Գետ Ազատ: գետ ՀՀ Արարատի մարզում

Ազատ, Բաշգառնի, Գառնիի ջուր, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը՝ 55 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2։

Ազատ
Գետ Ազատ: Աշխարհագրական դիրք, Պատկերասրահ, Ծանոթագրություններ
Բնութագիր
Երկարություն40 կմ և 55 կմ
Ավազանի մակերես550 կմ² և 572 կմ²
Ջրի ծախս35,9 մ³/վ և 6,51 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍպիտակասար
ԿոորդինատներHGЯO
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
Հոսող հոսքերՈսկեջուր, Չորսելավ, Գեղարդ, Միլի, Այդար, Գողթ և Սևկաջուր
Ջրի մարմիններԱզատի ջրամբար
ԵրկիրԳետ Ազատ: Աշխարհագրական դիրք, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ և Կոտայքի մարզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 960
ռուս..անգլ..ֆր.

Աշխարհագրական դիրք

Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։

Գետ Ազատ: Աշխարհագրական դիրք, Պատկերասրահ, Ծանոթագրություններ 
Կամուրջ Ազատ գետի վրա. 11-րդ դ ( Այժմ ամբողջովին ձևափոխված ՀՀ Մշակույթի նախարարության կողմից)։

Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։

Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Գետ Ազատ: Աշխարհագրական դիրք, Պատկերասրահ, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 95 Գետ Ազատ: Աշխարհագրական դիրք, Պատկերասրահ, Ծանոթագրություններ 

Tags:

Գետ Ազատ Աշխարհագրական դիրքԳետ Ազատ ՊատկերասրահԳետ Ազատ ԾանոթագրություններԳետ Ազատ ԱղբյուրներԳետ ԱզատԱրարատի մարզԿոտայքի մարզՀայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲույսերՀնդկաստանՀայաստանի զինված ուժերՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԳուրգեն ՄահարիՈւղեղի ցնցումԱրյունահոսությունԳեղարդԼյարդի հիվանդություններՁիՎազգեն ՍարգսյանՋոնաթան ՍվիֆթՈւղղագրությունՍինուսիտՈրովայնային ցավԼեոնարդո դա ՎինչիԱրմավիրի մարզԴժոխք (Աստվածային կատակերգություն)Մատյան ողբերգությանԴաշտանադադարՇաղկապԱրագիլներՊարբերական հիվանդությունՊորտուգալիաԹթուներՀայկական մուֆլոնԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱվագ շաբաթԴերանունՍասնա ծռերՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԱղտոտումՄետրոպոլիտՊարույր ՍևակՈւղիղ խնդիրՈրոշիչԱնտառային կատուՌուբեն Գրիգորյան (գործարար)ՄեքքաԴեռահասի հոգեբանությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԻոսիֆ ՍտալինՑորենԱկսել ԲակունցՀակոբ ՊարոնյանԷկոլոգիաՄովսես ԽորենացիՍանահինի վանական համալիրԿոկորդիլոսներՆեմեսիս գործողությունՀորոսկոպԶուգահեռագիծՌուսաստանՎիլյամ ՍարոյանՍևանա լիճԹաթուլ ԿրպեյանԲուրգ (երկրաչափություն)Հայերեն հայհոյախոսությունԸնձառյուծՀարադրությունԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱրշակունիների թագավորությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՎաղարշապատՄարզական կոչումՍրտային անբավարարությունԳևորգ Մարզպետունի (վեպ)ՌուսերենԱրատտաԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՓսորիազԲնությունՀարցական նշանԳառնու հեթանոսական տաճարՀՀ ներքին գործերի նախարարություն🡆 More