Ֆուտբոլի Ֆրանսիայի Գավաթ

Շառլ Սիմոնի գավաթ, կամ Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ (ֆր.՝ Coupe de France), ֆրանսիական ֆուտբոլային գավաթային մրցաշար, որը կազմակերպվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Գավաթը անվանված է Շառլ Սիմոնի պատվին, ով ֆրանսիացի սպորտսմեն էր և մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Գավաթի եզրափակիչը անցկացվում է Ստադ դե Ֆրանս մարզադաշտում, իսկ հաղթողը հայտավորվում է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլին։ Գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2016-17 մրցաշրջանի եզրափակչում պարտության մատնեց Անժեին։

Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Հիմնվել է 1917
Ակումբների քանակ 8,506
Ազգային առաջնություններ Ֆրանսիայի սուպերգավաթ
Միջազգային առաջնություններ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Ֆուտբոլի Ֆրանսիայի Գավաթ Ներկայիս չեմպիոն Պարի Սեն-Ժերմեն (11-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Պարի Սեն-Ժերմեն (11 տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
Ֆուտբոլի Ֆրանսիայի Գավաթ 2017-18 Ֆրանսիայի գավաթ

Ֆրանսիայի գավաթը անցկացվում է 1917-18 մրցաշրջանից ի վեր, և 2016-17 մրցաշրջանը դարձավ գավաթի 100-րդ խաղարկությունը։ Մեծ թիմերը դժվարությամբ են մրցում Ֆրանսիայի գավաթում, քանի որ այստեղ գործում են պատահական վիճակահանության և 1 խաղից կազմված հակամարտությունների համակարգերը։ Այդ պատճառով Լիգա 2-ում հանդես եկող 2 թիմեր կարողացել են հաղթել Ֆրանսիայի գավաթը՝ Հավրը 1959 թվականին և Գենգանը 2009-ին։

2013-14 մրցաշրջանում Ֆրանսիայի գավաթին մասնակցեց 7,656 ակումբ, իսկ 2011-12 մրցաշրջանում՝ 7,422 ֆուտբոլային ակումբ։

Համարներ

Ֆրանսիայի գավաթի խաղերում ֆուտբոլիստները պարտավոր են կրել 1-18 համարի մարզաշապիկները՝ անկախ իրենց սովորական համարից։ Մեկնարկային կազմի ֆուտբոլիստները պետք է կրեն 1-11 համարները՝ ըստ իրենց խաղային դիրքերի։ Այնուամենայնիվ, եթե ֆուտբոլիստը կրում է 1-11 համարներից որևէ մեկը, նա կարող է կրել այն նաև Ֆրանսիայի գավաթի խաղում՝ անկախ իր դիրքից, սակայն եթե այդ խաղացողը խաղը սկսում է պահեստային նստարանից, այդ համարը անցնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից մեկին։

Ռեկորդներ

Պարի Սեն-Ժերմենը ռեկորդային 11 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը։ Օլիմպիկ Մարսելը ռեկորդային 18 անգամ դուրս է եկել գավաթի եզրափակիչ։ ՊՍԺ-ն 4 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը նույն մրցաշրջանում (1995, 1998, 2015 և 2016)։ Մարսելը 4 ֆրանսիական ակումբներից է, որ 2 տարի անընդմեջ պարտվել է գավաթի եզրափակչում։

Իլ դը Ֆրանս երկրամասի ակումբները ամենաշատն են հաղթել Ֆրանսիայի գավաթում՝ 23 անգամ։ Դրան հաջորդում է Պրովանս Ալպեր Լազուր Ափ երկրամասը, որտեղ գտնվում է Մարսելը։

Մրցաշարի ամենահաջողակ ֆուտբոլիստներն են Դոմինիկ Բատենայը, Ալեն Ռոշը և Մարսյո Սոմերլինկը, ովքեր հաղթել են Ֆրանսիայի գավաթը 5-ական անգամ։

Հաղթողներ

Ակումբ Հաղթող 2-րդ տեղ Հաղթած տարիներ Երկրորդ տեղ գրաված տարիներ
ՊՍԺ 11 4 1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006, 2010, 2015, 2016, 2017 1985, 2003, 2008, 2011
Մարսել 10 9 1924, 1926, 1927, 1935, 1938, 1943, 1969, 1972, 1976, 1989 1934, 1940, 1954, 1986, 1987, 1991, 2006, 2007, 2016
Սենտ Էտիեն 6 3 1962, 1968, 1970, 1974, 1975, 1977 1960, 1981, 1982
Լիլ 6 3 1946, 1947, 1948, 1953, 1955, 2011 1939, 1945, 1949
Մոնակո 5 4 1960, 1963, 1980, 1985, 1991 1974, 1984, 1989, 2010
Ռասինգ Փարիզ 5 3 1936, 1939, 1940, 1945, 1949 1930, 1950, 1990
Լիոն 5 3 1964, 1967, 1973, 2008, 2012 1963, 1971, 1976
Ռեդ Սթար 5 1 1921, 1922, 1923, 1928, 1942 1946
Բորդո 4 6 1941, 1986, 1987, 2013 1943, 1952, 1955, 1964, 1968, 1969
Օսեր 4 2 1994, 1996, 2003, 2005 1979, 2015
Նանտ 3 5 1979, 1999, 2000 1966, 1970, 1973, 1983, 1993
Ստրասբուրգ 3 3 1951, 1966, 2001 1937, 1947, 1995
Նիս 3 1 1952, 1954, 1997 1978
Սետ 2 4 1930, 1934 1923, 1924, 1929, 1942
Ռեն 2 4 1965, 1971 1922, 1935, 2009, 2014
Սեդան 2 3 1956, 1961 1965, 1999, 2005
Սոշո 2 3 1937, 2007 1959, 1967, 1988
Մոնպելիե 2 2 1929, 1990 1931, 1994
Ռեյմս 2 1 1950, 1958 1977
Մեց 2 1 1984, 1988 1938
Գենգան 2 1 2009, 2014 1997
ՍԱՍԳ Փարիզ 2 1919, 1925
Օլիմպիկ Փարիզ 1 2 1918 1919, 1921
Բաստիա 1 2 1981 1972, 2002
Շարանտոն 1 1 1920 1928
Հավր 1 1 1959 1920
Կլուբ Ֆրանսուա 1 1931
Կան 1 1932
Ռուբե 1 1933
Նանսի Լորեն 1 1944
Թուլուզ 1 1957
Նանսի 1 1978
Լորյան 1 2002

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ֆուտբոլի Ֆրանսիայի Գավաթ ՀամարներՖուտբոլի Ֆրանսիայի Գավաթ ՌեկորդներՖուտբոլի Ֆրանսիայի Գավաթ ՀաղթողներՖուտբոլի Ֆրանսիայի Գավաթ ԾանոթագրություններՖուտբոլի Ֆրանսիայի Գավաթ Արտաքին հղումներՖուտբոլի Ֆրանսիայի ԳավաթԱնժե ՖԱԱռաջին համաշխարհային պատերազմՈՒԵՖԱ Եվրոպայի ԼիգաՊարի Սեն-ԺերմենՍտադ դը ՖրանսՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷվոլյուցիաԱծական անունԿենդանակերպի նշաններՂազախստանՎարդանանց պատերազմՌոբերտ ՔոչարյանԲյուրականի աստղադիտարանՊետական կառավարման ձևՄեծապատիվ մուրացկաններԼոռու մարզՇվեդիաԻնքնաթիռԿառավարում (տնտեսագիտություն)Գարեգին ՆժդեհՈրովայնային ցավԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՎայոց ձորի մարզԹրաֆիքինգՀայաստանի զինանշանՕհմի օրենքԴեռահասի հոգեբանությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱնլռելի զանգակատունՄովսես ԽորենացիԹութքԿոստանդնուպոլիսՄոլորակԳևորգ ԷմինԿրծքագեղձի քաղցկեղՈրոտանՍինդրիկՊարզ նախադասությունԱրջերՄարգինալացումԱնմոռուկՀայաստանի պատմական մայրաքաղաքներԳուգլ (որոնողական համակարգ)ՍևանավանքԱրշիլ ԳորկիԺառանգական հիվանդություններԲնությունՀայաստանի կուսակցությունների ցանկՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՅոհան ԳուտենբերգԱղտոտումՄոնա ԼիզաԷլեկտրական հոսանքԲջջային հեռախոսՀայերենի այբուբենSourԵս և նաԿանաչ դաշտը (պատմվածք)Այրին (նորավեպ)Հայկական խոհանոցԶվարթնոցի տաճարՍան Ստեֆանոյի պայմանագիրԹոնդրակյաններՀայ գրերի գյուտՈւսուցման մեթոդներԱլեքսանդրապոլի պայմանագիրՀայաստանի Ազգային ժողովՋրհեղեղԱրամ ԱսատրյանԿաթնասուններՌոբերտ ՖիշերՎահանաձև գեղձի քաղցկեղԻսահակ ՆյուտոնՄթնոլորտի աղտոտումԳեղարքունիքի մարզՀայաստանի առաջին բաժանումtgpa2Մատյան ողբերգությանՆապաստակներԻնդոնեզիաԵրվանդունիների թագավորությունԷկոլոգիա🡆 More