Գնդապետ

Գնդապետ (գունդ և պետ բառերից - գնդի պետ, գնդի հրամանատար), աշխարհի երկրների մեծ մասի զինված ուժերի և այլ ուժային գերատեսչությունների սպայական և հրամանատարական կազմի ներկայացուցիչներին շնորհվող ռազմական կոչում, ռազմական աստիճան, ռազմական պաշտոն։

Տերմինի բացատրությունը

Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» հիմնարար բառարանի՝ գնդապետը բացատրվում է որպես՝ «պետ գնդի զօրուն, զօրապետ միոյ գնդի։»: Ընդ որում, մեջբերելով ԺԴ դարի հայ քերական Հովհաննես Երզնկացի Ծործորեցու համապատասխան նախադասությունը, ցուցյ է տրվում, որ ՙԳնդապետ՚ ռազմական կոչումը գտնվել է ՙՍպարապետ՚ ռազմական կոչումից ներքև, և ՙհազարապետ՞ ռազմական կոչումից վերև․ «սպարապետ, գնդապետ, հազարապետ»։

Տերմինի կիրառումը տարբեր երկրներում

Գնդապետները զանազան երկրներում կոչվում են հետևյալ կերպ.

  • Բուլղարիայի զինված ուժերում՝ պոլկովնիկ, полковник,
  • Չեխիայի զինված ուժերում և Սլովակիայի զինված ուժերում՝ պլուկովնիկ, plukovnik,
  • Լեհաստանի զինված ուժերում՝ պուլկովնիկ, pułkownik,
  • Գերմանիայի (Պրուսիայի), Ավստրիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Նորվեգիայի և այլ պետությունների զինված ուժերում, որոնք որպես հիմք վերցրել են ռազմական գործի պրուսական մոդելը, - օբերսթ, Oberst,
  • Շվեդիայի զինված ուժերում՝ էովերսթե, överste (полковник) և էովերսթե ավ 1-ա գրադեն, överste av 1-a graden (1-ին դասի գնդապետ),
  • Մեծ Բրիտանիայի զինված ուժերում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Պակիստանի, Հնդկաստանի և այլ երկրների զինված ուժերում, որոնք որպես հիմք են վերցրել ռազմական գործի անգլոսաքսոնական մոդելը՝ քըընել կամ քոլոնել, colonel,
  • Իտալիայի զինված ուժերում՝ կոլոնելլո, colonnello,
  • Իսպանիայի զինված ուժերում և այլ իսպանալեզու պետությունների զինված ուժերում՝ կորոնել, coronel,
  • Իսրայելի զինված ուժերում՝ ալուֆ միշնե, aluf mishneh, алуф мишне (եբրայերեն՝ אלוף משנה‎),
  • Թուրքիայի զինված ուժերում՝ ալբայ, albay:

Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք այլ պետությունների զինված ուժերում արդի ժամանակաշրջանում «Գնդապետ» զինվորական կոչումը շնորհվում է Պաշտպանության նախարարի հրամանով։

Համաձայն Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի՝ Գնդապետ կոչում ստացած զինծառայողները դասվում են ավագ սպայական կազմի շարքում։

Գնդապետները սովորաբար գլխավորում են գնդերը (զորագնդերը), սակայն հաճախ կարող են նշանակվել նաև բրիգադի, և նույնիսկ դիվիզիայի հրամանատարի պաշտոնին, իսկ որոշ բանակներում՝ նաև բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնին։

Պատկերասրահ

Տարբեր ժամանակաշրջանների գնդապետներ, 18-20-րդ դարեր
Ռուսաստանյան կայսրություն. կարաբինյորների զորքերի գնդապետ (1793)
Ռուսաստանի կայսերական լեյբ-գվարդիայի (արքայական թիկնազորի) գնդապետ Ե. Վ. Դավիդովը. 19-րդ դարի սկիզբ
Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II Ռոմանովը՝ լեյբ-գվարդիայի գնդապետի համազգեստով. 1896 թվական
Գնդապետ Ժեբրակ-Ռուսանովիչ Ա., Ռուսաստանի կայսերական բանակ, 1910-ական թվականներ
Գնդապետ Ն.Ա.Պոպով, ԽՍՀՄ 12-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետ, 1930-ական թվականների կես
Խորհրդային բանակի գնդապետներ, հրետանային զորքեր, մոտ 1980 թվական

Ծանոթագրություններ

Գնդապետ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնդապետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 138 Գնդապետ 

Tags:

Գնդապետ Տերմինի բացատրությունըԳնդապետ Տերմինի կիրառումը տարբեր երկրներումԳնդապետ ՊատկերասրահԳնդապետ ԾանոթագրություններԳնդապետԶորագունդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳինիՈրոշիչՃապոնիաՏուն ջրվեժի վերևումՀապավումԵրկրորդ համաշխարհային պատերազմՎինսենթ վան ԳոգՀայերենի կետադրությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԼիպոմաԱրգիշտի ԱԱլերգիաԶատկի ավանդույթներԱրատտաԵռանկյունԳորշ արջԼուսինե ԿիրակոսյանՀայաստանի կենտրոնական բանկԱրգենտինաՀեշտոցի սնկային վարակՍպիտակ ձին (պատմվածք)Հաղարծնի վանքԽոյ (կենդանակերպի նշան)Հղիություն (մարդ)Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՁեռնաշարժությունԳենետիկաՄոտիվացիաՎիտամին DՆԱՏՕՋրծաղիկԻսլամԵրևանի պատմությունԱրյունՍասնա ծռերԲնավորությունՊապ թագավորԱրագիլներԱմոթույքԿունիլինգուսԶինվորական կոչումներՄինաս ԱվետիսյանՎիտամին CԱրարատՅուԹյուբԽմելու ջուրԲարդ համադասական նախադասությունՇագանակագեղձՍոցիալական մեդիա մարքեթինգՀովհաննես ԹումանյանՖեյսբուքՎլադիմիր ԳասպարյանԱղավնիներՀայաստանի զինանշանՕրգանական միացություններԱնթառամՄԻԱՎՎիտամին D-ի անբավարարությունՎերաբերական (խոսքի մաս)ԿուսակցությունՊապ թեստԿանդիդոզՀարցական նշանՍյունիքի մարզՀայկական մշակույթՀայաստանի Կարմիր գիրքՋոնի ԴեփԺենգյալով հացՄայիսյան հերոսամարտերԱրտաշատԱրգանդՍաղմոսավանքՄխիթար Գոշ🡆 More