Տելեգրամ: մեսենջեր

Դուք կարող եք բարելավել թարգմանությունը։ Օրիգինալ տեքստը կարող եք գտնել ձախ կողմի «այլ լեզուներով» ենթաբաժնում։Մեքենայական թարգմանությունը ենթակա է ջնջման առանց զգուշացման։

Տելեգրամ, անվճար բազմահարթակ մեսենջեր սմարթֆոնների և այլ սարքերի համար, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ձևաչափերի տեքստային նամակներով և մեդիա ֆայլերով։ Օգտագործվում է անձնական սերվերային մասը՝ գաղտնի աղբյուրով, որը աշխատում է ԱՄՆ-ի և Գերմանիայի մի քանի ընկերությունների արտադրամիավորներով, որոնց ֆինանսավորում է Պավել Դուրովը՝ մոտ 12 միլիոն ամերիկյան դոլարի չափով ամեն տարի, և մի քանի բաց աղբյուրներով հաճախորդների, այդ թվում GNU GPL-ի արտոնագրությամբ։

Տելեգրամ
Изображение логотипа
Տելեգրամ: Պատմություն, Տեխնոլոգիա, Բոտեր
Տեսակմեսենջեր, ազատ ծրագրային ապահովում, բջջային հավելված, ծրագիր, կայք, դոթքոմ ընկերություն, Ցանցի կիրառական ծրագիր և առցանց համայնք
ՀեղինակՆիկոլայ Դուրով և Պավել Դուրով
Նախագծումը՝Տելեգրամ
Գրված է՝C++ և Ջավա
ԻնտեսֆեյսQt
ՕՀiOS, Անդրոիդ, Windows, Chrome OS, մաքՕՍ և Լինուքս
Առկա էանգլերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն, բրազիլիական պորտուգալերեն, կորեերեն, ռուսերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, կատալաներեն, բելառուսերեն, լեհերեն, մալայերեն, թուրքերեն, պարսկերեն, ուզբեկերեն, արաբերեն, ինդոնեզերեն, եբրայերեն և հինդի
Լույս տեսավ՝օգոստոսի 14, 2013
ՊլատֆորմԱնդրոիդ, iOS, x86_64 և ARM
Վերջին կայուն տարբերակԼինուքս: 4.16.8 (ապրիլի 16, 2024)
Կարդագող ֆայլերի ֆորմատTelegram Desktop Data File (gen)?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատTelegram Desktop Data File (gen)?
ԱրտոնագիրGPLv3, ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր և GNU GPL
Մասն էalt-tech?
Անվանված էհեռագիր
Կայքtelegram.org(անգլ.)
Ելակոդgithub.com/telegramdesktop/tdesktop
Տելեգրամ: Պատմություն, Տեխնոլոգիա, Բոտեր Telegram Messenger Վիքիպահեստում

Ակտիվ օգտատերերի քանակը ծառայությունում 2018 թվականի մարտի տվյալներով կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ, իսկ ամենօրյա ուղարկված հաղորդագրությունները հասել են 15 միլիարդի։ 2017 թվականի օգոստոսին Պ. Դուրովը իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ամենօրյա նոր օգտատերերի քանակը կազմում է ավելի քան 600 հազար։

«Տելեգրամ» ընկերությունը կարող է նաև արգելափակել հեռախոսահամարներ ժամանակավորապես կամ ընդմիշտ։ Դրանից խուսափելու համար պետք է հեռախոսահամարը փոխել։

Պատմություն

Ծրագիրը ստեղծվել է Պավել Դուրովի կողմից, ով նաև ստեղծել է ՎԿ սոցիալական ցանցը։ Նյու Յորք Թայմս ամսագրի հետ ունեցած իր հարցազրույցում Պավելը պատմել է, որ ծրագրի սկզբնական միտքը իր մոտ ծագել է դեռևս 2011 թվականին, երբ նրա դուռը եկան հատուկջոկատայինները։ Երբ վերջիններս հեռացան, Դուրովը միանգամից գրում է իր եղբորը՝ Նիկոլային։ Այդ ժամանակ էլ նա հասկանում է, որ նա չունի եղբոր հետ հաղորդակցվելու անվտանգ միջոց։ Ծրագիրը ստեղծվել է թվային նամակագրության MTProto տեխնոլոգիայով, որը նախապատրաստել է Պավելի եղբայրը՝ Նիկոլայը։ Ինքը «Թելեգրամը» ի սկզբանե եղել է գիտափորձ, որը պատկանում էր Պավելի Digital Fortress ընկերությանը՝ MTProto ծրագիրը բարձր բեռնման դեպքում փորձարկելու նպատակով։

2013 թվականի օգոստոսի 14-ին ներկայացվել է Տելեգրամի առաջին հաճախորդը՝ iOS հարթակի սարքերի համար։

2013 թվականի օգոստոսի 22-ին Durov’s Android Challenge մրցույթի մասնակիցներից մեկը գրել և ներբեռնել է բաց մուտքով առաջին ծրագիրը Անդրոիդ օպերացիոն համակարգի համար՝ Տելեգրամի հետ համատեղ (օգտագործում է նույն MTProto արձանագրությունը)։

Հոկտեմբերին բացել են ծրագրի վեբ-կայքը և ներկայացվել է Տելեգրամի պաշտոնական տարբերակը Անդրոիդի համար բաց աղբյուրով (GPL2): Ծրագրի նախորդ տարբերակը հասանելի է «Unofficial Telegram S» անվանումով։

2013 թվականի նոյեմբերի 7-ին հայտնվել են ծրագրի կողմնակի հաճախորդները՝ Windows և OS X-ը՝ սահմանափակ գործունեությամբ։ Ինչպես նաև մշակվել է հաճախորդի վեբ-տարբերակի հայեցակարգը։

Նոյեմբերին ծրագիրը ուներ, «TJournal» ամսագրի տվյալներով, մոտ 1 միլիոն ներբեռնում։

2014 թվականի հունվարին թողարկվել է Webogram ոչ պաշտոնական վեբ-տարբերակը՝ ՎԿ սոցիալական ցանցի նախկին ծրագրավորող՝ Իգոր Ժուկովի կողմից։

2014 թվականի հուլիսի 21-ին App Store-ում հայտնվել է Telegram HD ծրագրիը iPhone-ների և iPad-ների համար, որոնք ներբեռնել է Telegram Messenger LLP ընկերությունը։

Նոր ծրագրիը ստացել է նոր տարբերակ Apple iPad-ի համար, կատարելագործել է տեսանյութի և լուսանկարների բարձր թույլատրությունը, ավելացրել է անիմացիոն պատկերներ ուղարկելու հնարավորությունը՝ gif ձևաչափով։ Մեսսենջերի պաշտոնական կայք էջում, որպես iOS -ի հաճախորդ նշված է հենց այդ ծրագրիը։

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Տելեգրամում ավելացվել է ծածկանունների հնարավորությունը, որոնց շնորհիվ հնարավոր է կապվել օգտատերի հետ, եթե նույնիսկ չգիտես նրա հեռախոսահամարը, ինչպես նաև թողարկվել է վեբ-հաճախորդը։

2015 թվականի հունվարի 2-ից Տելեգրամում ավելացվել են ստիկերներ։ Ի սկզբանե ծրագրում եղել են ընդամենը 14 ստիկեր, բայց յուրաքանչյուր օգտատեր կարող է փոփոխել դրանք կամ ավելացնել իր սեփականները։ Ի տարբերություն մի շարք այլ ծրագրերի, Telegram-ում ստիկերները ամբողջովին անվճար են։

2016 թվականի փետրվարին Տելեգրամի ստեղծողներից մեկը՝ Պավել Դուրովը հայտնել է, որ մեսսենջերից օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ, այն ժամանակ, երբ ծրագրով ուղարկում են ավելի քան 15 միլիարդ հաղորդագրություն ամեն օր։ Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ուղարկել է 12 միլիարդ հաղորդագրություն վերջին օրը։

2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ 2015 թվականի մայիսին Google կորպորացիան քննարկել է մեսսենջերի գնելու հնարավորությունը ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլլարով։

2016 թվականի մայիսին հայտնվել է ուղարկած հաղորդագրությունները խմբագրելու հնարավորությունը։ Փոփոխությունները կարելի է անել ուղարկելու պահից սկսած երկու օրվա ընթացքում։ Այդ դեպքում հաղորդագրությունում հայտնվում է հատուկ նշան։

2016 թվականի նոյեմբերի 22-ին ծրագրավորողների կողմից թողարկվել է Telegraph ծրագիրը, որը իրենից ներկայացնում է բլոգ-հարթակ՝ անվճար հրատարակչական գործիք, որը հնարավորություն է տալիս ստեղծել հրատարակումներ, ակնարկներ, ներբեռնել լուսանկարներ և այլն։ Telegraph-ը բլոգ-հարթակի, մեսսենջերի և պլատիշերի (ինչպես Medium-ը) հիբրիդ է՝ պատկերային տախտակի անանուն հայեցակարգող։ Ծրագիրը պատկանում է Պավել Դուրնովին՝ «ՎԿ» սոցիալական ցանցի հեղինակին։

2017 թվականի հունվարի 3-ին ծրագրավորողներից մեկը ավելացրել է ուղարկված հաղորդագրությունները ջնջնելու հնարավորություն։ Ջնջելուց հետո հաղորդագրությունը ուղարկողը չի կարող տեսնել ջնջված հաղորդագրությունը։

2017 թվականի մարտին Վ. Դ. Սոլովեյը անանուն հղումով հայնտել է, որ ռուսական հատուկջոկատայինների համար հասանելի է դարձել օգտատերերի հաղորդագրությունները և երեք տարիների արխիվը։ Պավել Դուրովը այդ հայտարարությունը անվանել է սուտ։

2017 թվականի մայիսի 15-ին հայտնի է դարձել այն մասին, որ Տելեգրամի աշխտասեղանային տարբերակը ստացել է զանգեր կատարելու հնարավորություն։

2017 թվականի մայիսի 16-ին Տելեգրամի ադմինիստրացիան հայտարարել է, որ չի պատրաստվում տեղեկություն տրամադրել ռուսական պետական մարմիններին։

2017 թվականի մայիսի 19-ին iOS-ի համար Telegram-ի նոր թարմացումով հեռացվել են կառուցված խաղերը HTML5-ից։ Մեսսենջերի հիմնադիրի՝ Պավել Դուրովի խոսքերով՝ App Store-ի ներկայացուցիչները չեն հաստատել մեսսենջերի նոր տարբերակի հրատարակումը խաղերով՝ սպառնալով ջնջել ծրագրիը խանութից։

2017 թվականի հունիսի 28-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը բռնի կերպով ծրագիրը ներառել է «Կոմունիկատորներ ռեեստր»-ում։

Տեխնոլոգիա

Մեսսենջերի համար ստեղծվել է MTProto արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կոդավորման մի քանի արձանագրություններ։ Իրավազորման և իսկությունը ստուգելու դեպքում օգտագործվում են RSA-2048, DH-2048 ալգորիթմները կոդավորման համար, հաղորդագրության ուղարկումից հետո արձանագրությունը կայքում կոդավորվում է AES բանալիով, որը հայտնի է հաճախորդին և սերվերին։ Ինչպես նաև կիրառվում է SHA-1 և MD5 հեշ ֆունկցիայի գաղտնագրությունը։

2013 թվականի հոկտեմբերի 8-ից մեսսենջերում հայտնվել է «գաղտնի» զրուցարանի (Secret Chats) ռեժիմը։ Այդ ռեժիմը կոդավորում է իրականացնում, որի շնորհիվ միայն ուղարկողն ու ստացողը ունեն ընդհանուր բանալի (end-to-end կոդավորում), AES-256 ֆունկցիայի օգտագործումով IGE (անգլ.՝ Infinite Garble Extension) ռեժիմում՝ ուղարկվող հաղորդագրությունների համար։ Ի տարբերություն սովորական ռեժիմից, գաղտնի զրուցարաններում հաղորդագրություները չեն գաղտնազերծվում սերվերի կողմից, հաղորդագրությունների պատմությունը պահպանվում է միայն այն երկու սարքերում, որոնցում ստեղծվել է զրուցարանը։

Ֆայլերը փոխանակելուց կարելի է թե՛ ուղարկել ֆայլեր սարքից, թե՛ փնտրել մեդիա ֆայլեր համացանցից, այն դեպքում, եթե օգտագործվում է iOS կամ Android համակարգերը հեռախոսների համար։ Փոխանցվող ֆայլերի չափը սահմանափակ է՝ 1,5 ԳԲ։ Ծրագիրը օգտագործում է վերսկսման համակարգը կապի անջատումից հետո։

Առկա է բազմամարդ զրուցարաններ ստեղծելու հնարավորություն, անդամների թիվը կարող է հասնել մինչև 200-ի, 2015 թվականի նոյեմբերից սկսած՝ սուպեր խմբեր մինչև 1000 անդամ, 2016 թվականի մարտի 14-ից՝ սուպեր խմբեր մինչև 5000 անդամ։ 2017 թվականի հունիսի 30-ից սուպեր խմբերի անդամների թիվը հասել է մինչև 10000 անդամի։

Նաև ծրագիրը հնարավորություն է տալիս փոխել տեքստի ձևաչափը, դարձնելով այն՝ թավատառ, շեղատառ և "ծրագրավորողների" տառատեսակով։ Բացի այդ հատուկ բոտի օգնությամբ կարելի է ստուգել ուղղագրությունը։

Բոտեր

Հատուկ API ծրագրի օգնությամբ ծրագրավորողները կարող են ստեղծել «բոտերի», հատուկ հաշիվներ, որոնք կառավարվում են ծրագրի կողմից։ Սովորական բոտերը պատասխանում են հատուկ հրամաններին անձնական և խմբակային զրուցարաններում, նաև նրանք կարող են փնտրել համացանցում կամ կատարել այլ հանձնարարություններ, օգտագործվում է ժամանցի կամ բիզնեսի նպատակով։

2015 թվականի սեպտեմբերին Պավել Դուրովը հայտնել է, որ շուտով կհայտնվեն մոնետիզացման և բոտերում գովազդի տեղեկայաման հնարավորություններ։

2017 թվականի մայիսի 18-ին բոտերի համար ստեղծղվել է վճարովի API: Որպեսզի օգտատերերը կարողանան փորձարկել այդ ֆունկցիան, Telegram-ի խմբի կողմից ստեղծվել է փորձնական բոտ, որը առաջարկում է գնել «Ժամանակի մեքենա» (օգտատերերից գումար չի գանձվել)։

Խոցելիություններ գտնելու մրցույթ

2013 թվականի դեկտեմբերին Պավել Դուրովը մրցույթ է հայտարարել մինչև 2014 թվականի մարտի 1-ը Telegram-ի պաշտպանությունը «ջարդելու» համար 200 հազար դոլար ֆոնդով։ Մրցույթի պահանջը կայանում էր նրանում, որ պետք է վերծանվեր Պավելի և նրա եղբոր՝ Նիկոլայի անձնական նամակագրությունը «գաղտնի զրուցարանի» միջոցով, օգտագործելով կոդավորված տվյալները, որոնցո փոխանակվել են ծրագիրը և սերվերը։ Իրենց հաղորդագրություններում, ուղարկված ամեն օր, պարունակվել են էլեկտրոնային փոստի գաղտնի հասցե, որի վերծանումը թույլ կտար ստանալ մրցանակը։

Այդպիսի «հակերային հարձակման համար» պետք են հարձակման մոդելներ, հարձակում ծածկագրի վրա, համարվում է ամենաթույլ և, նույն պահին, ամենադժվարը և անհարմարը կրիպտո վերլուծության համար։ Գոյություն ունեն չափազանց թույլ ֆունկցիաներ, որոնք կարող են կայուն լինել տվյալ մոդելում, բայց խոցելի այլ մոդելների համար։ Սովորաբար նոր կրիպտո վերլուծության հետածոտությունների ժամանակ օգտագործվում է հարցակման ավելի թույլ մոդելներ, որոնցում հարձակվողին կարող է հայտնի լինել տեքստը մինչ կոդավորումը, հնարավորություն է տրված կոդավորման ուղարկել յուրաքանչյուր տեքստ կամ տվյալները փոփոխելու հնարավորություն, որոնք ուղարկվում են ցանցով։ Այդ կերպ, այն դեպքում, եթե մրցույթը ոչ ոք չհաղթի, դա չի հաստատի արձանագրության կրիպտո վերլուծական անվտանգությունը։

2013 թվականի դեկտեմբերի 23-ին, մրցույթի սկզբից ընդամենը մի քանի օր անց, «Խաբրախաբրա» օգտատերը, չհամարվելով ծածկագիտության մասնագետ, հայտնաբերել է խոցելիություն, որը կայանում էր նրանում, որ հաճախորդը ստացել է բանալիների արտադրման DH (մնացորդների դաշտը որոշելու հաստատուններ) պարամետրերը սերվերից, առանց ստուգելու, որի շնորհիվ MTProto սերվերը կարողացավ փոխանցել անկոռեկտ պարամետրեր, որոնք չէին ապահովում կրիպտո վերլուծական ամրությունը, և գաղտնի անցկացնել MITM հարձակում գաղտնի զրուցարանի վրա։ Քանի որ նրան չի հաջողվում կարդալ նամակագրությունը, շահումի չափը կազմել է միայն 100 հազար դոլար։ Դրանից հետո հաճախորդը թարմացվել է, ավելացվել է պարամետրերի ստուգում, որոնք ստացվում են սերվերից՝ նման հարձակման հավանականության փոքրացման նպատակով:

2014 թվականի նոյեմբերին կազմակերպվել է նոր երեք ամիս տևող մրցույթ, որտեղ հարձակման մոդելը ընդլայնվել է, հարձակվողին հնարավորություն է տրվել ներկայանալ որպես MTProto-ի սերվեր՝ փոփոխելով ուղարկվող տվյալները։ Մրցույթի կանոններով պետք է ջարդեն «գաղտնի զրուցարանը», միևնույն ժամանակ զրուցարանի անդամները անցկացնում են բանալիների ստուգում, որը համաձայնեցրել են զրուցարանը բացելուց՝ անկախ կապուղիներով։

Հետազոտող Moxie Marlinspike-ի խոսքերով՝ նմանատիպ մրցույթները չեն կարող ապացուցել կոդավորման անվտանգությունը և միայն մոլորեցնում են։ Հաղթողների բացակայությունը չի նշանակում, որ ապրանքը անվտանգ է, նմանատիպ շատ մրցույթներ հիմնականում անազնիվ են, վերլուծությունը չի հսկվում և անցկացվում է պատահական մարդկանց կողմից, իսկ շահումը հիմնականում շատ քիչ են, որպեսզի արդարեցնեն մի քանի իրավազոր կրիպտո վերլուծողների երկարատև աշխատանքը։

Քննադատություն

Օգտատերերի հաշիվները կապվում են հեռախոսահամարների հետ, որը համարվում է Telegram-ի ամենանշանակալի փաստարկներից մեկը քննադատության համար, քանի որ այն չի ապահովում լիարժեք անանունությունը շփման ժամանակ։ Սերվիսում գրանցման և նոր սարքերի հետագա թույլտվությունները ստուգվում է հեռախոսահամարով՝ SMS-հաղորդագրությունով կամ հեռախոսազանգով կոդ է ուղարկվում (մի քանի օպերացիոն համակարգերում կանգնեցվում է ծրագրի կողմից)։

WhatsApp-ի հիմնադիր Յան Կումը նշել է Cossa.ru-ի համար մեկնաբանությունում, որ նրա մտքերը իրականացվել են նրա ծրագրում, և օգտագործվում են Telegram-ում։

Telegram-ի սերվերները չեն պահպանում գաղտնի զրուցարանների հաղորդագրությունները, բայց պահպանում են հասարակ զրուցարանների պատմությունը և օգտվողների հասցեագրի պարունակությունը քանի դեռ օգտագործվում է սերվիսը և անգործության ընթացքում՝ նշված հաշվի կարգավորումներում (մեկ ամսից մինչև մեկ տարի)։ Մեսսենջերում օգտագործված կոդավորումը չի ապահովում PFS-ը բոլոր դեպքերում։

Telegram-ի պաշտոնական հաճախորդները անրհաժեշտության դեպքում ակտիվորեն բոլոր կոնտակտներին ուղարկում են մետատվյալներ ծրագրի բացման և փակման մասին, միևնույն ժամանակ այդ մետատվյալներին կարող են բաժանորդագրվել յուրաքանչյուր օգտատեր, եթե ցանկանում է։ Նման նամակները անջատելու համար պետք է փոխոխվեն հաշվի կարգավորումներում։

Նաև բազմիցս անվստահություն են արտահայտել MTProto արձանագրության անվտանգության համար։

Հաղորդագրություն կա, որ մեսսենջերից կարող են օգտվել տարբեր ահաբեկչական խմբեր հաղորդակցման համար, ինչպես նաև պրոպագանդայի համար։ Մանսավորապես, Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը օգտագործել է Telegram-ը իրենց պահանջները տարածելու համար, ավելի քան 14 հազար բաժանորդի և ավելի քան 30 ալիքով՝ տարբեր լեզուներով։ Միայն թե Telegram-ի խումբը ակտիվորեն զբաղվում է նման ալիքների փնտրտուքներով և հետագա արգելափակումներով։

Գրաքննություն

Telegram-ը ընտրողաբար կիրառել է գրաքննություն։ Մասնավորապես, որոշ ժամանակ մեսսենջերը օգտագործվել է Իրանում պոռնոգրաֆիայի և քաղաքականության մասին ծաղրական մեկնաբանություններ տարածելու համար։ Telegram-ի ղեկավարությունը սահմանափակել է մի քանի բոտերի գործունեությունը և արգելել է որոշ լուսանկարների և ստիկերների հավաքածուների օգտագործումը՝ Իրանի կառավարության պահանջով։ Միևնույն ժամանակ Telegram-ի զրուցարանները չեն ենթարկվել գրաքննության։ 2015 թվականի հոկտեմբերին Դուրովը հայտնել է, որ Telegram Messenger LLP ընկերությունը հրաժարվել է օգնել Իրանին քաղաքացիներին հետևելու գործում և գրաքննությունում, որի պատճառով ծրագրի աշխատանքը ժամանակավորապես արգելափակվել էր։

Մեսսենջերը արգելափակվել է Չինաստանի կառավարության մի քանի շրջաններում, որտեղ այն կարող էր օգտագործվել հակակառավարական ցույցերի համակարգման համար։

Կոնֆլիկտ Ռոսկոմնադզորի հետ

2017 թվականի հունիսի 23-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը հրապարակավ դիմեց Պավել Դուրովին պահանջով, որպեսզի տրամադրի տեղեկություն ընկերության մասին, Telegram մեսսենջերը հետագայում Ինֆորմացիա տարածող ռեեստրում գրանցելու համար։ Դուրովը հրաժարվում է կատարել նրանց պահանջը, որին ի պատասխան ստացել է Ռուսաստանի տարածքում մեսսենջերը արգելափակելու զգուշացում։ Ինչպես պնդում է Telegram-ի ստեղծողը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության գործողությունները համարվում են ևս մեկ հանրային հետաքրքրության դիվերսիա։ Իր ՎԿ անձնական էջում Դուրովը նշել է իր մեսսենջերի քաղաքական չեզոքությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի կառավարության կողմից վերահսկվող WhatsApp-ի և Facebook Messenger-ի։ Այնուամենայնիվ, կառավարությունում ակնարկել են Դուրովի չեզոք վերաբերմունքի մասին ահաբեկիչների հանդեպ, որոնք, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության պաշտոնական հայտարարությամբ՝ օգտագործել են Telegram-ը Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները նակապատրաստելուց։ Այդ ամենի հետ կապված Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը Պավել Դուրովից պահանջել է տրամադրել բանալինները գաղտնազերծման համար, որպեսզի նամակագրությունների շնորհիվ կարողանան բացահայտել պոտենցիալ ահաբեկիչներին։

2017 թվականի հունիսի 26-ին Պավել Դուրովը հայտնել է, որ Telegram-ը չի համարվում միակ հնարավոր միջոցը ահաբեկչություններ կազմակերպելու համար, և այդ նպատակի համար կարելի է սահմանափակվել մեկանգամյա օգտագործման հեռախոսներով։ Մեսսենջերի ստեղծողը նաև նշել է, որ գերատեսչության կողմից պահանջվող նամակագրությունների վերծանումը պահանջվող հակասում է ՌԴ Սահմանադրությանը և ոչ մի կերպ չի կարող պաշտպանել աշխարհը ահաբեկչություններից, քանի որ վտանգի է ենթարկում Telegram-ի միլիոնավոր օգտատերերին։ Ավելի ուշ, Համացանցի զարգացման համալսարանի կառավարության ներկայացուցիչ՝ Գերման Կլիմենկոն Պավել Դուրովի դիրքը անվանել է «ծաղրանք»։ Կրեմլում տեղեկացրել են այլ մեսսենջերների օգտագործման մասին, Ռուսաստանում Telegram-ի արգելափակման դեպքում՝ հրաժարվելով մեկնաբանել կոնֆլիկտային իրավիճակը Դուրովի և Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության միջև։

թվականի հունիսի 27-ին Ալեքսանդր Ժարովը բացատրել է, որ Դուրովին ուղված գործակալության առաջնահերթ պահանջները ոչ մի դեպքում չեն առաջարկում տրամադրել մուտք օգտատերերի անձնական նամակագրություններում։ Շուտով Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում արձանագրել են Telegram-ի մասին կեղծ տեղեկությունների ստացում տվյալների հետ միասին համացանցի պատահական օգտատերերի կողմից։ Հունիսի 28-ին Պավել Դուրովը համաձայնվել է տրամադրել գերատեսչությանը բնագրային տվյալներ, տեղեկացնելով, որ անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը ազատ է։ Միայն թե Telegram-ի ստեղծողը հստակեցրել է, որ չի ընդունի ինչ-որ այլ լրացուցիչ պարտավորություններ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Նույն օրը մեսսենջերը բռնի կերպով ընդգրկվել է Ինֆորմացիա տարածող ռեեստրում 90-РР համարի ներքո։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տելեգրամ: Պատմություն, Տեխնոլոգիա, Բոտեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելեգրամ» հոդվածին։

Tags:

Տելեգրամ ՊատմությունՏելեգրամ ՏեխնոլոգիաՏելեգրամ ԲոտերՏելեգրամ Խոցելիություններ գտնելու մրցույթՏելեգրամ ՔննադատությունՏելեգրամ Կոնֆլիկտ Ռոսկոմնադզորի հետՏելեգրամ ԾանոթագրություններՏելեգրամ Արտաքին հղումներՏելեգրամ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹռչուններԷկզեմաՄովսես ԽորենացիՄատյան ողբերգությանԶուգահեռագիծՀայկական առածներ և ասացվածքներՓիղՎարդավառՀովհաննավանքՆևրոզներՈրոտանի կիրճՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՄարքեթինգՌևմատոիդ արթրիտՉակերտներԴաշտանՔաոս (վեպ)Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՇուշիի ազատագրումԾխախոտՎինսենթ վան ԳոգՄիավորված ազգերի կազմակերպությունՎիքիպեդիաՀարավային ԱմերիկաՀայոց լեզվի պատմությունԷլեկտրոլիզՆշիկաբորբԶատիկՌուդոլֆ Էրիխ ՌասպեՆախադասության գլխավոր անդամներԼյարդՃապոնիաԹոքաբորբԱյբուբենՆոր ՆախիջևանԽՍՀՄ փլուզումՀայաստանի Ազգային ժողովԱռաջին համաշխարհային պատերազմԽուստուփՕհմի օրենքՎանի թագավորությունՅուրի ՎարդանյանՀարցական նշանՀայ ֆիդայիներԴանթեական առասպելՍայաթ-ՆովաԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱրհեստական բանականությունԿունիլինգուսԶանգվածի պահպանման օրենքԼեոնիդ ԱզգալդյանՍոս ՍարգսյանԼեհաստանՎլադիլեն ԲալյանՅոհան ԳուտենբերգԽաղաղ օվկիանոսՉարլզ ԴարվինՀայկական գորգՄեղրՎահագնԲութՆԱՏՕԴիկլոֆենակԿենդանիների հատկանիշների ցանկՄաշկաբորբԻնքնաթիռՍմբատաբերդԵրիցուկԱկնարկ (ժանր)ՍպիտակուցներՄամփրե արքանՓսորիազՈւիլյամ ՇեքսպիրԶապել ԵսայանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԻսլամ🡆 More