Chrome OS, ՕՀ Google ընկերության կողմից, նախատեսված է ARM կամ x86 պրոցեսորների համար։ Google Chrome OS-ն հիմնված է Ջենթու Լինուքսի վրա և օգտագործում է Google Chrome դիտարկիչ, որը աշխատում է հատուկ մշակված պատուհանային համակարգում։ Համակարգի աղբյուրի կոդը բացվեց 2009 թվականի նոյեմբերի 19-ին Chromium OS նախագծի համար։ Առաջին նեթբուքերը, որոնք կունենան Google Chrome OS նախատեսված էր թողարկել 2010 թվականի երկրորդ կեսին, սակայն դրանց թողարկումը հետաձգվեց մինչև 2011 թվականի երկրորդ կես։
Տեսակ | Լինուքսի տեղաբաշխում |
---|---|
Ստեղծող | Գուգլ |
Հիմք են ծառայել | Chromium OS? |
Առաջին թողարկում | հունիսի 15, 2011 |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | google.com/chromebook/chrome-os/(անգլ.) |
Chrome OS Վիքիպահեստում |
ՕՀ-ի գլխավոր հատկությունը վեբ-ծրագրերի գերակշռումներ է։ գլխավոր դերը տրվում է դիտարկչին։ Նոր ապրանքանիշի իրենից ներկայացնում է ոչ մեծ ռեսուրսներով անհատական համակարգիչ, որի միջովոց կարելի է մուտք գործել համացանց։
Google-ը տեղեկացնում է, որ նոր ՕՀ-ն ունակ է ապահովել․
Chrome OS-ը մտածված է ինչպես վիրտուալ աշխատանքային վայրի և վեբ-ծրագրերի հեռակա հասանելիության գործնական իրականացում։ Սա օգտատիրոջ վրաից հանում է համակարգի ադմինիստրատորի ֆունկցիաները ինչպիսիք են օրինակ, դիստրիբուտների ներբեռնումը, ծրագրերի տեղադրումը և թարմացումը։ Սարքի ջարդվել է դառնում է ոչ կրիտիկական, քանի-որ դեպի տվյալները կարելի հասանելիություն ստանալ ցանկացած այլ Chrome OS-ով աշխատող համակարգչից։ Սակայն Google հաշվի գաղտաբառի ձեռք բերելուց հետո տեսահենը կարող է հասանելիություն ստանալ օգտատիրոջ տվյալներին առանց նրա իմացության։ Chrome OS-ը նախատեսված չէ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագրերով աշխատելու համար։ Օպերացիոն համակարգի շատ գործողություներ ունակ է կատարել նաև իր նախատիպը՝ OS Chromium։
ՕՀ-ն տեսականորնեն կառուցված է մինիմալիստական ոճով, Google Chrome դիտարկչի ոգով։
Chrome OS-ը ընդունվում է որպես, օպերացիոն համակարգ՝ փոքր նեթբուքներից մինչև լիարժեք անհատական համակարգիչներ, որոնք ունեն x86- կամ ARM- պրոցեսսոր։
Google Chrome OS աշխատանքային խումբը աշխատում է շատ տեխնոլոգիական ընկերությունների հետ, նոր սարքերի նախագծման և մշակման նպատակավ, որոնք կարող են ապահովել բարձր որակի աշխատանք։ Նրանց միջև կան ընկերություններ ինչպիսիք են, օրինակ՝ Acer, Adobe, Asus, Freescale Semiconductor, Լենովո, Qualcomm, Texas Instruments, Toshiba, NVIDIA։ Ինչպես նաև մշակմանը իր մասնակցությունն է ունեցել Intel ընկերությունը, որի հետ համագործակցությունը սկսել է պաշտոնական անոնսից մի քանի ժամանակ առաջ։ Dell նույնպես ունի պլաններ Chrome OS-ի փորձարկմանը մասնակցելու։ Հենց այսպիսի գործակցության արդյունքում էլ ստեծվեց՝ Chromebook-ը։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Chrome OS, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.