Պատմական Մարզ Բրետան: պատմական մարզ Ֆրանսիայում

Բրետան (ֆր.՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh), պատմական շրջան Ֆրանսիայիում, հյուսիս-արևմուտքում զբաղեցնում է համանուն թերակղզին։ Հայտնի է որպես Գալլիայի մի մաս՝ Արմորիկա անվամբ, ուշ հռոմեական և վաղ միջնադարի ժամանակաշրջանում այն դարձել է Բրիտանական կղզիներից կելտական համայնքների վերաբնակեցման վայր։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կազմավորվել են բրետոնացիները, որոնց լեզուն՝ բրետոներենը, պատկանում է կելտական լեզուների բրիտոնյան ենթախմբին։

Բրետան
Պատմական Մարզ Բրետան: Անվանում, Պատմական ուրվագիծ, Բրետանի սահմանները նոր ժամանակաշրջան
Տեսակմշակութային շրջան, պատմական շրջան և պատմական պետություն
ՄայրցամաքԵվրոպա
ԵրկիրՊատմական Մարզ Բրետան: Անվանում, Պատմական ուրվագիծ, Բրետանի սահմանները նոր ժամանակաշրջան Ֆրանսիա
Ամենաբարձր կետRoc'h Ruz?
Մակերես34 022 կմ²
Կազմված էԲրետան, Ատլանտյան Լուար, Ամոր և Argoat?
Մասն էԿելտական ​​շրջաններ
Անվանված էBritannia?
Պատմական Մարզ Բրետան: Անվանում, Պատմական ուրվագիծ, Բրետանի սահմանները նոր ժամանակաշրջան

Այս պատմական տարածքի մեծ մասը զբաղեցնում է Բրետանի վարչական շրջանը, բայց նրա տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը (Ատլանտյան Լուար դեպարտամենտ՝ հինավուրց Նանտ մայրաքաղաքով) 1941 թվականից ի վեր գտնվում է Լուարի երկրի մեջ։ 2010 թվականին պատմական Բրետանիի սահմաններում բնակվել է 4,48 միլիոն մարդ։ Նրա ամենամեծ քաղաքներն են Նանտը, Ռենը և Բրեստը։

Անվանում

Ավանդաբար համարվում է, որ Բրետանն իր անունը ստացել է բրիտներից, ովքեր միջնադարի սկզբին այստեղ են տեղափոխվել Բրիտանիայից։

Պատմական ուրվագիծ

Նախապատմական ժամանակաշրջան

Բրետանի տարածքում հայտնի են բացառապես մեծ թվով մեգալիթյան կառույցներ, որոնցից ամենամեծն են Բարնենեսը, Գավրինին, Կառնակի քարերը և հնագիտական գտածոները, որոնք կապված են, այսպես կոչված, գծային ժապավենային խեցեգործական, Լա Օգեթ, զանգակաձև գավաթներ և այլ հնագիտական մշակույթների հետ։ Բրիտանիակյի և Բրետանի նախնադարյան հուշարձանների նշանակալի նմանությունը, նույնիսկ, դիզայինի նույնությունը թույլ է տալիս ասել, որ վերջիններս այն ժամանակ արդեն ծառայել են որպես կապող օղակ մայրցամաքային Եվրոպայի և Բրիտանական կղզիների միջև։

Բրետանի ժամանակակից բնակչության շրջանում հայտնաբերվել է R1b հապլոիդ հավաքակազմի (Y-ԴՆԹ) առավելագույն կոնցենտրացիա, որը բնորոշ է Արևմտյան Եվրոպայի բնակչությանը։

Կելտական ժամանակաշրջան

Կելտերի առաջին ներթափանցումը Լուարայի հովիտ և Արմորիկայի թերակղզի տեղի է ունեցել Ք. ա. VI դարից ոչ շուտ։ Այդ ժամանակ դրանք միայն վերաբնակների փոքր խմբեր էին, և միայն մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսին կելտական ցեղերը, որոնք իրենց հետ բերել էին երկաթի ձուլման և մշակման տեխնոլոգիան, վերջնականապես արմատավորվում են Արմորիկայում։

Միջնադար

9-րդ դարում բրետոնները ստեղծել են Բրետանի թագավորությունը։ 939 թվականին՝ այն նորմանների կողմից գրավելուց հետո դարձել է դքսություն, Ֆրանսիայի վասալ։ 1491 թվականից Բրետանը Ֆրանսիայի հետ միավորվել է անձնական ունիայի շնորհիվ՝ հետագայում աստիճանաբար կորցնելով «հնագույն ազատությունները»։

Ավանդական բաժանում

Ավանդաբար, Բրետանը բաժանվում է հետևյալ մարզերի, կամ տարածքների, որոնք համապատասխանում են թեմերին․

  • Ստորին Բրետան (Breizh Izel)
    • Լեոն
    • Տրեգոր
    • Կորնուա
    • Վաննի մարզ (Vannetais)
  • Վերին Բրետան (Breizh Uhel)
    • Սեն-Բրիյո մարզ
    • Սեն-Մալո մարզ
    • Դոլ մարզ
    • Ռենի մարզ
    • Նանտի մարզ։

Բրետանի սահմանները նոր ժամանակաշրջան

1790 թվականին ֆրանսիական Մեծ հեղափոխության ընթացքում Բրետանը բաժանվել է հինգ դեպարտամենտների՝ Ստորին Լուարա (այժմ Ատլանտյան Լուարա), Կոտ դյու Նոր (Այժմ ՝ Կոտ դ՝Արմոր), Իլ և Վիլեն, Ֆինիստեր և Մորբիան։ Թեմերը կազմալուծվել են, իսկ դրանց վերականգնման ժամանակ, Նապոլեոն առաջինի օրոք, դրանց սահմանները սկսել են համապատասխանել դեպարտամենտների սահմաններին։ 1941 թվականին Ստորին Լուարայի դեպարտամենտը Վիշի ռեժիմի կողմից անջատվել է Բրետանից և դարձել Լուարի երկրի տարածք։

Ներկայումս մնացած չորս դեպարտամենտները մտնում են Բրետան տարածաշրջանի մեջ՝ ընդգրկելով պատմական Բրետանի տարածքի 80 %-ը և բնակչության 71 % -ը։

Ծանոթագրություններ

Պատմական Մարզ Բրետան: Անվանում, Պատմական ուրվագիծ, Բրետանի սահմանները նոր ժամանակաշրջան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետան (պատմական մարզ)» հոդվածին։

Tags:

Պատմական Մարզ Բրետան ԱնվանումՊատմական Մարզ Բրետան Պատմական ուրվագիծՊատմական Մարզ Բրետան Բրետանի սահմանները նոր ժամանակաշրջանՊատմական Մարզ Բրետան ԾանոթագրություններՊատմական Մարզ ԲրետանԱրմորիկաԲրետոնացիներԲրետոներենԲրիտանական կղզիներԳալլիաԿելտական լեզուներՖրանսերենՖրանսիայի պատմություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնիԵռանկյան բարձրությունԳնարբուկՀնդկաստանՄուսա լեռՀայաստանի տնտեսությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՊարույր ՍևակԾիրանՏոտոԳեյմինգՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Գեղարքունիքի մարզԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)ԱլյումինՍտեփան Զորյան (գրող)Ալբերտ ԱյնշտայնՖեյսբուքԴվինԴլե ՅամանԱքբար ՄեծԳերմանիաՏեղի պարագաՓառնավազ I (Վիրքի արքա)Զվարթնոց միջազգային օդանավակայանՄետաղՀայաստանի դրոշՎիկտոր ՀամբարձումյանՇահան ՆաթալիԷկոլոգիական գործոններՄասոնականությունՀյուսիսային ԱմերիկաԻզմիրԹռչուններՄուշեղ ԳալշոյանԱլբերտ ԱզարյանԱրցախի պատմությունՄաշկային հիվանդություններԹալեաթ փաշաԵրաժշտական գործիքներՆեմեսիս գործողությունՔիմիական ռեակցիաներԲուլղարիաՀովհաննես ԹումանյանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՄայիսի 1 (տոն)ԼուսինՍահմանական եղանակԴաշտանային ցիկլԾաղիկԱկրոստիքոսԿարմիր գիրքՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)ՎիքիպեդիաՉարլի ՉապլինՖայլ (այլ կիրառումներ)ՏիեզերքՊատմություն Հայոց (Խորենացի)Ամբերդ (ամրոց)ԹոքաբորբԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿապ (խոսքի մաս)ՑեղակրոնությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսՄինաս ԱվետիսյանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԴաշտանՌոբերտ ԱբաջյանԱրամ ԵրկանյանԻլհամ ԱլիևԴեր ԶորՏիգրան ՄանսուրյանԲարդ համադասական նախադասությունԳուրգեն ՄահարիՎանի թագավորությունԱուտիզմԵվրոպական միությունՀայկական առածներ և ասացվածքներ🡆 More