Ախալքալաք

Ախալքալաք (վրաց.՝ ახალქალაქი , թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։

Քաղաք
Ախալքալաք
վրաց.՝ ახალქალაქი
Դրոշ Զինանշան
Ախալքալաք Ախալքալաք

Ախալքալաք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
Հիմնադրված է1064 թ.
ԲԾՄ1707±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն7693 մարդ (2023)
Ազգային կազմՀայեր 93,8 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունախալքալաքցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ261
Պաշտոնական կայքakhalkalaki.ge
Ախալքալաք (Վրաստան)##
Ախալքալաք (Վրաստան)
Ախալքալաք
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Ախալքալաք

Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 8295 մարդ է, որից 93,8%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։

Անվանում

Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրաց.՝ ახალი ― նոր, հայերեն՝ քալաք ― քաղաք)։

Քաղաքի պատմություն

Ախալքալաք 
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը

Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թվսկսնին քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թվականին այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ։

19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թվականների սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թվականի մայիսին Հարավային Կովկասում կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։

Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թվականի նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։

Նշանավոր ախալքալաքցիներ

Ախալքալաքում են ծնվել հայ ականավոր արձակագիրներ Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, հայ հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Դարբինյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի դասախոս (բ.գ.թ.), ՀՀ բուհերի արհմիությունների նախագահ Արմեն Ավետիսյանը և այլ հայտնի դեմքեր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ախալքալաք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախալքալաք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 197 Ախալքալաք 

Tags:

Ախալքալաք ԱնվանումԱխալքալաք Քաղաքի պատմությունԱխալքալաք Նշանավոր ախալքալաքցիներԱխալքալաք ՊատկերասրահԱխալքալաք ԾանոթագրություններԱխալքալաք Արտաքին հղումներԱխալքալաքԳուգարք նահանգՄեծ ՀայքՋավախքՍամցխե-ՋավախքՎրաստանՎրացերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻսպանիաՓոխպատվաստագիտությունՓիլիսոփայությունՕրգազմԹմրամիջոցՏուբերկուլոզԵրկրորդ համաշխարհային պատերազմԵզդիներԱնորոշ դերբայՎերաբերական (խոսքի մաս)ԼևոմեկոլԹորոս ՌոսլինՎանի թագավորության արքաների ցանկՀայկական թատրոնՀոգնակի թիվԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայկական լեռնաշխարհԾնեբեկՎիտամին CԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄիզոպրոստոլԴաշտանային ցիկլԱծանցյալԲելեԷրեբունի ամրոցՎիտամին DԱրգանդSourՍրտի բնածին արատներՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱռանց ընտանիքի (վիպակ)Ագաթա ՔրիստիՀիսուսՍահմանական եղանակԽորվաթիաԱրտիստը (Շիրվանզադե)ՏիեզերագնացությունԽաղՍյունիքի մարզՎերածնունդՀունական դիցաբանությունՎիտամին D-ի անբավարարությունԱրշակունիներԳլանՄինաս ԱվետիսյանՎի (երգիչ)ՁկներՄակբայԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀոմանիշԼուիզա ՆերսիսյանՇվեդիաՌամադան (ամիս)Ուսուցման մեթոդներԽոսրովի անտառ պետական արգելոցՎաղարշապատՀարավային ԱմերիկաՍեռական հերպեսԲրոնխիալ ասթմաՀայկական ֆիլմերի ցանկՀայկական դրամԳլխավոր էջԱնլռելի զանգակատունԼեյկոցիտԱվստրալիաՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹութքԵս և նաՄոնղոլական կայսրությունԻբուպրոֆենԴեքսամետազոնԷջմիածնի Մայր ՏաճարՆորավանքՄողեսներ🡆 More