաս Նիևես հրաբխային ծագում ունեցող լեռն է՝ 1956 մ բարձրությամբ։

Գրան Կանարիա
Գրան Կանարիա
Գրան Կանարիա
Տեսակկղզի և տուրիստական վայր
ԵրկիրԳրան Կանարիա Իսպանիա
Վարչատարածքային միավորԼաս Պալմաս
ՎայրԱտլանտյան օվկիանոս
Մասն էԿանարյան կղզիներ
Մակերես1560 կմ²
Ամենաբարձր կետըPico de las Nieves?
Բնակչություն851 231 մարդ (2019)

Գրան Կանարիայում բնակվում էին հիմնականում գուանչիներ, ովքեր այստեղ ապրել են դեռևս մ.թ.ա 500 թվականին։ Կղզին կոչվել է Թամարան կամ Քաջերի երկիր։ Ավելի քան մեկ դար շարունակ եվրոպացիների արշավանքներից և հարձակումներից հետո, կղզին նվաճվեց 1483 թվականի ապրիլի 29-ին, Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի աջակությամբ, որը կարևոր քայլ էր Իսպանիայի միավորելու համար։

Մայրաքաղաքը Լաս Պալմաս դե Գրան Կանարիան է, որը հիմնադրվել է 1478 թվականի հունիսի 24-ին, այդ ժամանակ որպես՝ Real de Las Palmas, Խուան Ռեխոնի կողմից։ Վերջինս եղել է Կաստիլիական բանակի ղեկավարը։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսը խարիսխ գցեց Լաս Պալմասի նավահանգստում, դեպի Ամերիկա իր առաջին ճամփորդության ժամանակ։ Լաս Պալմաս դե Գրան Կանարիան Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի հետ միասին Կանարյան կղզիներ ինքնավար համայնքների մայրաքաղաքն են։

Աշխարհագրություն

Գրան Կանարիան տեղակայված է Տեներիֆեից հարավ-արևելք և Ֆուերտեվենտուրայից արևմուտք։ Կղզին ունի հրաբխային ծագում։ Մակերեսը 1,560 քառ․ կմ է, իսկ ամենաբարձր կետը՝ Պիկո դե Լաս Նիևեսը, 1949 մետր է։ Այն ունի շրջանաձև տեսք՝ 50 մետր տրամագծով։

Կլիմա

Պատկեր:Playa del Ingles, Gran Canaria (5698236817).jpg

Գրան Կանարիան ընկած է պասսատների շրջանում, որոնք թափանցում են Հյուսիսային կիսագնդից։ Այն հայտնի է իր բազմազան միկրոկլիմաներով։ Ընդհանրապես, ձմռանը ցերեկը միջին ջերմաստիճանը բարձրանում է 20 °C (68 °F), ամռանը` 26 °C (79 °F)։ Ջերմաստիճանի անկում նկատվել է ձմռանը, բայց 10 °C-ից ցածր։ Ներքին կլիման մեղմ է, մինչդեռ լեռնային տարածքներում հազվադեպ զգալի են ցրտահարություններ և ձյունը։ Տարեկան տեղումների քանակը 228 մմ է, և այդ ամենը լինում է ցուրտ ամիսներին, հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին սովորաբար չի անձրևում։ Ամառներն այնուամենայնիվ արևոտ են, և կղզու հարավն ամենաբարենպաստն է։

Սպորտ

Գրան Կանարիան հանդես է գալիս Գռան-Կանարիա բասկետբոլային ակումբով և Իսպանիայի ACB լիգայով։ Կղզին նաև Լա Լիգայի Լաս Պալմաս ՖԱ ֆուտբոլային ակումբի «տունն» է։

Տուրիզմ

Կղզին ունի 32 բնապահպանական տարածքներ, աչքի ընկնողներն են Նուբլոյի գյուղական զբոսայգին, Թամադաբան, և այլն։ 2014 թվականին տարեկան այցելուների թիվը կազմել է 3,6 մլն մարդ (որից 450.000 իսպանացիներ են)։ Շրջագայության մեծ մասը լինում է կղզու հարավային մասում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրան Կանարիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրան Կանարիա» հոդվածին։

Tags:

Գրան Կանարիա ԱշխարհագրությունԳրան Կանարիա ԿլիմաԳրան Կանարիա ՍպորտԳրան Կանարիա ՏուրիզմԳրան Կանարիա ՊատկերասրահԳրան Կանարիա ԾանոթագրություններԳրան Կանարիա Արտաքին հղումներԳրան ԿանարիաԱտլանտյան օվկիանոսԱֆրիկաԵվրոպաԻսպաներենԻսպանիաԿանարյան կղզիներԿղզեխումբ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խոր ՎիրապՎիտամին B12 անբավարարությունԽուստուփՊարագաներՍևանա լիճՍննդային շղթաԺողովրդավարությունԻտալիաԳենետիկ հիվանդություններԱնտանտՎիտամին AԷպիլեպսիաՀատակումԲջիջԳեղարդի վանքՕլիմպիական խաղերԿուսաթաղանթՄիզուղիների ինֆեկցիաներՀնձանԱրմավիրՎբեթՆախադասությունԵրևանի պետական համալսարանՊյութագորասի թեորեմՊրիզմաԵրաժշտությունՄխիթար ՍպարապետԷջմիածնի Մայր ՏաճարՀայոց ցեղասպանության ճանաչումՊեպոՇաղկապենաբորբԲառարանՀաղթանակի օրՀայկյան տոմարԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿառլես ՊուչդեմոնԼյուդվիգ վան ԲեթհովենՁգողականությունՀղիություն (մարդ)Բնության պահպանությունԷվոլյուցիաԿարմրուկՆեպտունoginhԱՄՆ-ի նախագահների ցանկՍինգապուրՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԲույսերԼիտրՔիմիական ռեակցիաներԲուլինգԳևորգ ԷմինՄեղրԱրգանդի միոմաՉակերտներԽորանարդԵրաժշտական գործիքներՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՁայնավորներՊղինձՏորք ԱնգեղՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՏողադարձԽՍՀՄ փլուզումՍեռական հարաբերությունԴավիթ ԱնանյանԱծական անունԱրտաշես Ա ԲարեպաշտԴավիթ ՄուրադյանՍեռական բազմացումԹթվածինՄեղուներՇախմատԱրծիվներ🡆 More