Ալֆոնս Արեոլա: ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ալֆոնս Արեոլա (ֆր.՝ Alphonse Areola, փետրվարի 27, 1993(1993-02-27), Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Պարի Սեն-Ժերմենից վարձավճարով հանդես է գալիս Ռեալ Մադրիդի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող։

Ալֆոնս Արեոլա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Ալֆոնս Արեոլա
Alphonse Areola
Ալֆոնս Արեոլա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Արեոլան Պարի Սեն-Ժերմենի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1993(1993-02-27) (31 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 195 սմ
Քաշ 94 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
(վարձավճարով Պարի Սեն-Ժերմենից)
Համար 1
Պատանեկան կարիերա
1999-2006 Ֆրանսիա Պետի Անժե
2006-2012 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
2008-2009   Ֆրանսիա Կլերֆոնտեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-ներկա Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 75 (0)
2013-2014   Ֆրանսիա Լանս 35 (0)
2014-2015   Ֆրանսիա Բաստիա 36 (0)
2015-2016   Իսպանիա Վիլյառեալ 32 (0)
2019-ներկա   Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 14 (0)
2009-2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 10 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (0)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 8 (0)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 16 (0)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 9 (0)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2019

Ակումբային կարիերա

Պարի Սեն-Ժերմեն

Արեոլան Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2009 թվականի հուլիսին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Արեոլան նշեց 2013 թվականի մայիսի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե Սիրիգուին Բրեստի դեմ խաղում։ Այս խաղից առաջ ՊՍԺ-ն արդեն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Բրեստը դուրս էր մնացել Լիգա 1-ից։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 26-ին՝ Լորյանի դեմ խաղում։

Ալֆոնս Արեոլա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն 
Արեոլան Լանսի կազմում 2014 թվականին

2013 թվականի հուլիսի 23-ին Արեոլան վարձավճարով տեղափոխվեց Լիգա 2-ում հանդես եկող Լանս։ Նա միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 36 հանդիպում և օգնելով Լանսին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում ու տեղափոխվեց Լիգա 1։ Արեոլան ճանաչվեց Լիգա 2-ի լավագույն դարպասապահը և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բացի այդ, նա Eurosport-ի կողմից ճանաչվեց տարվա բացահայտում՝ առաջ անցնելով Ն'Գոլո Կանտեին և Գաետան Բուսմանին։

2014 թվականի հուլիսի 26-ին Արեոլան վարձավճարով միացավ Կլոդ Մակելելեի գլխավորած Բաստիային՝ փոխարինելով կարիերան ավարտած Միքայել Լանդրոյին։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում։ Արեոլան անցկացրեց 39 հանդիպում՝ 13 խաղում պահելով իր դարպասը անառիկ։ Բաստիան զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը Լիգա 1-ում և հասավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։

2015 թվականի հունիսի 17-ին Արեոլան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Վիլյառեալ որպես վնասվածք ստացած Սերխիո Ասենխոյի փոխարինող։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 23-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի փետրվարի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Նապոլիի դեմ խաղում։ 2015-16 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 37 հանդիպում՝ 15 խաղում պահելով իր դարպասը անառիկ և բաց թողելով ընդամենը 26 գնդակ, իսկ Վիլյառեալը զբաղեցրեց 4-րդ տեղը առաջնությունում։ Լա Լիգայի միայն 2 դարպասապահ էր կարողացել ավելի շատ խաղերում անառիկ պահել դարպասը՝ Ատլետիկո Մադրիդի դարպասապահ Յան Օբլակը և Բարսելոնայի Կլաուդիո Բրավոն։ Արեոլան ակումբային նոր ռեկորդ սահմանեց՝ 620 րոպե շարունակ իր դարպասը գոլ չընդունելով։ Վիլյառեալը հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Լիվերպուլին։

2016-17 մրցաշրջանում Արեոլան վերադարձավ Պարի Սեն-Ժերմեն, սակայն մրցաշրջանը սկսեց որպես թիմի երկրորդ դարպասապահ՝ Քևին Թրապպից հետո։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Արսենալի դեմ խաղում։ Այս խաղից հետո Արեոլան դարձավ ՊՍԺ-ի հիմնական դարպասապահը՝ հաջորդ 8 խաղերում անառիկ պահելով իր դարպասը 4 անգամ։ Դեկտեմբերին ֆրանսիացին կորցրեց իր դիրքը թիմի մեկնարկային կազմում՝ 11 հարվածից բաց թողելով 10 գնդակ։ 2017 թվականի ապրիլի 1-ին Արելոան ՊՍԺ-ի հետ հաղթեց Ֆրանսիայի լիգայի գավաթը, թեև խաղադաշտ դուրս չեկավ եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Անժեի դեմ հանդիպմանը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը։ 2016-17 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 27 հանդիպում՝ բաց թողելով 21 գնդակ։

2017-18 մրցաշրջանը Արեոլան անցկացրեց որպես Պարի Սեն-Ժերմենի հիմնական դարպասապահ։ 2017 թվականի հուլիսի 29-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին 5 խաղերում Արեոլան բաց թողեց ընդամենը 1 գնդակ, իսկ ՊՍԺ-ն գերազանցեց խմբային փուլում խփած և բաց թողած գոլերի տարբերության ռեկորդը։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ բաց թողելով 35 գնդակ և 21 խաղում պահելով իր դարպասը անառիկ, իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով Ֆրանսիայի գավաթը, Ֆրանսիայի լիգայի գավաթը և Ֆրանսիայի առաջնությունը։

2018 թվականի ամռանը Պարի Սեն-Ժերմենը գնեց Ջանլուիջի Բուֆֆոնի տրանսֆերը Յուվենտուսից, և 2018-19 մրցաշրջանում Արեոլան ու իտալացին սկսեցին փոխեփոխ հանդես գալ թիմում։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում, սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում։ 2018-19 մրցաշրջանում Արեոլան անցկացրեց 31 հանդիպում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ, իսկ ՊՍԺ-ն կրկին հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը։

2019 թվականի օգոստոսի 3-ին Արեոլան խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Ռենի դեմ խաղում՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Արեոլան 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Մադրիդին՝ դառնալով Կեյլոր Նավասի տրանսֆերի մի մասը։

Միջազգային կարիերա

Ալֆոնս Արեոլա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն 
Արեոլան Ֆրանսիայի Մ19 հավաքականի կազմում

Արեոլան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Ֆիլիպինները միջազգային ասպարեզում, քանի որ նրա ծնողները ունեն ֆիլիպինական արմատներ։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում։ 2013 թվականին Արեոլան մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում։ Ֆրանսիան հաղթեց մրցաշարը՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Ուրուգվային։

Ֆրանսիայի ազգային հավաքական Արեոլան առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին Դիդիե Դեշամի կողմից՝ Հայաստանի և Դանիայի դեմ խաղերի համար, սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ։ 2018 թվականի մայիսի 17-ին Արեոլան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային։

Իր դեբյուտը ազգային հավաքականում Արեոլան նշեց 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի դեմ խաղում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն-Ժերմեն 2012–13 Լիգա 1 2 0 0 0 0 0 0 0 2 0
2016–17 15 0 5 0 6 0 1 0 27 0
2017–18 34 0 0 0 8 0 1 0 43 0
2018–19 21 0 5 0 3 0 2 0 31 0
2019–20 3 0 0 0 0 0 1 0 4 0
Ընդհանուր 75 0 10 0 17 0 5 0 107 0
Լանս (վարձավճար) 2013–14 Լիգա 2 35 0 1 0 0 0 36 0
Բաստիա (վարձավճար) 2014–15 Լիգա 1 36 0 1 0 3 0 40 0
Վիլյառեալ (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 32 0 0 0 5 0 37 0
Ռեալ Մադրիդ (վարձավճար) 2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 178 0 12 0 22 0 8 0 220 0

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
2019 1 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ

Ակումբային

Պարի Սեն-Ժերմեն

Միջազգային

Ֆրանսիա Մ20

  • Աշխարհի Մ20 առաջնություն. 2013

Ֆրանսիա

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2012
  • Լիգա 2-ի տարվա լավագույն դարպասապահ. 2014
  • Լիգա 2-ի խորհրդանշական հավաքական. 2014
  • Eurosport-ի տարվա հայտնություն. 2014
  • Չեմպիոնների Լիգայի հայտնությունների խորհրդանշական հավաքական. 2016

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ալֆոնս Արեոլա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնս Արեոլա» հոդվածին։

Tags:

Ալֆոնս Արեոլա Ակումբային կարիերաԱլֆոնս Արեոլա Միջազգային կարիերաԱլֆոնս Արեոլա Կարիերայի վիճակագրությունԱլֆոնս Արեոլա ՆվաճումներԱլֆոնս Արեոլա ԾանոթագրություններԱլֆոնս Արեոլա Արտաքին հղումներԱլֆոնս Արեոլա1993Դարպասապահ (ֆուտբոլ)Պարի Սեն-ԺերմենՌեալ ՄադրիդՓարիզՓետրվարի 27Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018ՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միսաք ՄեծարենցՀին ՀռոմՏնտեսագիտությունԱղբյուր ՍերոբԳոշավանքԿարմրուկՍիամանթոԴիֆթերիաԿատուներՄթնոլորտԵրիկամՀրեաներՀինգերորդ շարասյունՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԹոքի քաղցկեղԼեյկոցիտՄովսես ԽորենացիՖրեդերիկ ԲանտինգՀամաստեղություններՀայ ֆիդայիներԱրամ ԱսատրյանՈւղղանկյուն եռանկյունՆաիրի ԶարյանՇաղկապՈրովայնային ցավԱլբերտ ԱյնշտայնՏուբերկուլոզՍև արագիլԸնկուզենիՏագնապային խանգարումԶատիկը ՀայաստանումՀովհաննես ԹումանյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Մադամ ԲատերֆլայԱրենիի քարանձավԱռյուծԱլերգիաՈղնաշարՕսմանյան կայսրությունՄարզական կոչումԽնկո ԱպերԿոտորակ (մաթեմատիկա)ԱրշակունիներԼուիզիանաՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՀայկական խոհանոցՀիսուսԱռիթմիաՀռոմԱրգենտինաՉինաստանՀայկական մշակույթԻտալիաՄողեսներՀիվանդությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՄայր Հայաստան հուշահամալիրԿոսովոյի հուշարձաններՎահանագեղձԿարմիր քամիՏրդատ ԳՍեքսիզմՄարալիկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄեծ ՀայքԱղասի ԱյվազյանՀիրիկՎիտամին CՁեռնաշարժությունԳևորգ Մարզպետունի (վեպ)ԻբուպրոֆենԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՄարտիրոս ՍարյանSourԲագրատունիների թագավորությունԼևոմեկոլՉեխիաՍամվել (վեպ)🡆 More