Գոթարդի Հիմնամակարդակ Թունել

Գոթարդի հիմնամակարդակ թունել (GBT; գերմ.՝ Gotthard-Basistunnel, իտալ.՝ Galleria di base del San Gottardo, ռոմանշ.՝ Tunnel da basa dal Son Gottard), Ալպերը հատող երկաթուղային թունել Շվեյցարիայում։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի1-ին, իսկ ամբողջ կարողությամբ սկսել է շահագործվել այդ նույն տարվա դեկտեմբերի 11-ից։

Գոթարդի հիմնամակարդակ թունել
Գոթարդի Հիմնամակարդակ Թունել
Տեսակhigh-speed railway tunnel?, transport megaproject? և base tunnel?
ԵրկիրԳոթարդի Հիմնամակարդակ Թունել Շվեյցարիա
ՎարչատարածքՈւրի
Երկարություն57,09 կմ
Մասն էAlpTransit
Կրում էGotthard railway?
Վերջնական կետErstfeld?, Biasca railway station? և Altdorf railway station?
Անվանված էՍեն Գոթարդ

Հակիրճ տեղեկատվություն

Ունենալով 57,09 գծային կիլոմետր երկարություն՝ համարվում է աշխարհի ամենաերկար երկաթուղային ու ամենախոր տրանսպորտային թունելը, ինչպես նաև Ալպերը հատող առաջին հարթ ու ցածրամակարդակ թունելը, ինչի շնորհիվ գնացքները թունել մուտք գործելիս և նրա ներսում ստիպված չեն լինում նվազեցնելու իրենց արագությունը։ Գտնվում է Գոթարդի լեռնանցքի առանցքի կենտրոնում և շվեյցարական Ուրի ու Տիչինո կանտոններն իրար կապող երրորդ թունելն է՝ 19-րդ դարի վերջին շահագործման հանձնված 15 կիլոմետրանոց Գոթարդի թունելից և տասնամյակներ անց դրան հաջորդած ավտոխճուղային թունելից հետո։

Նոր թունելը հնարավորություն է ընձեռում գործածելու ճեպընթաց մարդատար և ծանրաքարշ բեռնատար գնացքաշարժակազմեր։

Նրա գլխավոր նպատակն է մեծացնել Ալպյան արգելապատնեշը հատող տեղական տրանսպորտի և առանձնապես՝ բեռնատար տրանսպորտի կարողությունները և բեռնափոխադրումների ծավալի մեջ կտրուկ ավելացնել երկաթուղային տրանսպորտի մասնաբաժինը՝ համապատասխան չափով նվազեցնելով ավտոտրանսպորտի մասնաբաժինը, դրանով իսկ մեծապես պակասեցնել շրջակա միջավայրին բեռնատար ավտոտրանսպորտի հասցրած վնասն ու ավտովթարների քանակը։ Նոր թունելն ապահովում է առավել արագ հաղորդակցություն Տիչինոյի ու Շվեյցարիայի մնացած մասի, ինչպես նաև՝ Եվրոպայի հյուսիսի ու հարավի միջև. ճեպընթաց գնացքներով Բազել/Ցյուրիխ–Լուգանո–Միլան ճանապարհորդության վրա ծախսվող ժամանակը կրճատվել է շուրջ մեկ ժամով, Լյուցեռնից Բելինցոնա ճանապարհորդությունը՝ մոտավորապես 45 րոպեով։

Այն բանից հետո, երբ շվեյցարացի ընտրողների 64 տոկոսը 1992 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ հավանություն տվեց Ալպերով նոր երկաթուղու անցկացման նախագծին, 1996 թվականին սկսվեցին հետազոտական առաջին աշխատանքները։ Շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց 1999 թվականի նոյեմբերի 4-ին, Ամստեգում։ Հորատման գործողություններն արևելյան հատվածում ավարտվեցին 2010 թվականի հոկտեմբերի 15-ին, և դրանց հեռուստատեսային հրատապ ուղիղ եթերով հետևում էին շվեյցարացի հեռուստադիտողները։ Այդ նույնը տեղի ունեցավ հաջորդ տարվա մարտի 23-ին, երբ արևմտյան թունելում նույնպես ավարտվեցին հորատման աշխատանքները։ Շինարարության համար պատասխանատու AlpTransit Gotthard AG ընկերությունը ծրագրել էր թունելը լիարժեք, ողջ կարողությամբ շահագործման նպատակով Շվեյցարական դաշնային երկաթուղուն հանձնել 2016 թվականի դեկտեմբերին, բայց 2014 թվականի փետրվարի 4-ին շահագործման հանձնման ժամկետը փոխվեց՝ դառնալով 2016 թվականի հունիսի 5-ը, միաժամանակ AlpTransit-ի պաշտոնական կայքէջում տրվեց մեկնարկը 850-օրյա օրացուցային ետհաշվարկի, որի ավարտը պիտի համընկներ թունելի պաշտոնական բացման հետ։ 1998 թվականին նախատեսվել էր նախագծի իրականացման վրա ծախսել 6.323 միլիարդ շվեյցարական ֆրանկ, իսկ 2015 թվականի դեկտեմբերին, վերահաշվարկից հետո, ծախսը նախատեսվեց հասցնել 9.560 միլիարդ շվեյցարական ֆրանկի։ Թունելի շինարարության ընթացքում զոհվել է ինը մարդ։

Թվեր և փաստեր

  • Երկարությունը. արևմտյան թունելինը՝ 56 978 մ, արևելյանինը՝ 57 091 м.
  • Ամբողջ երկարությունը՝ ներառյալ ծառայողական և հետիոտն անցումները — 153,4 կմ
  • Հանված լեռնային ապարների ընդհանուր ծավալը - 24 միլիոն տոննա (13,3 միլիոն մ³, որ հավասար է Գիզայի հինգ բուրգի
  • Հորատանցման առավելագույն արագությունը (իդեալական պայմաններում) — օրական 25—30 մետր
  • Թունելի շինարարության սկիզբը - 1993 թ.
  • Փորձարկումների իրականացումը - 2015 թ.
  • Շինարարության ավարտը - 2016 թվականի հունիս
  • Շահագործման հանձնումը - 2016 թվականի դեկտեմբեր
  • Ամբողջ արժեքը - 12 միլիարդ ամերիկյան դոլար.
  • Գնացքների անցման հաճախականությունը - օրական 260 բեռնատար և 65 ուղևորատար գնացք

Պատկերասրահ

Տես նաև

Սեն Գոթարդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գոթարդի Հիմնամակարդակ Թունել 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
    Տեսանյութեր
Գոթարդի Հիմնամակարդակ Թունել Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթարդի հիմնամակարդակ թունել» հոդվածին։

Tags:

Գոթարդի Հիմնամակարդակ Թունել Հակիրճ տեղեկատվությունԳոթարդի Հիմնամակարդակ Թունել Թվեր և փաստերԳոթարդի Հիմնամակարդակ Թունել ՊատկերասրահԳոթարդի Հիմնամակարդակ Թունել Տես նաևԳոթարդի Հիմնամակարդակ Թունել ԾանոթագրություններԳոթարդի Հիմնամակարդակ Թունել Արտաքին հղումներԳոթարդի Հիմնամակարդակ Թունել2016 թվականԱլպերԳերմաներենԴեկտեմբերի 11ԵրկաթուղիԻտալերենՇվեյցարիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀատկացուցիչՎիլհելմ ՍտեյնիցՎարդանանք (պատմավեպ)Թոմաս ԷդիսոնՍյունիքի մարզՍտեփանավանի դենդրոպարկՄետաղԱրտույտների ագարակըՎարդան Ղուկասյան (Դոգ)Որոտանի կիրճՊարբերական աղյուսակԾաղկած փշալարերՎահանագեղձՊարագաներԱրցախյան ազատամարտՏիգրան ՊետրոսյանԲրոնխիալ ասթմաՀայաստանի ՍահմանադրությունՄիջին ականջի բորբոքումԿրծքավանդակի ցավՀայաստանի առաջին հանրապետությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄեծ Հայքի նահանգների ցանկԳերմանիաԻրանՓողԽատուտիկ սովորականՔարՖաշիզմԲույսերԿոտորակ (մաթեմատիկա)Հայաստանի Կարմիր գիրքԶվարթնոցի տաճարԻմ անունն Արամ էԵվրասիական տնտեսական միությունՆորավանքԿիլիկիայի հայկական թագավորությունԽոր ՎիրապԱլբերտ ԱյնշտայնՆախադասության գլխավոր անդամներՎբեթԱնահիտ ՊարսամյանՇնչառությունՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունoginhԵրիկամաքարային հիվանդությունԼևոն Տեր-ՊետրոսյանԿիրանց (Տավուշի մարզ)ԿանադաԶուգահեռագիծԲագրատ ԳալստանյանԳյումրիՄուսա լեռան քառասուն օրըԴիկլոֆենակՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Պոլ ՄորֆիԱղբյուր ՍերոբՍասունցի ԴավիթՔրիստափոր ԿոլումբոսԴաշտանային ցիկլՈւրբաթագիրքՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄանուշակԾաղիկՍակավարյունությունԽոսրովի անտառ պետական արգելոցԼեոնիդ ԱզգալդյանԵրվանդունիների թագավորությունՆշիկաբորբՄուշեղ ԳալշոյանԾաղկեվանք (Արա լեռ)Հին աստվածներ (դրամա)Ցրված սկլերոզՌուբեն ՍևակՈսկեպարՍատուրն (մոլորակ)🡆 More