Բիլդերբերգյան Ակումբ

Բիլդերբերգյան ակումբ (անգլ.՝ Bilderberg Club, ինչպես նաև Բիլդերբերգյան խումբ, Բիլդերբերգյան կոնֆերանս կամ Բիլդերբերգյան հանդիպում), ամենամյա փակ ֆորում, որը ստեղծվել է 1954 թվականին Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև երկխոսությունը խթանելու նպատակով։ Օրակարգը, որն ի սկզբանե ուղղված է եղել հերթական համաշխարհային պատերազմի կանխմանը, այժմ սահմանվում է որպես ազատ շուկայական արևմտյան կապիտալիզմի և նրա շահերի վերաբերյալ կոնսենսուսի ամրապնդում ամբողջ աշխարհում։ Մասնակիցների թվում են քաղաքական գործիչներ, թագավորական տների անդամներ, գործարարներ, արդյունաբերական և ֆինանսական փորձագետներ, ակադեմիայի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց թիվը 120-ից մինչև 150 մարդ է։ Բոլոր մասնակիցները ընդունվում են միայն հրավերի հիման վրա։ Մասնակիցներն իրավունք ունեն օգտագործել կոնֆերանսում ձեռք բերված տեղեկատվությունը, բայց չբացահայտել, թե կոնկրետ ում է այն պատկանում (հայտնի է որպես Չաթեմ Հաուս)։

Պատմություն

Առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել Նիդերլանդների Օստերբեկ քաղաքի «Բիլդելբերգ» հյուրանոցում 1954 թվականի մայիսի 29-ից 31-ը։ Միջոցառման նախաձեռնողներից մեկը վտարանդի լեհ քաղաքական գործիչ Ջոզեֆ Ռեթինգերն է եղել, որը մտահոգված է եղել Արևմտյան Եվրոպայում հակաամերիկյանության աճով։ Նա առաջարկել է միջազգային կոնֆերանս անցկացնել, որը կմիավորի եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների առաջնորդներին՝ ատլանտիզմը խթանելու համար։ Առաջին համաժողովին մասնակցել են 50 պատվիրակներ 11 արևմտաեվրոպական երկրներից, ինչպես նաև 11 ամերիկացիներ։

Մինչև 1975 թվականը համաժողովի նախագահը եղել է Նիդերլանդների արքայազն Բեռնարդը։ Ներկայիս նախագահը ֆրանսիացի գործարար Անրի դը Կաստրին է։ 1954 թվականից ի վեր համաժողովն անցկացվում է ամեն տարի, բացառությամբ 1976-ի, երբ այն չեղարկվեց արքայազն Բերնհարդի հետ կապված Լոքհեդյան սկանդալի պատճառով իսկ 2020 և 2021 թվականներին՝ COVID-19 համաճարակի պատճառով։ 2023 թվականի մայիսի 18-21-ը Լիսաբոնում տեղի է ունեցել 69-րդ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 130 մասնակիցներ՝ 23 երկրներից։

Ակումբի հանդիպումներ

Ակումբի հանդիպումներն անցկացվում են հատուկ հրավերով և չեն գովազդվում, դրանց գումարման ժամկետները մամուլում չեն հրապարակվում։ Հանդիպումները կազմակերպվում են ղեկավար կոմիտեի կողմից, որը բաղկացած է մոտավորապես 18 երկրներից յուրաքանչյուրում երկու անդամ։ Պաշտոնական պաշտոնները ներառել են նախագահ և պատվավոր գլխավոր քարտուղար։

Հանդիպումների կազմակերպումը և մասնակիցների անվտանգությունն ապահովում է այն երկիրը, որի տարածքում հավաքվում են բիլդերբերգերը, ինչպես նրանք սկսեցին կոչվել հոլանդական Օստերբեկ քաղաքի Բիլդերբերգ հյուրանոցի անունով, որտեղ տեղի է ունեցել ակումբի առաջին հանդիպումը՝ 1954 թվականի մայիսին։ Հանդիպումներին թույլ չեն տալիս կողմնակի անձանց մասնակցել, մամուլը բացակայում է։ Անցկացված ժողովների, քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին հաշվետվությունները չեն հրապարակվում։

Ակումբի անդամներ

Բիլդերբերգյան Ակումբ 
Երկրներ, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ակումբի առնվազն մեկ համաժողովին

Մասնակիցների ցանկում են քաղաքական գործիչներ, թագավորական ընտանիքներ, գործարարներ, արդյունաբերական և ֆինանսական փորձագետներ, գիտնականներ և լրատվամիջոցներ, որոնց թիվը հասնում է 120-ից մինչև 150-ի։ Մասնակիցների մոտ երկու երրորդը եվրոպացի են, մնացածը՝ ամերիկացի, մեկ երրորդը քաղաքական կառույցների ներկայացուցիչներ են, մնացածը՝ գործունեության այլ ոլորտներից։ Հանդիպումներին ներկա են եղել պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I Բուրբոնը և Նիդերլանդների նախկին թագուհի Բեատրիքսը։

Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի՝ «Համաժողովը տրամադրում է ոչ պաշտոնական, հանգիստ միջավայր, որտեղ նրանք, որոնք ազդում են ազգային քաղաքականության և միջազգային գործերի վրա, կարող են ավելի լավ ճանաչել միմյանց և քննարկել ընդհանուր խնդիրները՝ առանց պարտավորություններ ստանձնելու։ Յուրաքանչյուր համաժողովից հետո պատրաստվում է ոչ պաշտոնական հանդիպման հաշվետվություն և բաժանվում բացառապես անցյալ և ներկա մասնակիցներին։ Զեկույցում խոսնակները ճանաչվում են միայն իրենց երկրի կողմից։ Միջազգային կազմկոմիտեն սովորաբար ամեն տարի ընտրում է տարբեր պատվիրակների»։

Բիլդերբերգի ակումբի կանոնավոր մասնակիցներն են Հենրի Քիսինջերը, Դոնալդ Ռամսֆելդը, Ալան Գրինսպենը։

Ամենամյա հանդիպումներ

Բիլդերբերգյան Ակումբ 
Տաշենբերգի պալատը Դրեզդենում, 2016 թվականի հանդիպման վայրը

Դավադրության տեսություններ

Հանդիպումների գաղտնիության պատճառով դավադրության տեսաբանների տարբեր խմբեր (Ալեքս Ջոնս,Նիկոլայ Ստարիկով, Ալեքսանդր Դուգին) հաճախ պնդում են, որ ակումբը գաղտնի վերահսկում է աշխարհը։

2011 թվականի մարտի 15-ին Թիերի Մեյսանը հրապարակել է լրագրողական հետաքննություն «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում, որտեղ նա պնդում էր, որ ՆԱՏՕ-ն կանգնած է «Բիլդերբերգ» ակումբի կազմակերպության հետևում։

Դավադրության աղբյուրները հաճախ մեջբերում են 1991 թվականին Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում Բիլդերբերգի հանդիպման ժամանակ Դեյվիդ Ռոքֆելլերի ելույթից մի հատված․

Մենք երախտապարտ ենք The Washington Post-ին, The New York Times-ին, Time Magazine-ին և այլ խոշոր հրատարակություններին, որոնց տնօրենները մասնակցել են մեր հանդիպումներին և հարգել իրենց գաղտնիության խոստումը շուրջ քառասուն տարի։ Մեզ համար անհնար կլիներ մշակել մեր ծրագիրը ամբողջ աշխարհի համար, եթե այն հրապարակվեր այդ տարիներին։ Բայց հիմա աշխարհն ավելի բարդացել է, և նա պատրաստ է շարժվել դեպի համաշխարհային կառավարություն։ Աշխարհի ինտելեկտուալ վերնախավի և բանկիրների վերազգային ինքնիշխանությունը, անկասկած, նախընտրելի է անցյալ դարերում կիրառվող ազգային ինքնորոշումից:

Չիփ Բերլետի լրագրողական հետաքննության համաձայն՝ այս տեսության հիմնադիրը ամերիկացի աջ ակտիվիստ Ֆիլիս Շլաֆլին է։ Իր 1994 թվականի «Right Woos Left» զեկույցում, որը հրապարակվել է «Political Research Associates»-ի կողմից, նա գրում է․

Ֆրեդ Շվարցի հայացքներն անկոտրում, անաստված կոմունիզմի մասին դարձան երեք այլ ամենավաճառվող գրքերի կենտրոնական պատմությունը, որոնք օգտագործվում էին Գոլդուոթերի 1964 թվականի նախագահական արշավին աջակցելու համար։ Դրանցից ամենահայտնին Ֆիլիս Շլաֆլիի «Ընտրություն, ոչ ընտրություն» գիրքն է եղել, որը ներկայացրել է դավադրության տեսություն, ըստ որի Հանրապետական ​​կուսակցությունը գաղտնի վերահսկվում էր մի խումբ մտավորականների կողմից, հիմնականում Բիլդերբերգեր, որոնց նպատակն էր ծրագրել համաշխարհային կոմունիստական ​​գերիշխանության հաստատումը:

Տես նաև

Ծանոթագրություններ

Բիլդերբերգյան Ակումբ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլդերբերգյան ակումբ» հոդվածին։

Tags:

Բիլդերբերգյան Ակումբ ՊատմությունԲիլդերբերգյան Ակումբ Ակումբի հանդիպումներԲիլդերբերգյան Ակումբ Ակումբի անդամներԲիլդերբերգյան Ակումբ Ամենամյա հանդիպումներԲիլդերբերգյան Ակումբ Դավադրության տեսություններԲիլդերբերգյան Ակումբ Տես նաևԲիլդերբերգյան Ակումբ ԾանոթագրություններԲիլդերբերգյան ԱկումբԱնգլերենԵվրոպաԿապիտալիզմՀյուսիսային Ամերիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դժոխք (Աստվածային կատակերգություն)ՏասնաբանյաԿույր աղիքԼիտրԳրիգոր ԶոհրապԱյծեղջյուրՆաիր ՏիկնիզյանՄարալիկՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԽոսրովի անտառ պետական արգելոցՍթրեսԻբուպրոֆենՔեոփսի բուրգՊարացետամոլԵռանկյան մակերեսԹմրամիջոցԵվրոպական միությունՆախադասությունԱրագածոտնի մարզԴեղանյութերՔինգսման։ Գաղտնի ծառայությունԼուիզիանաՉինական մեծ պարիսպՀայաստանի զինանշանԿտավատՖինանսական իրավունքԽորանարդՇավարշ ԿարապետյանՀորոսկոպԵրաժշտական գործիքներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀրայր ԴժոխքԲերանաբորբԿոռուպցիաՈւկրաինաԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՎերք Հայաստանի (վեպ)Սննդային ալերգիաՄիսաք ՄեծարենցՀայաստանի Կարմիր գիրքՄարքեթինգԱրագիլներԲնավորությունԲեզոարյան այծՀամախառն ներքին արդյունքԹվաբանական պրոգրեսիաՍամվել (վեպ)Իսրայել ՕրիԿոնքի բորբոքային հիվանդությունՈրովայնային ցավՀարրի Փոթեր (վիպաշար)ԳեղարդՀելլենիզմԱրցախյան ազատամարտՀիվանդությունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Աշխարհի երկրներն ըստ տարածքիԱտոպիկ մաշկաբորբՌուսաստանԱզատի ջրամբարՍիրիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՇեղանկյունՔաղցկեղՀայկական մշակույթՓորլուծությունՖինլանդիաԱլբանիաՀարվարդի համալսարանԱսկարիդոզՏուն ջրվեժի վերևումԱնգլիաԼոռու մարզՀայոց ցեղասպանությունՈւղղագրությունԷստրոգեններԱծանց🡆 More