Ալ-Ակսա Մզկիթ: մուսուլմանների գլխավոր սրբավայրը Երուսաղեմում

Ալ-Ակսա մզկիթ (արաբ․՝ المسجد الأقصى‎‎, ալ-մասջիդ ալ-ակսա, հեռավոր մզկիթ), մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկը։ Տեղակայված է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Տեղավորում է մինչև 5000 մարդ։ Մուսուլմանների համաձայն, Մուհամմադ մարգարեն տեղափոխվել էր Մեքքայից ալ-Ակսա մզկիթ «Գիշերային ճամփորդության» ընթացքում՝ ալ-Բուրակ ձիու վրա։ Իսլամական ավանդույթում նշվում է, որ սկզբում Մուհամմադը հավատացյալներին աղոթքի ուղղության (կիբլա, արաբ․՝ قبلة‎‎‎‎) էր հրավիրում Երուսաղեմի այս մզկիթը։ 17-րդ ամսից սկսած նա կիբլան ուղղում է Մեքքա՝ Ալլահի հրահանգով։

Ալ-Ակսա մզկիթ
المسجد الأقصى‎
Ալ-Ակսա Մզկիթ: Տես նաև, Նշումներ, Ծանոթագրություներ
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմի հին քաղաք
ՏարածաշրջանՏաճարի լեռ
ՀասցեԵրուսաղեմ, Տաճարի լեռ
Դավանանքիսլամ
Հոգևոր կարգավիճակիսլամի երրորդ սրբավայր
Ներկա վիճակկանգուն, գործող
Մասն էAl-Aqsa?
Կազմված էAl-Qibli Chapel? և Minbar of Saladin?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
ՀիմնադիրՄուհամմադ մարգարե
Ճարտարապետական ոճարաբական
Հիմնադրված705
Բարձրություն37 մետր
Գմբեթ2 մեծ և 10 փոքր
Շինանյութստալակտիտներ, կրաքար, մարմար, ոսկի
Ալ-Ակսա Մզկիթ: Տես նաև, Նշումներ, Ծանոթագրություներ Al-Qibli Chapel Վիքիպահեստում

Ալ-Ակսա մզկիթն ի սկզբանե եղել է փոքր աղոթատեղի, որ կառուցվել էր բարեպաշտ խալիֆներից մեկի՝ Օմարի (634-644) կողմից։ Հետագայում այն ընդլայնում և կառուցապատում է Օմայանների նշանավոր ներկայացուցիչ Աբդ ալ-Մալիք խալիֆը, և կառուցումն ավարտում է իր որդի Վալիդ խալիֆը 705 թվականին։ 746 թվականի երկրաշարժի պատճառով մզկիթն ամբողջովին ավերվել էր, և այն վերակառուցել էր Աբբասյան դինաստիայի հիմնադիր Աբու Ջաֆար ալ-Մանսուր խալիֆը։ 1033 թվականի երկրաշարժից հետո մեկ այլ մզկիթ է կառուցել Ֆատիմյան խալիֆ ալ-Զահիրը, որը կանգուն է մինչ այժմ։ Մուսուլմանական տարբեր դինաստիաներ հարյուրամյակների ընթացքում մզկիթը գեղեցկացրել են, ձևավորել նրա արտաքին ու ներքին տեսքը։

Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Երուսաղեմը գրավվում է, և ստեղծվում է Երուսաղեմի թագավորությունը։ Մզկիթը գործածվում էր որպես պալատ, իսկ գմբեթը ծառայում էր եկեղեցուն։ 1187 թվականին Եգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինը գրավում է քաղաքը և վերականգնում մզկիթը։ 1967 թվականի արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի հին քաղաքը հրեաների ձեռքում է, սակայն մզկիթի վարչական ղեկավարումը մնում է Հորդանանա-Պաղեստինյան վակֆին։

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություներ

Արտաքին հղումներ

Ալ-Ակսա Մզկիթ: Տես նաև, Նշումներ, Ծանոթագրություներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ակսա մզկիթ» հոդվածին։

Tags:

Ալ-Ակսա Մզկիթ Տես նաևԱլ-Ակսա Մզկիթ ՆշումներԱլ-Ակսա Մզկիթ ԾանոթագրություներԱլ-Ակսա Մզկիթ Արտաքին հղումներԱլ-Ակսա ՄզկիթԱլ-ԲուրակԱրաբերենԵրուսաղեմԻսրայելՀին քաղաք (Երուսաղեմ)ՄեքքաՄուհամմադ մարգարեՏաճարի լեռ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷրիթրոցիտներԱրգանդի միոմաԵրիկամԿրծքագեղձի քաղցկեղԷկզեմաԽոր ՎիրապՀայոց ցեղասպանությունԲնությունՔութեշԱլեքսանդր ԹամանյանՀետգրությունՍոս ՍարգսյանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՄատենադարանՇնչառությունԳնարբուկԱրյան ընդհանուր հետազոտությունՄարի ԱնտուանետԱրտիստը (Շիրվանզադե)ԿիլիկիաՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԲացականչական նշանԹաթուլ ԿրպեյանՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՄանրանկարչությունՄոմիկՍննդային ալերգիաՆախադասության գլխավոր անդամներՍանահինի վանական համալիրԽոնարհումԼեոնարդո դա ՎինչիԼոբիԾիրանի փողըԱրևմտյան ՀայաստանՍարդարապատի հերոսամարտԱբովյան (քաղաք)ՄայրցամաքՍպիտակավոր վանքՍեբաստիան ՄարոքինՔիշ (կղզի)ՍերմնահեղուկoginhՓոխաբերությունԱրմավիրՀարցական նշանՄուրացանԲառարանԿրիաներԵրևանՀավերժության հայկական նշանՁկներԿարմիր գիրքԱզոտՐաֆֆիԳառնու հեթանոսական տաճարՀայկական խոհանոցՄրգաշատՇաղկապենաբորբԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Եռանկյան բարձրությունԱնգլերենԵռանկյունՀարկադրական եղանակՏիգրան ՊետրոսյանՀայերենՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՍինգապուրՍպիտակուցներՀայաստանի ձկների ցանկՍտեփանավանի դենդրոպարկՀայկական հարցԲազմացումՊրիզմաԱռաջին համաշխարհային պատերազմԱՄՆ-ի նախագահների ցանկԾաղիկ🡆 More