Հանելուկ

Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։

Հայկական հանելուկներ

Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։ Հանելուկը մեկ կամ մի քանի առարկայի այլաբանական պատկեր է՝ արտահայտված բոլորովին ուրիշ առարկաներով կամ երևույթներով։ Հանելուկները երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն են առաջացնում որպես պարզ այլաբանություններ, որոնց հիմքում ընկած են շրջապատից վերցրած ծանոթ ու հայտնի առակների հիմնական հատկանիշները։ Հանելուկը արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողերից բաղկացած գեղեցիկ պատկեր է, որն «Ի՞նչն է», «Այն ի՞նչն է, ի՞նչը», «Ի՞նչն է, որ» հարցերով մի անձն առաջադրում է մյուսին։

12-րդ դարում Ներսես Շնորհալին հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հանելուկ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 221 Հանելուկ 

Tags:

ԱռակԳրականություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի առաջին հանրապետությունԱրյան ընդհանուր հետազոտությունԱրտաշատՄեղուներՄխիթար ԳոշԲեզոարյան այծԲրյունետ (երգչուհի)ԳլխուղեղԿիստա8 նոր ժամադրություններՀաշվապահական հաշվառումՀաղպատի վանական համալիր«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՆյարդային համակարգՆավթՄարտի 28ԲանկՀարրի Փոթեր (վիպաշար)Հայկական առածներ և ասացվածքներԶատիկԼյուդվիգ վան ԲեթհովենՀայաստանի բուհերի ցանկՀեկտարԵրկաթԱմբոխները խելագարվածՎերք Հայաստանի (վեպ)Իմ սիրելի տիրակալԱսիաԱռիթմիաՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Աշխարհի բնակչությունՃապոնիաԱդոլֆ ՀիտլերՀորոսկոպՀամախառն ներքին արդյունքՈսկորՄոսկվաՄաշկային հիվանդություններԵրկիրԵրկկենցաղներԿորպորատիվ ֆինանսներԿոմիտասԸնձառյուծՀրանտ ՄաթևոսյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀանրային ֆինանսներՓորկապությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿասկադ համալիրԱստվածաշունչՆևրոզներՆատրիումի քլորիդՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՌապոնեԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԱրջերՎահագնՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԾավալՎիետնամԳորշ գայլԳաստրիտՏերունական աղոթքՄարդու առնանդամի չափսՀայերՍտորակետԹատրոնի համաշխարհային օրՈւղիղ խնդիրՁիԵգիպտոսՀին ԵգիպտոսՀամակարգային կարմիր գայլախտՀին ՀռոմԱնլռելի զանգակատունՆերգործական սեռԱծանցյալ🡆 More