Մարկ Ռյուտե

Մարկ Ռյուտե (հոլ.՝ Mark Rutte, փետրվարի 14, 1967(1967-02-14), Հաագա, Նիդերլանդներ), նիդեռլանդացի քաղաքագետ, 2010 թվականի հոկտեմբերի 10-ից Նիդեռլանդների Թագավորության վարչապետ, «Ժողովրդական կուսակցություն, ազատության և դեմոկրատիա» լիբերալ կուսակցության ղեկավարներից։ Բենիլյուքսի տնտեսական միության առաջնորդ։

Մարկ Ռյուտե
Մարկ Ռյուտե
 
Կուսակցություն՝ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Լեյդենի համալսարան (1992) և International Institute for Management Development?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և ուսուցիչ
Դավանանք Նիդեռլանդների բողոքական եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 14, 1967(1967-02-14)[…] (57 տարեկան)
Ծննդավայր Հաագա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Մարկ Ռյուտե Նիդերլանդների Թագավորություն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ռյուտեն բազմազավակ ռեֆորմատ ընտանիքի յոթերորդ զավակն էր։ Մանուկ հասակում երազում էր դաշնակահար դառնալ։ Ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է պատմություն։ Միաժամանակ մասնակցել է Ժողովրդական կուսակցության ազատության և ժողովրդավարության երիտասարդական կազմակերպությանը։ Ուսումն ավարտելուց հետո Unilever ընկերությունում աշխատանքը որոշ ժամանակ համատեղել է կուսակցության գործունեության հետ։ 2002-2004 թվականներին եղել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության պետական քարտուղար, 2004-2006 թվականներին՝ կրթության, մշակույթի և գիտության պետական քարտուղար։ 2006 թվականի մարտին Յոզիաս վան Արտսենի հրաժարականից հետո մասնակցել է կուսակցության նոր առաջնորդի ընտրություններին։ 2006 թվականի մայիսի 31-ին ընտրվել է նոր առաջնորդ՝ քվեարկության ընթացքում հաղթելով նաև Ռիտա Վերդոնկին, որին 2007 թվականին հեռացրել է կուսակցությունից։ Հունիսին Ռյուտեն ընտրվել է խորհրդարան և գլխավորել կուսակցության խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում։

2010 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հեռուստաբանավեճի առաջին փուլի արդյունքներով Մարկ Ռյուտեն հաղթող է ճանաչվել։ Ընտրություններում նրա կուսակցությունը ստացել է 1 926 551 (20,5 %) ձայն և 31 տեղ՝ 9 տեղով ավելի, քան նախկինում էր։ Նախընտրական արշավի ժամանակ Ռյուտեն ընտրողներին խոստացել է պետական ծախսերի զգալի կրճատում և ներգաղթյալների համար նպաստների նվազում՝ տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ պայքարելու նպատակով։ Նշվում է, որ տնտեսության նկատմամբ Ռյուտեի հայացքները հիշեցնում են Մեծ Բրիտանիայում Մարգարետ Թետչերի վարած քաղաքականությունը։ Ի սկզբանե Ռյուտեին համարել են Նիդեռլանդների վարչապետի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը։ Կարծիք է տարածվել, որ Ռյուտեն Նիդեռլանդներում ամենաարիզմատիկ քաղաքական գործիչը չէ, նկատվել է, որ նախընտրական արշավի ժամանակ նրա պատկերով պաստառների փոխարեն կուսակցությունը սոցիալական և տնտեսական արդիական թեմաներով պաստառներ է փակցրել։

Ռյուտեն ամուրի է. երեխաներ չունի։

Վարչապետի պաշտոնում

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Մարկ Ռյուտեն նշանակվել է Նիդեռլանդների նոր վարչապետ Բեատրիքսի առաջնորդի պաշտոնում։ Հայտարարվել է, որ Ժողովրդական կուսակցությունը հանուն ազատության և ժողովրդավարության (31 տեղ 150-ից) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (21 տեղ) համաձայնության են եկել փոքրամասնության կառավարության ձևավորման հարցում։ Ռյուտեի գլխավորած կառավարությունը մտադիր էր կրճատել բյուջեի դեֆիցիտը, ավելացնել կենսաթոշակային տարիքը մեկ տարով։

2012 թվականի ապրիլի 23-ին Ռյուտեի կառավարությունը հրաժարական է տվել բյուջետային հարցերի շուրջ կուսակցությունների միջև սուր տարաձայնությունների պատճառով՝ պարտականությունների կատարման հանձնարարականով մինչև նոր կառավարության կազմավորումը։

2012 թվականի սեպտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը (41 տեղ 150-ից) և Աշխատանքի կուսակցությունը ձևավորել են կոալիցիոն կառավարություն Մարկ Ռյուտեի ղեկավարությամբ։

2017 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ժողովրդական կուսակցությունը՝ հանուն ազատության և ժողովրդավարության, Քրիստոնեա-դեմոկրատական կոչի, 66 դեմոկրատների և քրիստոնեական միության կողմից ձևավորվել է կոալիցիոն կառավարություն՝ Մարկ Ռյուտեի ղեկավարությամբ։

Ռյուտեն և նրա ամբողջ կաբինետը հրաժարական են տվել 2021 թվականի հունվարի 15-ին՝ ի պատասխան այն սկանդալի, որը կապված է երեխաների խնամքի նպաստների վճարման համակարգի չարաշահման սխալ մեղադրանքների հետ։ Սակայն նա և նախարարների մեծամասնությունը կմնան իշխանության ղեկին մինչև նոր կառավարության կազմավորումը 2021 թվականի մարտին կայացած ընտրություններից հետո։

2021 թվականի հունվարի 23-ին Նիդեռլանդներում բողոքի ցույցեր են սկսվել պարետային ժամ սահմանելու դեմ, որը հայտարարվել է որպես COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի հակազդման միջոց։ Ոստիկանությունը անկարգությունները համարել է վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշորը (առաջին երեք օրվա ընթացքում ձերբակալվել է 180 մարդ տասը քաղաքներում)։

2023 թվականի հուլիսի 7-ին Ռյուտեն հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին այն բանից հետո, երբ իր կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ, թե ինչպես վարվել աճող միգրացիայի հետ։ Նրա կառավարությունը կստանձնի ժամանակավոր կկառավարի երկիրը մինչև հաջորդ համընդհանուր ընտրություններ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մարկ Ռյուտե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռյուտե» հոդվածին։

Tags:

Մարկ Ռյուտե ԿենսագրությունՄարկ Ռյուտե Վարչապետի պաշտոնումՄարկ Ռյուտե ԾանոթագրություններՄարկ Ռյուտե Արտաքին հղումներՄարկ Ռյուտե19672010d:Q57792ԲենիլյուքսՀաագաՀոլանդերենՀոկտեմբերի 10ՆիդեռլանդներՆիդերլանդներՎարչապետՓետրվարի 14

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հրամայական եղանակԼյուդվիգ վան ԲեթհովենԲրոնխիալ ասթմաՆավթՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԹրաֆիքինգՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԿոստանդնուպոլիսՇրջակա միջավայրԵվրոպական միությունՌափայել ՊատկանյանՀայրենական մեծ պատերազմԱնտանտՀարավային ԱմերիկաՀովհաննես ԱյվազովսկիԷկոլոգիաԱմերիկաՄարս (մոլորակ)ՄիապետությունՍատուրն (մոլորակ)Վերաբերական (խոսքի մաս)ԲանաստեղծությունՀայաստանի տնտեսությունՄարքեթինգՎարդՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱլգորիթմՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՔութեշԲջիջԱմերիկայի հայտնագործումԽատուտիկ սովորականԵրվանդունիների թագավորությունԴեղաբույսերԾխախոտի ազդեցությունն առողջության վրաԱկնարկ (ժանր)ԹռչուններԱմբողջ թիվՃապոնիաԿոտայքի մարզԳուրգեն ՄահարիԲառակապակցությունՁեռնաշարժությունՆոր ՆախիջևանԱրտաշես Ա ԲարեպաշտՎիտամին DԱծական անունՄթնշաղի անուրջներԱրհեստական բանականությունՀնդկաստանՍպիտակավոր վանքԳեղարդի վանքԾաղկեվանք (Արա լեռ)Ալմա-Աթայի հռչակագիրԿապանՖեռնան ՄագելանՄողեսներԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Վանի թագավորության արքաների ցանկ44-օրյա պատերազմՀայկական լեռնաշխարհՊարագաներՆապոլեոն ԲոնապարտՍեղան (երկրաչափություն)Սերգեյ ՓարաջանովԱննա ՀակոբյանԳետային խեցգետիններԼիմֆոմաՊետական կառավարման ձևԽոսքի մասերՄեր հայրենիքՄետաղՍեռական բազմացումԿառլես ՊուչդեմոնԿապույտ հազԷպոսԳևորգ Մկրտչյան🡆 More