Այլաբանություն

Այլաբանություն, ալեգորիա (հին հունարեն՝ ἀλληγορία` այլաբանություն), փոխակերպության տեսակներից մեկը, որով իրականության որևէ կողմի, երևույթի, առարկայի մասին գաղափար է տրվում ոչ թե ուղղակի նկարագրությամբ, այլ գեղարվեստական կոնկրետ պատկերի, խոսքի ուրույն կառուցման միջոցով։

Այլաբանություն
Երաժշտության այլաբանություն, Ֆիլիպպո Լիպպի (1475 - 1500): Երաժշտության այլաբանությունը նկարչության մեջ տարածված թեմա է: Լիպպին օգտագործել է Վերածննդի ժամանակաշրջանում տարածված երաժշտության խորհրդանիշներ, որոնցից շատերը եկել են հունական դիցաբանությունից:

Բնությունից, կենդանիների կյանքից վերցված կամ որևէ այլ պատկերի օգնությամբ այլաբանությունը տալիս է հասարակական այս կամ այն երևույթի փոխաբերական նկարագիրը։ Այլաբանության բովանդակությունը պայմանական է, որի միջոցով բուն իմաստն արտահայտվում է անուղղակի կերպով։ Արվեստի տարբեր ճյուղերում օգտագործվում են այլաբանական կայուն պատկերներ։ Օրինակ` հայ մանրանկարչության և ճարտարապետության մեջ խաղողի ու նռան պատկերներն արտահայտել են հայ մարդու ստեղծագործ աշխատանքը, իսկ գեղարվեստական գրականության մեջ վարդի և սոխակի պատկերներով արտահայտվել է սիրո այլաբանությունը։ Առակները, առածները, հանելուկները, հեքիաթները հիմնականում կառուցվում են այլաբանական սկզբունքով։ Դրանցում, օրինակ, աղվեսը խորամանկության արտահայտություն է, առյուծը` ուժի և հզորության, գայլը` ագահության, նապաստակը՝ վախկոտության, մրջյունն ու մեղուն` աշխատասիրության և այլն։ Այլաբանական իմաստ կարող են ունենալ նաև այլ ժանրի գործեր (Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը, Մաքսիմ Գորկու Մրրկահավի երգը բանաստեղծությունը, «Դանկոյի սիրտը» պատմվածքը և այլն)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, «Գրականագիտական բառարան», 1980, էջ 12
Այլաբանություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 343 Այլաբանություն 

Tags:

Հին հունարենՓոխաբերություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրգենտինաՍերԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍնկերՄիացյալ ԹագավորությունՏիգրան ՄեծՄողեսներԲնավորությունՀայաստանի դրոշՄարմնի զանգվածի ինդեքսԳարունԱՄՆ-ի նախագահների ցանկԲանակում (հեռուստասերիալ)ԿոռուպցիաՌուսական կայսրությունՍիերա ԲրավոՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԱստվածաշունչՏավուշի մարզՍաուդյան ԱրաբիաՀայկական անձնագիրԲագրատունիներՇրջակա միջավայրՎանաձորԽատուտիկՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱռաջավորասիական ընձառյուծԿենդանիների հատկանիշների ցանկՄեսրոպ ՄաշտոցԹոքերՀայերՖարինգիտԼյարդի հիվանդություններՀայաստանի կենտրոնական բանկՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՍանահինի վանական համալիրԼիտվաՄուշեղ ԳալշոյանՀրանտ-Լեոն ՌանոսՖեմինիզմԿատուներԹվական անունՂազախստանԳարեգին ՆժդեհՔրիստափոր ԿոլումբոսԿաթվածՀայաստանի գետերի ցանկԳուրգեն ՄելքոնյանԱբովյան (քաղաք)Ազատի ջրամբարԴերբայական դարձվածԷդուարդ ՔալանթարյանՏրդատ ԳՇիրակի մարզԷկզեմաՓարիզԷկոլոգիաԼեոնարդո դա ՎինչիՖոսֆորԿուսաթաղանթԻնդոնեզիաՄակբայՄարզական կոչումԴաշտանադադարՈւնո ՈւլբերգԵրևանի պետական համալսարանՀայոց պատմությունՀիսուսի հարությունԹոքի քաղցկեղԻսլամԽոր ՎիրապԳլխուղեղի բորբոքումԱնկախ պետությունների դրոշներԱդոլֆ ՀիտլերԱշոտ Բ ԵրկաթՍիլվա ԿապուտիկյանԱծականի համեմատության աստիճաններԱրցախյան շարժումԵրկաթ պակասորդային սակավարյունություն🡆 More