Բրետ Իստոն Էլլիս

Բրետ Իստոն Էլլիս (անգլ.՝ Bret Easton Ellisմարտի 7, 1964(1964-03-07), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի գրող։

Բրետ Իստոն Էլլիս
անգլ.՝ Bret Easton Ellis
Բրետ Իստոն Էլլիս
Ծնվել էմարտի 7, 1964(1964-03-07)[…] (60 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան, պոդքաստեր, լրագրող, վիպասան և գործադիր պրոդյուսեր
ՔաղաքացիությունԲրետ Իստոն Էլլիս ԱՄՆ
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ (1986) և Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց
Ժանրերերգիծանք
Ուշագրավ աշխատանքներLess Than Zero? և American Psycho?
Изображение автографа
Կայքrandomhouse.com/kvpa/eastonellis/
Բրետ Իստոն Էլլիս Bret Easton Ellis Վիքիպահեստում

Կենսագրություն

Բրետ Իստոն Էլլիսը ծնվել է 1964 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Հայրը` Ռոբերտ Մարտին Էլլիսը, կառուցապատող էր (a property developer), մայրը` Դեյլ Էլլիսը, տնային տնտեսուհի էր։ Նրանք ամուսնալուծվում են 1982 թվականին՝ տղայի` քոլեջ ընդունվելուց շատ չանցած։ Մինչև տասնութ տարեկանը տղան հաճախ է բռնության ենթարկվում հոր կողմից, որը լուրջ խնդիրներ ուներ ալկոհոլի հետ։ Ռոբերտ Էլլիսը մահանում է 1992 թվականին՝ այդպես էլ չհաշտվելով որդու հետ։ Նրանց բարդ հարաբերությունները հետագայում արտացոլվում են Բրետ Իստոն Էլլիսի ստեղծագործություններում. մասնավորապես, ամենահայտնի հերոսի` Պատրիկ Բեյտմանի կերպարն ստեղծելիս նա իբրև նախատիպ օգտագործում է իր հոր անձը (թեև հետո ավելի ուշ կայացած հարցազրույցի ժամանակ Էլլիսը դա կհամարի իր կողմից բացարձակ սուտ, որը ծնվել է իր դժկամությունից` խոստովանելու, որ մեծ մասով Բեյտմանին կրկնօրինակել է հենց իրենից): Ոչ պակաս իրարամերժ պատասխաններ է տալիս Էլլիսը տարբեր ժամանակներում իր կենսագրությանը, մասնավորապես անձնական կյանքին վերաբերող տարբեր հարցերին։ Այսպես օրինակ. մի հարցազրույցի ժամանակ խոսելով իր կյանքում Մայքլ Կապլանի նշանակալի դերի մասին` որպես ընկեր և սիրեկան, որի մահը ծառայեց իբրև կատալիզատոր` ավարտելու համար «Լունապարկ» վեպը, մի ուրիշ անգամ հայտարարում է, որ Մայքը կմեռներ ևս մեկ անգամ, եթե իր և Բրետի մասին լսեր «սիրեկան» բառը, չնայած նաև խոստովանում է տարիների հետ ուժգնացող «անորոշ սեռականությունը» (անգլ.` "indeterminate sexuality") և «ցանցի երկու կողմերում խաղալու» փորձը (անգլ.՝ "both sides of the fence"): 2012 թվականին գրողն այնուամենայնիվ հաստատեց իր համասեռամոլ լինելը։

Բրետ Իստոն Էլլիսը ուսումնասիրում է երաժշտություն Նոր Անգլիայում` Բենինգթոնի ազատ արվեստների քոլեջում, որտեղ 1986 թվականին ստանում է բակալավրի աստիճան։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է գրող և լրագրող Ջո Մակգիննիսը։ Ավելի ուշ այս ուսումնական հաստատությունը կդառնա նախատիպը գրողի հորինած Քեմդեն-քոլեջի, որում ծավալվելու են նրա «Սեքսի կանոնները» (անգլ.`The Rules of Attraction) գրքի գործողությունները։

Իր առաջին վեպը`«Զրոյից պակաս» (անգլ.`Less Than Zero, 1985), որը Էլլիսի` գրելու վարպետության դասընթացի կուրսային աշխատանքն է, հրատարակում է դեռևս ուսանող լինելով։ Լոս Անջելեսի ոսկի երիտասարդության` սեքսով ու բռնությամբ լի կյանքի մասին գիրքը լավ արձագանքների է արժանանում մամուլում և հաջողություն ունենում ընթերցողների շրջանում. առաջին տարին այն սպառվում է 50 հազար տպաքանակով։ 1987 թվականին Էլլիսը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ հրատարակում է իր երկրորդ վեպը` «Սեքսի կանոնները» (անգլ.`The Rules of Attraction):

Ամենից շատ, այդ թվում նաև սկանդալային ճանաչում է ձեռք բերում Բրետ Իստոն Էլլիսի` 1991 թվականին լույս տեսած «Ամերիկյան հոգեգարը» (American Psych) վեպը։ Դեռևս հրատարակվելուց առաջ գիրքն արդեն առաջացնում է խիստ ընդվզումներ մի շարք հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք մեղադրում են հեղինակին բռնություն և կնատյացություն քարոզելու մեջ։ Մյուս կողմից էլ Էլլիսին պաշտպանում են ամերիկյան գրականության այնպիսի երևելի դեմքեր, ինչպես Նորման Մեյլերը։ Հասարակական դժգոհությունը ստիպում է փոխել հրատարակչին, և «Ամերիկյան հոգեգարը», ճիշտ է, որոշ ուշացումով, բայց լույս է տեսնում։ Արյունոտ սպանություններ իրականացնող (հնարավոր է, սոսկ իր ֆանտազիաներում) ուոլստրիտցի հաջողակ յուպպի (yuppie) Պատրիկ Բեյտմանի մասին վեպը դառնում է ԱՄՆ գրքի շուկայի նշանակալի իրադարձություն։

«Ինֆորմատորներ» (The Informers ) գրքի էկրանավորման ժամանակ (200), ռեժիսոր Գրեգոր Ջորդան) Բրետ Իստոն Էլլիսը առաջին անգամ հանդես է գալիս որպես սցենարի հեղինակ և պրոդյուսեր։ 2010 թվականին գրողը հրատարակում է «Կայսերական ննջարաններ» ( Imperial Bedrooms )գիրքը` իբրև իր «Զրոյից պակաս» դեբյուտային վեպի շարունակություն։

2012 թվականին Էլլիսը սցենար է գրում «Կանյոններ» (The Canyons ) անկախ ֆիլմի համար։ Պոլ Շրեդերի ֆիլմը` Լինդսի Լոհանի և Ջեյմս Դինի մասնակցությամբ, թողարկվեց 2013 թվականին, բայց հիմնականում եղան նեգատիվ արձագանքներ քննադատների կողմից, ու ցուցադրությունից հավաքվեց քիչ գումար։

Մատենագրություն

  • Զրոյից պակաս / Less Than Zero (1985)
  • Ամերիկյան հոգեգարը / American Psycho (1991)
  • Ինֆորմատորներ / The Informers (1994)
  • Լունապարկ / Lunar Park (2005)
  • Կայսերական ննջարաններ / Imperial Bedrooms (2010)
  • «Կանյոններ» / The Canyons (2012)

Էկրանավորումներ

  • 1987 — Զրոյից պակաս / Less Than Zero
  • 2000 — Ամերիկյան հոգեգարը/ American Psycho
  • 2002 — Սեքսի կանոնները / The Rules of Attraction
  • 2004 — Ընտրյալները / Glitterati
  • 2008 — Ինֆորմատորները / The Informers (առաջին աշխատանքն է որպես հեղինակ և պրոդյուսեր)
  • TBA — Լունապարկ / Lunar Park (նկարահանումները նախապատրաստվում են

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բրետ Իստոն Էլլիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետ Իստոն Էլլիս» հոդվածին։

Tags:

Բրետ Իստոն Էլլիս ԿենսագրությունԲրետ Իստոն Էլլիս ՄատենագրությունԲրետ Իստոն Էլլիս ԷկրանավորումներԲրետ Իստոն Էլլիս ԾանոթագրություններԲրետ Իստոն Էլլիս Արտաքին հղումներԲրետ Իստոն Էլլիս1964d:Q241583Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՄարտի 7

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դանթեական առասպելԻսրայել ՕրիԷվերեստԱկրոստիքոսԱղմուկ ականջներումՇաղկապԱղտոտումԱմբոխները խելագարվածՆորավանքԳարեգին ՆժդեհԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԱծական անունԱնլռելի զանգակատունՏավուշի մարզԿիպրոսԿարմիր գիրքԱնորոշ դերբայԱղասի ԱյվազյանԼիբանան22-րդ դարԹութակներ (ընտանիք)Արքիմեդի օրենքՀովազներԱլեքսանդր ՊուշկինԲյուզանդական կայսրությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԶատիկՔրիստոնեությունԿասկադ համալիրՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱրշակունիներԵրազահանԴպրությունՀայաստանի գետերի ցանկՍինդրիկoginhՇուշիի ազատագրումՍողոմոն ԹեհլիրյանԱպրիլի 26ԿուսաթաղանթՀայկական գորգԲաժանարարների աղյուսակՀայաստանի Հանրապետության նախագահԲնությունԵվրոպական միությունՌևմատոիդ արթրիտՀայաստանի դրոշՔրոմոսոմՎաղարշապատԱրտույտների ագարակըՇառլ ԱզնավուրՏիգրան ՊետրոսյանՎիտամին DՀոմանիշՆևրոզներԻբուպրոֆենՆիդերլանդներՀայոց պատմությունՋուրՆախադասության գլխավոր անդամներԱտոպիկ մաշկաբորբՀարցական նշանԷջմիածնի Մայր ՏաճարՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍոս ՍարգսյանՂազարոս ԱղայանՋրհեղեղՔաղցկեղՔարտեզՎիկտոր ՀամբարձումյանՍինգապուրՎիլհելմ ՍտեյնիցԷկոլոգիական գործոններՍարդարապատի հերոսամարտԵգիպտոսՄխիթարյան միաբանությունՄարդ բանականՊապ թագավորՄարսողություն🡆 More