Բերտա Ֆոն Զուտներ: ավստրիացի գրող

Բերտա ֆոն Զուտներ (գերմ.՝ Bertha Sophie Felicitas Freifrau von Suttner), ի ծնե` Կինսկի կոմսուհի (գերմ.՝ Kinsky,հունիսի 9, 1843(1843-06-09), Պրահա, Ավստրիական կայսրություն - հունիսի 21, 1914(1914-06-21), Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի գրող, միջազգային պացիֆիզմի շարժման գործիչ։

Բերտա ֆոն Զուտներ
գերմ.՝ Bertha von Suttner
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9, 1843(1843-06-09)[…]
ԾննդավայրՊրահա, Ավստրիական կայսրություն[…]
Մահացել էհունիսի 21, 1914(1914-06-21)[…] (71 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Գերեզմանmain cemetery Gotha
ՔաղաքացիությունԲերտա Ֆոն Զուտներ: Երիտասարդություն, «Կորչի զենքը», Միջազգային հասարակական գործունեությունը Ավստրիական կայսրություն և Բերտա Ֆոն Զուտներ: Երիտասարդություն, «Կորչի զենքը», Միջազգային հասարակական գործունեությունը Ցիսլեյտանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունգրող, վիպասան, թարգմանչուհի, լրագրող, խաղաղապահ, գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր
ԱմուսինArthur Gundaccar von Suttner?
Ծնողներհայր՝ Franz Joseph Kinsky?, մայր՝ Sophie Wilhelmine Koerner?
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ
ԱնդամությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?
Ստորագրություն
Изображение автографа
Բերտա Ֆոն Զուտներ: Երիտասարդություն, «Կորչի զենքը», Միջազգային հասարակական գործունեությունը Bertha von Suttner Վիքիպահեստում

Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած առաջին կին գործիչն է և երկրորդ կինը Մարի Կյուրիից հետո, որ արժանացել է Նոբելյան մրցանակի։

Երիտասարդություն

Բերտա ֆոն Զուտները ծնվել է 1843 թվականի հունիսի 9-ին Պրահայում (այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա), ավստրիացի գեներալ Ֆրանց Յոզեֆ Կինսկի ֆոն Շինիկ ունդ Տետաուի ընտանիքում։ Հայրը մահացել է աղջկա ծննդից քիչ առաջ, այնպես որ աղջկա դաստիարակությամբ զբաղվել է մայրը` Սոֆյա Վիլհելմինան, ինչպես նաև խնամակալը. նրանք երկուսն էլ ավստրիական պալատական շրջանակների ներկայացուցիչներ էին։ Այնպես է ստացվել, որ Բերտա Կինսկին դաստիարակվել է ավստրիական ազնվականական հասարակության ռազմատենչ ավանդույթներով, այն նույն ավանդույթներով, որոնց դեմ նա անողոք պայքար է մղել իր գիտակցական կյանքի երկրորդ կեսին։

Երբ լրացել է Բերտայի 30 տարին, նրա մայրը վատնել էր իրենց բաժին հասած ժառանգական ունեցվածքը։ Բերտան աշխատանքի է անցնում վիեննական ընտանիքներից մեկում` Զուտներների մոտ` որպես չորս դուստրերի դաստրաիարակչուհի, և շուտով սիրահարվում է երեք տղաներից մեկին` բարոն Արթուր Գունդակար ֆոն Զուտներին։ Առանց Արթուրի ծնողների համաձայնության ամուսնանալուց հետո նրանք ստիպված էին մեկնել Ռուսաստան, ապա` Վրաստան` օգտվելով իշխան Դադիանի ընտանիքի հրավերից։ Տասը տարի նրանք ապրում են Թիֆլիսում (այժմ` Թբիլիսի)։

Երբ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև 1877 թվականին սկսվում է պատերազմ, Արթուր ֆոն Զուպերը սկսում է պատերազմի թատերաբեմից ակնարկներ գրել վիեննական պարբերական հրատարաչությունների համար։ Ամուսնու հոդվածների հանրաճանաչությունը ներշնչում է Բերտային ևս գրիչ վերցնել։ Նա գրում է պատմվածքներ, էսսեներ` հիմնականում В. Oulot կեղծանունով։ Արթուրի հետ Էմիլ Զոլայի ազդեցությամբ, Չարլզ Դարվինի և Հերբերտ Սփենսերի գաղափարներով գրում է չորս վեպ` «Inventarium einer Seele» (Լայպցիգ, 1883, 2-րդ հրատարակությունը` 1888), «Ein Manuskript» (Լայպցիգ, 1885), «High Life» (Մյունխեն, 1886), «Daniela Dormes» (Մյունխեն, 1886)։

Բերտայի ամուսինը` Արթուր Գունդակար ֆոն Զուտները (1850-1902 թթ.), նույնպես հայտնի է որպես մի շարք վեպերի ու նորավեպերի հեղինակ` «Daredjan» (Մյունխեն, 1884), «Der Battono» (Շտուտգարդ, 1886), «Anderl» (Դրեզդեն, 1889), «Die Adjàren» (Շտուտգարդ, 1889) և այլն։

«Կորչի զենքը»

1886-1887 թվականներին Զուտներներն ապրում էին Փարիզում։ Նրանք հանդիպել են Ալֆրեդ Նոբելի և Էռնեստ Ռենանի հետ, ծանոթացել Լոնդոնի «Խաղաղության ու միջազգային արբիտրաժի միավորման» և եվրոպական այլ երկրների համանման կազմակերպությունների գործունեությանը։ Տոգորված լինելով արբիտրաժի գաղափարներով` Բերտա ֆոն Զուտները գրել է «Մեքենաների դարաշրջան» գիրքը (1889), որտեղ հանդես է եկել եվրոպական երկրներում նացիոնալիզմի ու միլիտարիզմի քարոզչության քննադատությամբ։ Այս ստեղծագործությունը բուռն քննարկվել է ինչպես լայն հասարակության, այնպես էլ գրաքննադատների նեղ շրջանում։

1889 թվականին լույս է տեսել Զուտների «Կորչի զենքը» («Die Waffen nieder!») գիրքը, որը պատմում էր երիտասարդ կնոջ կյանքի մասին, ում կյանքը տանջվել էր 19-րդ դարի 60-ական թվականների եվրոպական պատերազմներից։ Դա ընդվզող բողոք էր` ընդդեմ պատերազմի, որ գրվել էր հարցի լավ իմացության, դիտարկումների մեծ պաշարի հիման վրա, բողոք` կնոջ, մոր ու ընտանիքի տեսանկյունից, որոնք կրել էին պատերազմի սարսափելի հետևանքները։

Տպավորիչ էր վեպում պատկերված ռազմական բռնությունների ազդեցությունը ընթերցող հասարակության վրա։ «Կորչի զենքը» վեպը, որ գրված է ռազմական գործի իմացության և մարդկային հոգեբանության տեսանկյունից, մեծ ճանաչում է բերել ոչ միայն հեղինակին, այլև ողջ հակառազմական շարժմանը։ Լև Տոլստոյը գրքի ազդեցությունը համեմատել է Հարիեթ Բիչըր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» նշանավոր գրքի թողած ազդեցության հետ։ Այս գրքին հղումներ են արել ավստրիական կառավարությունում, այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Վեպը Վիլհելմ Լիբկնեխտի կողմից տպագրվել է գերմանական սոցիալ-դեմոկրատների «Ֆորվերտս» թերթում։

Միջազգային հասարակական գործունեությունը

Վեպի մեծ ճանաչումը նրա հեղինակին թույլ տվեց կապեր հաստատել խաղաղության համար պայքարող եվրոպական խմբավորումների հետ։ 1891 թվականին Զուտներն իր կյանքում առաջին անգամ ներկա է եղել խաղաղասիրական ուժերի համաժողովին, որ կազմակերպվել էր Հռոմում «Միջխորհրդարանային միավորման» կողմից։ Նույն թվականին նա հիմնել է «Խաղաղության ավստրիական ընկերությունը», որը դարձել է երկրում առաջին պացիֆիստական կազմակերպությունը։ 1892 թվականին Զուտները դարձել է Բեռնի խաղաղության բյուրոյի հիմնադիր անդամը, որի գործունեությունն ուղղված էր եվրոպական շատ երկրներում ստեղծվող պացիֆիստական խմբերի գործունեությունը կոորդինացնելուն։ Քսան տարիների ընթացքում նա կատարել է այդ ընկերության փոխնախագահի պաշտոնը։

Նույն 1892 թվականին Բերտա ֆոն Զուտները ավստրիացի լրագրող, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալֆրեդ Ֆրիդի հետ հիմնել է պացիֆիստական «Կորչի զենքը» ամսագիրը, որում վարում էր «Մեկնաբանություններ ժամանակակից պատմության դաշտերում» շարքը։

19-րդ դարի 90-ական թվականները դարձան միլիտարիզմի կտրուկ աճման շրջանը։ Զուտները մասնակցել է խաղաղասիրական ուժերի բազմաթիվ համաժողովների, ընդ որում հաճախ եղել է այդ ժողովների միակ կին ներկայացուցիչը։ Բերտան և նրա ամուսինը` Արթուր ֆոն Զուտները, քիչ ջանք չեն ներդրել 1899 թվականի Հաագայի կոնվենցիայի ու հռչակագրի կազմակերպչական, տեղեկատվական ու ֆինանսական հարցերի նախապատրաստման վրա։ Ամուսնու մահից հետո` 1902 թվականին, Զուտները խաղաղասիրական ակտիվ գործունեություն է ծավալել` ուղևորություններ կատարելով ԱՄՆ և Գերմանիա, հանդես գալով դասախոսություններով (1904-1905 թթ.): Նա հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ։

Խաղաղության Նոբելյան մրցանակ

Բերտա Ֆոն Զուտներ: Երիտասարդություն, «Կորչի զենքը», Միջազգային հասարակական գործունեությունը 
ԳՖՀփոստային նամականիշ` նվիրված Բերտա ֆոն Զուտներին, 2005, 55 պֆենինգ

Ալֆրեդ Նոբելի հետ նամակագրությունը և Բերտայի կոչերը` միջոցներ նվիրաբերել խաղաղասիրական ծրագրերի ֆինանսավորման համար` դրանով կանխելով պոտենցիալ պատերազմները, հանգեցրին այն բանին, որ 1893 թվականին նրան ուղղված անձնական նամակում Նոբելը խոստացավ նրան շնորհել Խաղաղության մրցանակը։

Մրցանակը նրան շնորհվել է 1906 թվականի ապրիլի 18-ին Քրիստիանայում (Օսլո)։ Զուտները դարձել է առաջին կինը, որ արժանացել է Նոբելյան մրցանակի (Մարի Կյուրիից հետո)։ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Զուտների` որպես գրողի և հռետորի հեղինակությունն ավելի է աճել։ 1905 թվականին, նրա աջակցության շնորհիվ, ստեղծվում է «Անգլո-գերմանական բարեկամության ընկերությունը»։ 1908 թվականին Լոնդոնի խաղաղության համաժողովի ամբիոնից հնչում է եվրոպական երկրներին ուղղված նրա կոչը` որպես պատերազմից խուսափելու միակ միջոց։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, գրել է վեպ` «Մարդկության մտորումներ» (1911)` նվիրված խաղաղության ու կանանց շարժման խնդիրներին։

1912 թվականին Զուտները երկրորդ անգամ է ուղևորվել ԱՄՆ։ Իր դասախոսություններում Զուտներն զգուշացնում էր Չինաստանի միլիտարիստական վտանգի մասին` վճռականորեն արտահայտվելով ռազմական ինքնաթիռների կառուցման դեմ։

Վերջին տարիներ

Զուտների կյանքի վերջին տարիներին տեղի են ունեցել երջանիկ և ողբերգական շատ իրադաձություններ։ Գերմանական նացիոնալիստական մամուլում նրան անվանել են «պացիֆիզմի ֆուրիա» կամ «խաղաղարար Բերտա», Ավստրիայի միլիտարիստական շրջանակներում` «դավաճան»։ 1913 թվականին Հաագայում կայացած Խաղաղության միջազգային համաժողովում նրան տրվել է պացիֆիստական շարժման «գենեալիսիմուս» ոչ պաշտոնական տիտղոսը։ Նա Բեռնում արժանացել է «Խաղաղության միջազգային բյուրոյի» պատվավոր նախագահի կոչման, Կարնեգիի «Խաղաղության ֆոնդի» խորհրդակից անդամ։

Հրաժարվելով չարորակ ուռուցքի վիրահատությունից` Զուտները մահացել է 1914 թվականի հունիսի 21-ին, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկուկես ամիս առաջ։

Հիշատակ

2006 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է Բերտա ֆոն Զուտներին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարյուրամյակը։

2014 թվականին գերմանացի կինեմատոգրաֆիստները նկարահանել են «Սեր հանուն խաղաղության. Բերտա ֆոն Զուտներ և Ալֆրեդ Նոբել» (գերմ.՝ Eine Liebe für den Frieden - Bertha von Suttner und Alfred Nobel) ֆիլմը (ռեժիսոր` Ուրս Էգեր)։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Зуттнер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

Բերտա Ֆոն Զուտներ: Երիտասարդություն, «Կորչի զենքը», Միջազգային հասարակական գործունեությունը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա ֆոն Զուտներ» հոդվածին։

Tags:

Բերտա Ֆոն Զուտներ ԵրիտասարդությունԲերտա Ֆոն Զուտներ «Կորչի զենքը»Բերտա Ֆոն Զուտներ Միջազգային հասարակական գործունեությունըԲերտա Ֆոն Զուտներ Խաղաղության Նոբելյան մրցանակԲերտա Ֆոն Զուտներ Վերջին տարիներԲերտա Ֆոն Զուտներ ՀիշատակԲերտա Ֆոն Զուտներ ԾանոթագրություններԲերտա Ֆոն Զուտներ ԳրականությունԲերտա Ֆոն Զուտներ Արտաքին հղումներԲերտա Ֆոն Զուտներ18431914d:Q18456Ավստրիական կայսրությունԱվստրո-Հունգարական կայսրությունԳերմաներենՀունիսի 21Հունիսի 9ՊացիֆիզմՊրահաՎիեննա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

tgpa2Լյարդի հիվանդություններՎահանաձև գեղձի քաղցկեղԱտոպիկ մաշկաբորբԱկրոստիքոսԼիտրՀամեմատությունԶոլի ԱդոկԱնասնապահությունՆախադասությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱվետիք ԻսահակյանՋորջ ԲայրոնՎահան ՏերյանoginhՑորենՕքսիդԻսահակ ՆյուտոնԱռաջին համաշխարհային պատերազմԲագրատունիների թագավորություն44-օրյա պատերազմԲաթումի պայմանագիրՀեշտոցՎարդան ՄամիկոնյանՄատյան ողբերգությանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԶատիկՊարբերական աղյուսակԻտալիաՄետաղՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Մթնոլորտի աղտոտումԴեքսամետազոնՈրդան կարմիրԻմ անունն Արամ էԱրագածոտնի մարզԵղնջացանԾծմբական թթուՀայաստանի ազգային հերոսՔիմիական ռեակցիաներԴերենիկ ԴեմիրճյանԱպրիլի 24ԿոկորդաբորբՆոր ԶելանդիաԲանաստեղծությունԵրակների վարիկոզ լայնացումԲացականչական նշանՏուբերկուլոզԽոնարհումՍտեփանավանի դենդրոպարկՆավթԼիմֆոմաԱրաքսԱմբողջ թիվՀեքիաթՇվեյցարիաԳլխուղեղԺամԿրծքագեղձի քաղցկեղԻմպրեսիոնիզմԱդրբեջանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՔրիստոնեությունՆևրոզներՎարդՀայաստանի ՍահմանադրությունՀայրենական մեծ պատերազմԿապույտ հազՀայկական լեռնաշխարհՎլադիլեն ԲալյանԱնտարկտիդաԱրևմտյան ՀայաստանԿուսաթաղանթԶանգվածի պահպանման օրենքՄիրհավ (պատմվածք)🡆 More