Ահաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում

Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչություն, անհայտ անձանց կողմից իրականացված ահաբեկչություն, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին, Կրասնոգորսկի Կրոկուս սիթի հոլում՝ նախքան «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկը։

Ահաբեկչություն Կրոկուս սիթի հոլում
Ահաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում
Ահաբեկչության ենթադրյալ մեղավորները
Տեսակհամակարգված ահաբեկչական հարձակում, զանգվածային կրակոցներ, ահաբեկչական հարձակում պայթյունով և զանգվածային սպանություն
ԵրկիրԱհաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում Ռուսաստան
Գրոհի վայրԿրասնոգորսկ
ՏեղադրանքԿրոկուս Սիթի և Կրոկուս Սիթի Հոլ
Գրոհի նպատակզանգվածային սպանություն, պատվիրված սպանություն և Իսլամական ահաբեկչություն
Տարեթիվմարտի 22, 2024-մարտի 22, 2024 մարտի 22, 2024
ԶենքՄոլոտովի կոկտեյլ, Kalashnikov rifle?, Ատրճանակ և դանակ
Զոհվածներ144 մարդ
Վիրավորներ360
Ահաբեկիչների քանակ4
Ահաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում Crocus City Hall attack Վիքիպահեստում

ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։ Այս հարձակումը Ռուսաստանում վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ահաբեկչությունն է՝ Բեսլանի ահաբեկչությունից հետո։ Մարտի 24-ը Ռուսաստանում հայտարարվեց համազգային սգո օր։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության Աֆղանստանի մասնաճյուղը՝ Վիլայաթ Խորասանը։ Հարձակմանը մասնակցած ահաբեկիչների ստույգ թիվը պաշտոնապես հայտնի չէ, սակայն, նախնական տվյալներով, հնարավոր է՝ լինի դրանցից մոտ հինգը, հնարավոր է ավելի շատ։ Հաղորդվել է, որ բերման է ենթարկվել 11 մարդ, այդ թվում՝ չորս ահաբեկիչ։

Նախապատմություն

Ահաբեկչության վայր

Կրակուսը համերգասրահ է Կրասնոգորսկում, որը գտնվում է Crocus բիզնես կենտրոնի տարածքում։ Բացվել է 2009 թվականի հոկտեմբերի 25-ին։ Այն պատկանում է ռուս ձեռնարկատեր Արազ Ագալարովի «Crocus Group» հոլդինգին։ Կառուցվել է Crocus Group նախագծի համաձայն՝ տեխնիկական աջակցությամբ։ Յոթ հարկանի շենքն ունի ավելի քան 38000 մ² ընդհանուր օգտագործման տարածք։ Սրահի սովորական տարողությունը 6200 մարդ է, առավելագույնը՝ 9500 մարդ (դրան կարելի է հասնել, եթե տաղավարներում պարահրապարակ լինի)։ Օբյեկտի անվտանգությունն ապահովել է մասնավոր պահնորդական Crocus Profi LLC ընկերությունը։

Ահաբեկչության նախազգուշացումներ

2024 թվականի մարտի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է Մոսկվա և Մոսկվայի մարզ այցելող զբոսաշրջիկներին առաջիկա 48 ժամվա ընթացքում չմասնակցել հանրային միջոցառումներին և ամբոխներին՝ ահաբեկչական հարձակումների հավանականության պատճառով։

2024 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «բացահայտ շանտաժ» է անվանել Ռուսաստանում հնարավոր ահաբեկչությունների մասին նախազգուշացումները։

Հարձակման ժամանակագրություն

Ահաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում 
Կրոկուս սիթի հոլը 2013 թվականին:

2024 թվականի մարտի 22-ին Կրոկուս հոլում նախատեսված է եղել Պիկնիկ խմբի համերգը սիմֆոնիկ նվագախմբի հետ, վաճառվել է ավելի քան 6000 տոմս։

Մոսկվայի ժամանակով ժամը 19:55-ին՝ համերգի մեկնարկից քիչ առաջ, մարդատար ավտոմեքենան մոտեցել է համերգասրահի գլխավոր մուտքի մոտ, որտեղից մի քանի հոգի դուրս են եկել և ավտոմատներից կրակ բացել։ Գնդակահարելով մուտքի մոտ կանգնած պահակներին և մարդկանց՝ ահաբեկիչները սկսել են կրակել ճեմասրահում գտնվող հանդիսատեսների վրա։ Ժամը 20:03-ին հարձակվողները հասել են դահլիճ։ Այնտեղ նրանք կրակել են մարդկանց վրա, իսկ բենզինի տարաներով սկսել են այրել աթոռները։ Հարձակումը տեւել է ընդհանուր առմամբ 18 րոպե։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով օպերատիվ ծառայությունների նախնական տվյալները, հայտնում է, որ հարձակվողները եղել են երկուսից հինգը։

Ահաբեկչության մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Մոսկվայի ժամանակով ժամը 20:01-ին բլոգեր Պավել Շամպանովի Տելեգրամյան ալիքում, որը, պարզվեց, եղել է իրադարձությունների ականատես։ Այնուհետև ժամը 20:16-ի սահմաններում լուրերը սկսել են հայտնվել այնպիսի լրատվական ալիքներով, ինչպիսիք են Baza, Topor, Topor Live և Moscow Live:

ՌԿԲ-ն հայտնել է, որ երկու պայթյուն է լսվել։

«Զգուշացում, լուրեր» հրապարակումը ժամը 20:44-ին հայտնել է, որ շենքում տանիքը սկսել է փլվել, և հրշեջները չեն կարողացել մարել կրակը մինչև հատուկ նշանակության ջոկատի ժամանումը։ Հրատարակության թղթակիցը հայտնել է երկրորդ պայթյունի մասին։

Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 150 մարդ, ավելի քան 145-ը՝ վիրավորվել։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ մարտի 23-ի դրությամբ բժիշկները 16 տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, ևս 44 հոգու վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ 107 տուժած գտնվում է Մոսկվայի և Մոսկվայի շրջանի հիվանդանոցներում։

Ժամը 22:00-ին հաղորդվել է, որ ահաբեկիչները դիմել են փախուստի։ «Կոմերսանտ» և «ՌԻԱ Նովոստի» հրատարակությունները հայտնել են, որ հարձակման մասնակիցները, հեռացել են սպիտակ Renault Symbol մեքենայով։ Ըստ Baza-ի, Մոսկվայի և մերձակա շրջանների իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել այս մեքենայի մասին։

Հետագա իրադարձություններ

Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին Կրոկուսի շենքում բռնկված հրդեհի մակերեսը գնահատվել է մինչև 3000 քմ։ Մոսկվայի ժամանակով ժամը 23:19-ին ՌԴ ԱԻՆ-ը հրդեհի տարածքը գնահատել է ավելի քան 12900 մ²։ Շենքը տանիքը մասնակի փլուզվել է, իսկ վերին հարկն ամբողջությամբ այրվել է։ Նախնական վնասը կազմում է առնվազն 10 միլիարդ ռուբլի։ Մոսկվայի ժամանակով 00:56-ին ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է, որ հրդեհը տեղայնացվել է։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 70 բրիգադ։ Այրվող շենքի վրա ուղղաթիռները 160 տոննա ջուր են լցրել։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչությունից հետո աշխատանքներին ներգրավվել է 719 մասնագետ և 213 միավոր տեխնիկա։ Հրդեհից դահլիճն ամբողջությամբ ավերվել է, փրկարարները սկսել են սղոցել և ապամոնտաժել ողջ մնացած մետաղական կոնստրուկցիաները։ Մոսկովյան ժամանակով ժամը 6:00-ին մոտ կրակը մարելուն մասնակցած ուղղաթիռներն ավարտել են իրենց աշխատանքը, սակայն շենքի ներսում դեռ այրման օջախներ են եղել։

«Ռոսավիացիան» և «Ռուսական երկաթուղիները» հայտարարել են անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։ Տրանսպորտային օբյեկտներում ներդրվել է պաշտպանության առավելագույն աստիճան։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում շտապ ընդհատվել են մի շարք համերգներ, մի քանի առեւտրի կենտրոնների այցելուներ տարհանվել են։ Այս քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում չեղյալ են հայտարարվել առաջիկա հանգստյան օրերին նախատեսված բոլոր զանգվածային, մշակութային և սպորտային միջոցառումները։ Նաև որոշ ուսումնական հաստատություններում շաբաթօրյա պարապմունքները չեղարկվել են կամ տեղափոխվել հեռավար ուսուցման։ Սանկտ Պետերբուրգի բուսաբանական այգին հայտարարել է իր փակման մասին առաջիկա երկու օրերի ընթացքում ահաբեկչության պատճառով։ Կարմիր հրապարակն ամբողջությամբ շրջափակվել է։

Ահաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում 
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի այցը Բոտկինի հիվանդանոց:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության փաստով Կրոկուսի վրա հարձակման դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ԱԴԾ, ՆԳՆ, Քննչական կոմիտեի և Ռուսաստանի գվարդիայի ղեկավարների հետ, որոնք նրան զեկուցել են ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին։

2024 թվականի մարտի 23-ին Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 60 մահացածների թվում երեք երեխա կա։ Ավելի ուշ հրապարակվեց 41 մահացածների ցուցակը։

Պատասխանատվություն

Իսլամական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը հրապարակվել է իր կից Amaq լրատվական գործակալությունում, որում ԻՊ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ ասելով, որ ահաբեկիչները «անվտանգ նահանջել են իրենց բազաները»։ Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք ունեն հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ «Վիլայաթ Խորասանը» (ISIS-K), «Իսլամական պետության» մասնաճյուղը, որն ակտիվ է Աֆղանստանում, Պակիստանում և Իրանում, հարձակում է ծրագրում Մոսկվայում։ Soufan Center-ի անկախ վերլուծական կենտրոնից Քոլին Քլարկը բացատրել է, որ Ռուսաստանը որոշ ժամանակ եղել է խմբավորման ուշադրության կենտրոնում՝ ասելով, որ «ISIS-K-ն վերջին երկու տարիներին ֆիքսված է եղել Ռուսաստանի վրա՝ հաճախ քննադատելով Պուտինին իր քարոզչության մեջ»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ահաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում ՆախապատմությունԱհաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում Հարձակման ժամանակագրությունԱհաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում Հետագա իրադարձություններԱհաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում ՊատասխանատվությունԱհաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում ԾանոթագրություններԱհաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում Արտաքին հղումներԱհաբեկչություն Կրոկուս Սիթի Հոլում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱֆղանստանՀայաստանի պատմական մայրաքաղաքներԿասկադ համալիրՍասունցի ԴավիթՔաոս (վեպ)ՄակդիրՖեյսբուքՈւրցԼենկթեմուրԾիրանի փողըԱնիՐաֆֆիԿիպրոսԵռանկյունԹորոս ՌոսլինՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Մինաս ԱվետիսյանԷթիլ սպիրտԿրեատինինԿառավարում (տնտեսագիտություն)Եղիշե ՉարենցԿրիաներԷկոլոգիաՍանահինի վանական համալիրՕձունի տաճարՂըզըլհաջըլիՄարսողությունՄուտացիաԽորանարդԱֆրիկաԱշոտ Գ ՈղորմածՄիզուղիների ինֆեկցիաներՔանդակագործությունԿոտորակ (մաթեմատիկա)Ստեփան Զորյան (գրող)Ուղղանկյուն եռանկյունtgpa2ԻսլամԾիածանԳնարբուկՇիրակի մարզՍտրեպտոկոկային ֆարինգիտՇուշիի ազատագրումԳրիգոր ՆարեկացիՍրտամկանի ինֆարկտԲրոնխաբորբՆոյՏերունական աղոթքԱրմավիրի մարզԲրուցելոզԳրիգոր ԼուսավորիչԴիկլոֆենակՁեռք, ոտք և բերան հիվանդությունԿարմիր գլխարկԱծխածինՂազարոս ԱղայանՏողադարձՍմբատաբերդԹռչնագիրԹոքի քաղցկեղՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԶոլի ԱդոկԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Ենթաստամոքսային գեղձի բորբոքումԸղձական եղանակՍայաթ-ՆովաԱլգորիթմՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՎահանագեղձՕսմանյան կայսրությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԿենդանիների հատկանիշների ցանկԿիլիկիաՌևմատոիդ արթրիտՏորք ԱնգեղՓոխաբերությունԱպրիլի 24🡆 More