Բորշչ

Բորշչ (ուկրաիներեն՝ борщ), արևելյան սլավոնների խոհանոցին պատկանող ավանդական ապուրի տեսակ։ Այն ուկրաինացիների, ռուսների, բելառուսների, լեհերի և այլ հարևան ազգերի առաջին ճաշատեսակն է։

Բորշչ
Բորշչ
Բորշչ
Բորշչի բաղադրիչները
Ուկրաինական խոհանոց, Ռուսական խոհանոց, Լիտվական խոհանոց, Բելառուսական խոհանոց, լեհական խոհանոց, Հրեական խոհանոց, Ռումինական խոհանոց և Մոլդովական խոհանոց
Ենթատեսակբազուկով ապուր և Q12105883?
Առաջացման երկիրԿիևյան Ռուսիա
ՀիմնականB. oleracea?, կարտոֆիլ, ճակնդեղ, գազար, սոխ և կաղամբ
Բորշչ Borscht Վիքիպահեստում

Պատմություն

Բորշչն ի սկզբանե տարածված է եղել Կիևյան Ռուսիայի տարածքում, սակայն ներկայումս գտել է առավել մեծ տարածում և պատրաստման բազմազանություն։ Ռուսաստանում բորշչը հիշատակվում է 16-17-րդ դարերից։ Այն սիրված կերակուր էր նույնիսկ Եկատերինա II-ի և Ալեքսանդր II-ի կողմից։

Բորշչի պատրաստման միայն իրենց յուրահատուկ նրբություններ և հատուկ բաղադրատոմսեր ունեն և լեհերը, և ռուսները, և ուկրաինացիները, ինչպես նաև լիտվացիները, ռումինացիներն ու բելառուսները։ Բորշչի հստակեցված բաղադրատոմս, որպես այդպիսին, գոյություն չունի։

Պատրաստման եղանակ

Բորշչի համար որպես հումք, օգտագործում են կարտոֆիլ, կաղամբ, լոլիկ, գազար, սոխ, մաղադանոս, սամիթ և անպայման ճակնդեղ (բազուկ, տակ), որի շնորհիվ բորշչն ստանում է մուգ կարմիր գույն։ Այն եփում են մսի կամ ոսկրամսի արգանակով, չնայած այն հանգամանքին, որ պատմականորեն բորշչը գյուղացիական հասարակ կերակուր էր և նրա մեջ միս ավելացվում էր միայն տոնական օրերին։ Ծոմ պահելիս բորշչը եփում էին առանց մսի, միայն արևածաղկի ձեթով, սնկով, հաճախ նաև ձկնեղենով։ Մատուցելիս ավելացվում է նաև թթվասեր, բացառությամբ մի քանի տարատեսակների։ Ամռանը պատրաստում են նաև սառը բորշչ, որի հիմքը մարինացված կամ խաշած ճակնդեղն է։ Դրան ավելացնում են կաթնաթթվային այլ սննդամթերքներ, թարմ սամիթ, կանաչ սոխ, մաղադանոս և սխտոր։ Պատրաստելուց հետո ավելացնում են նաև թթվասեր և եփված ձու։ Բացի հիմնական հումքից (ճակնդեղ, կարտոֆիլ, կաղամբ, լոլիկ), տարբեր վայրերում օգտագործում են նաև լոբի, դդմիկ, շաղգամ, խնձոր, որպես համեմունք՝ պղպեղ, նեխուր, դափնետերև, ծոթրին, բոխնի, ռեհան, խնկածաղիկ, թարխուն և այլն։

Բորշչը թանձր ապուր է։ Այն եփելուց հետո ցանկալի է թողնել մի քանի ժամ և հետո մատուցել։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Բորշչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորշչ» հոդվածին։

Tags:

Բորշչ ՊատմությունԲորշչ Պատրաստման եղանակԲորշչ ԱղբյուրներԲորշչ ԾանոթագրություններԲորշչԲելառուսներԼեհերՈւկրաինացիներՈւկրաիներենՌուսներՍլավոններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արցախի ՀանրապետությունՏրիպոֆոբիաՓիղՀովհաննես ԱյվազովսկիՈղնաշարԱստվածային կատակերգությունՍպիտակուցներԼևոն ՇանթPills n PotionsԲերանաբորբՀաննիբալՔրիստափոր ԿոլումբոսԵրվանդունիների թագավորությունԹմրամիջոցԵռանկյան մակերեսՆշիկաբորբԼևոմեկոլԱշտարակի շրջանՄարդ բանականՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎարդան ՄամիկոնյանՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՊապ թեստԵղնջացանՀենրիխ ՄխիթարյանՔրեական ֆիլմԿրծքավանդակի ցավԿունիլինգուսՀակոբ ՊարոնյանՎատիկանԳոյական անունՀաշվապահական հաշվառումՄարտի 27Արամ ԱսատրյանՕրգազմՄաշկ (մարդու)ԱֆրիկաՄխիթար ԳոշՅուԹյուբԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՈւղղագրությունՀամբարձում (տոն)ՆորավանքԽենթըԳաստրիտԱլեքսանդր ՇիրվանզադեԴանիել ՎարուժանՄոնթե ՄելքոնյանԱբորտԿարմրախտԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայաստանի զինանշանՋրծաղիկԳերմանիաԼյարդի հիվանդություններԼոգիստիկաԹութքՀորոսկոպԱստվածՀռոմեա-սելևկյան պատերազմԿոտորակ (մաթեմատիկա)ԿաթնասուններԱրգանդի միոմաԳրիգոր ՏաթևացիԿապանՄատյան ողբերգությանԸնձառյուծՎերք Հայաստանի (վեպ)ՁեռնաշարժությունՀայաստանի բուհերի ցանկԱծանցյալՍահմանական եղանակԴոն Կիխոտ (վեպ)Եվրոպական միությունԷրիթրոցիտներ🡆 More